Posted in Այլ

Ձկներ

Картинки по запросу ձկների մասին տեղեկություն    Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:
Արագալող ձկների օրինակ՝ թյունիկի մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:
Դանդաղալողների օրինակ՝ ծածանի մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին կատվաձկներ, տափակաձուկ: Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ զիգզագաձև շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում  կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: 
Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը 43 հզ. տեսակ:
ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ սիգ, բեղլու, ճանար և այլն ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:
Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Картинки по запросу ձկների մասին տեղեկություն
Advertisements
Posted in Այլ

Почему осенью листья меняют цвет?

Листья осенью

Листья растений окрашены в зеленый цвет потому, что содержат хлорофилл — пигмент, который присутствует в растительных клетках. Пигментом называется любое вещество, поглощающее видимый свет. Хлорофилл поглощает солнечный свет и использует его энергию для синтеза питательных веществ. Осенью листья растений теряют свой яркий зеленый цвет Например, листья тополя становятся золотистыми, а у клена как бы вспыхивают красным цветом. В листьях начинаются какие-то химические превращения, то есть что-то происходит с хлорофиллом. С приходом осени растения готовятся к зиме. Питательные вещества медленно перемещаются из листьев в ветви, ствол, корень и запасаются там, на время суровых холодов. С наступлением весны растения используют запасенную энергию для выращивания новых зеленых листьев. Когда энергия запасенных питательных веществ исчерпывается, синтез хлорофилла прекращается. Оставшийся в листьях хлорофилл частично распадается, при этом образуются пигменты другого цвета. В листьях некоторых растений появляются желтые и оранжевые пигменты. Эти пигменты состоят большей частью из каротинов — веществ, которые окрашивают морковь в оранжевый цвет. Например, листья березы и орешника по мере распада хлорофилла становятся ярко-желтыми, листья некоторых других деревьев приобретают разнообразные оттенки красного цвета. Красный, темно-вишневый и пурпурный оттенки некоторых листьев обусловлены образованием пигмента антоцианина. Этот пигмент окрашивает редиску, красную капусту, розу и герань. Под воздействием осеннего холода в листьях начинаются химические реакции, превращающие хлорофилл в красно-желтые соединения. В отличие от каротинов и других желтых пигментов антоцианин вообще отсутствует в зеленых листьях. Он образуется в них только под воздействием холода. Цвет осенних листьев, как цвет волос у человека, обусловлен генетически у каждого вида растения. А вот будет ли этот цвет тусклым или ярким, зависит от погоды. Самые яркие, сочные цвета листьев бывают осенью, когда долго стоит холодная сухая и солнечная погода (при температуре от 0 до 7 градусов Цельсия усиливается образование антоцианина). Красивая расцветка листьев осенью бывает в таких местах, как штат Вермонт. А вот, например, в Великобритании, где климат дождливый и погода почти все время пасмурная, осенние листья чаще всего тускло-желтые или коричневые. Проходит осень, наступает зима. Вместе с листьями растения теряют и красочную расцветку. Листья прикрепляются к ветвям особыми черенками. С наступлением зимних холодов связь между клетками, из которых состоят черенки, распадается. После этого листья остаются связанными с веткой только тонкими сосудиками, по которым в листья поступают вода и питательные вещества. Легкое дуновение ветра или капля дождя могут разорвать эту эфемерную связь, и листья упадут на землю, добавив еще один цветной штрих к разноцветному толстому ковру из опавших листьев. Растения запасают питание к зиме, как бурундуки и белки, но накапливают его не в земле, а в ветвях, стволах и корнях Листья, в которые перестает поступать вода, высыхают, опадают с деревьев и подхваченные ветром долго кружат в воздухе, пока не улягутся на лесные тропинки, выстилая их хрустящей дорожкой. Желтая или красная окраска листьев может сохраняться несколько недель после того, как они опали. Но со временем соответствующие пигменты разрушаются. Единственное, что остается,— это танин (да- да, это именно он окрашивает чай)

Ինչո ՞ ւ  են աշնանը տերևները փոխում իրենց գույնը

Տերևները աշնանը

Բույսերի տերևները ներկված են կանաչ գույնով, քանի որ պարունակում են քլորոֆիլ — գունանյութեր, որն առկա է բույսերի բջիջներում. Գունանյութ է կոչվում ցանկացած նյութ, որն ընկալում է տեսանելի լույսը: Քլորոֆիլը կլանում է արևի լույս և այդ էներգիան օգտագործում է սնուցող նյութեր սինթեզելու համար:

Աշնանը բույսերի տերևները կորցնում են իրենց վառ կանաչ գույնը, օրինակ, բարդու տերևները  դառնում են ոսկեգույն, իսկ թխկենին կարծես թե բռնկվում է կարմիր գույնով: Տերևներում սկսվում է ինչ-որ քիմիական փոխակերպում, այսինքն ՝ ինչ-որ բան է տեղի ունենում քլորոֆիլում: Աշնան գալստյան հետ բույսերը պատրաստվում են ձմռանը: Սնուցող նյութերը կամաց-կամաց տերևներից տեղափոխվում են դեպի ճյուղերը, շիվերը,  արմատները եւ հավաքվում են այնտեղ, պատրաստվելով ծանր ցրտերին: Գարնան գալուն պես բույսերը հավաքած էներգիան օգտագործում են է նոր կանաչ տերևների աճի համար: Երբ հավաքված սնուցող նյութերի էներգիան սպառվում է, քլորոֆիլի սինթեզը դադարում է: Մնացած տերևների քլորոֆիլը մասամբ քայքայվում է, ընդ որում, առաջանում է այլ գույնի գունանյութեր: Որոշ բույսերի տերևներում հայտնվում են դեղին և նարնջագույն գունանյութեր: Այդ գունանյութերը մեծ մասամբ կազմված են  կարատիններից — նյութեր, որոնք գազարը ներկում են գազարգույն:  Օրինակ, կեչու և շագանակենու տերևները քլորոֆիլի պակասելու հետ դառնում են վառ դեղին, մի շարք այլ ծառերի տերևները ձեռք են բերում կարմիր գույնի տարբեր երանգներ: Որոշ տերևների կարմիր, մուգ բալի և մանուշակագույն երանգները  պայմանավորված է
անտոցիան  գունանյութի առկայությամբ: Այս գունանյութը գունավորում է  բողկը, կարմիր կաղամբը, վարդը և խորդենին: Աշնանային ցրտերիի ազդեցության տակ տերևներում սկսվում է քիմիական ռեակցիա, քլորոֆիլը վերածվում է կարմիրադեղնավուն  նյութի: Ի տարբերություն կարատինի եւ այլ դեղին գունանյութերի անտոցիանը ընդհանրապես բացակայում է կանաչ տերևներից: Այն ձևավորվում է միայն  ցուրտի ազդեցությունից: Աշնանային տերևների գույնը, ինչպես և մարդու մազերի գույնը, պայմանավորված է գենետիկորեն յուրաքանչյուր տեսակ բույսի համար: Իսկ թե այդ գույնը կլինի խամրած թե վառ, կախված է եղանակից:

Տերևների առավել վառ, հյութալի գույները լինում են աշնանը, երբ երկար ժամանակ սառը չոր ու արեւոտ եղանակը է(0-ից 7 ջերմաստիճանի դեպքում  ուժեղանում է անտոցիանի առաջացումը). Աշնանը գեղեցիկ գույներով տերևներ լինում են այն վայրերում, ինչպիսիք են Վերմոնտ նահանգը: Իսկ, օրինակ, մեծ Բրիտանիայում, որտեղ կլիման անձրևային է, եղանակը գրեթե միշտ ամպամած է՝ աշունային տերևները ավելի հաճախ խամրած դեղին են կամ շագանակագույն:

Աշունն անցնում է, գալիս է ձմեռը: Բույսերը և տերևները կորցնում են իրենց գունեղ երանգները: Տերևները կպչում են ճյուղերին հատուկ հատումներով: Ձմեռային ցրտերի գալուն պես բջիջների կապը, որոնցից կազմված են հատումները, քայքայվում են։ Դրանից հետո տերևները մնում է կապված ճյուղերին միայն բարակ անոթներով, որի միջոցով տերևները ջուր եւ սնուցող նյութեր են ստանում: Թեթև քամուց կամ անձրևի կաթիլից այդ նուրբ կապը կարող է խզվել, եւ տերևները կընկնեն գետնին, ավելացնելով ևս մեկ գունային երանգ թափված տերևների հաստ, գույնզգույն գորգին: Բույսերը պաշար են կուտակում ձմռան համար, ինչպես  սկյուռիկները, բայց կուտակում են ոչ թե հողում, այլ
ճյուղերում, շիվերում և արմատներում: Տերևները, որոնցում դադարում է ջուր սնուցվել, չորանում են, պոկվում ծառերից ե
ւ քամու հետ երկար պտտվում են օդում, քանի դեռ չեն հանգրվանել անտառային արահետում, վերածելով այն փափուկ ճանապարհի: Տերևների դեղին կամ կարմիր գույնը կարող է պահպանվել նրանց պոկվելուց հետո մի քանի շաբաթ: Բայց ժամանակի ընթացքում համապատասխան գունանյութերը քայքայվում են ։ Միակ բանը, որ մնում է, դա թանին է (այո — այո, հենց նա է գունավորում թեյը):

 

Posted in Այլ

Картинки по запросу յոհանես բրամս   Յոհաննես Բրամսը ծնվել է 1833 թվականի մայիսի յոթին։ Սկզբնական շրջանում ընտանիքը բնակվում էր Համբուրգի Գայնգֆիերթել թաղամասում, այնուհետև տեղափոխվում է փոքրիկ Դամմթորվալ արվարձան։ Վաղ տարիքից նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական տաղանդի հատկանիշներ։ Յոհաննեսը շատ աշխատասեր և կարգապահ էր։ Հայրը ցանկանում էր, որ Յոհաննեսը դառնա մեծ երաժիշտ։ Սկզբում նա սովորում է ջութակ նվագել, բայց շուտով անդրադառնում է դաշնամուրին: Բրամսի հայրը կաբարեի երաժիշտ էր և հաճախ Յոհաննեսին տանում էր իր հետ։ Չնայած կաբարեի մթնոլորտը շատ վատ ազդեցություն էր ունենում երիտասարդի վրա, բայց այնուամենայնիվ, նա այդպիսով իրեն մոտ էր զգում երաժշտությանը։ Յոթ տարեկանից նա դաշնամուրի դասեր է առնում Օտտո Ֆրիդրիխ Վիլլիբարդ Քոսսելից: Քանի որ ընտանիքին աշխատող ուժ էր պետք, Յոհաննեսը սկսում է որպես դաշնակահար աշխատել տարբեր պարային ակումբներում։ Մանկության հիշողություններից Բրամսը պատմում է, որ միշտ ժամանակ էր գտնում ստեղծագործելու համար՝ առավոտյան, ազատ ժամերին, հանգստի ժամանակ, իսկ երեկոյան դաշնամուր էր նվագում կաբարեներում։ 1847 թվականին գերհոգնածության պատճառով նա մեկնում է հանգստանալու և այստեղ նա հայտնաբերում է գրականության գոհարները։ Սերը գրականության հանդեպ իր մեջ կար դեռ բավական վաղուց՝ մոր շնորհիվ։ Նա իր վերջին ունեցածը տալիս էր գրքավաճառներին և գնում էր Սոփոկլես, Դանթե, Կիկերոն, Ժան Պոլ, Գոտհոլդ Լեսսինգ, Ֆրիդրիխ Շիլլեր, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Ժոսեֆ ֆոն Այշենդորֆ, Ադելբերտ վան Շամիսսոևայլոց գրքերը:

Նա շարունակում է իր ուսումը տարբեր դաշնակահարերի մոտ։ Քոսսելից հետո աշակերտել է նաև դաշնակահար Էդուարդ Մարքսենին, որը իր հերթին սովորել էր Վիեննայում և եղել էր Իգնազ ֆոն Զեյֆրիդի  և Կարլ Մարիա ֆոն Բոքլեթի աշակերտը։ Սկզբնական շրջանում Բրամսը նվագում է տարբեր համերգներ Համբուրգում և շրջակայքում, բայց մեծ համբավ ձեռք չի բերում որպես դաշնակահար։ Նա հայտնի է դառնում իր առաջին շրջագայությունից հետո։ Բրամսը վաղ տարիքից սկսում է ստեղծագործել և կատարել տարբեր իմպրովիզացիաներ։ Արդեն 11 տարեկանում նա իր ուսուցիչների աշակերտների կատարած ստեղծագործությունների հիման վրա իմպրովիզներ էր անում։ 1862 թվականին Բրամսը վերջնականապես հաստատվում է Վիեննայում և շատ շուտ ընտելանում է այս քաղաքին։ Այստեղ նա իրեն զգում է ինչպես իր տանը։ Վիեննայում ապրած ժամանակ Բրամսը գրում է իր ստեղծագործական գլուխգործոցները՝ Գերմանական Ռեքվիեմը, չորս սիմֆոնիաները, երկրորդ դաշնամուրային կոնցերտը, հունգարական պարերը և մի շարք ստեղծագործություններ կամերային կատարման համար։ Բացի կոմպոզիտորական գործունեությանը Բրամսը ելույթ էր ունենում որպես դաշնակահար՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Ռոբերտ Շումանի վիրտուոզ ստեղծագործությունները։ Նա ջութակահար Յոզեֆ Հելլմեզբերգերի հետ կատարում է իր «Սոլ մինոր» դաշնամուրային կվարտետը և այս ջութակահարը նրա անվանում է “Բեթհովենի հետևորդ”: Այս արտահայտությունը մեծ համբավ է ձեռք բերում, սակայն Բրամսը դրան այդքան էլ հավանություն չի տալիս և ինքն իրեն համարում է ոչ թե Բեթհովենի հետևորդ, այլ Բեթհովենին հավասար կոմպոզիտոր։ 1863 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի Երգի Ակադեմիայի խմբավարը։ Աշխատանքի անցնելուց հետո միանգամից կենտրոնանում է Բախի, Հենրիխ Իսահակի, Գաբրիելիի Շուտցի և այլ ավելի հին կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա։ Նա նաև կատարում է իր ժամանակակիցների՝ Շումանի և Բեթհովենի ստեղծագործությունները։ 1864 թվականին նա հրաժարվում է այս պաշտոնից, քանի որ խմբավարի աշխատանքը նրանից մեծ ժամանակ էր խլում, որը նա կարող էր հատկացնել կոմպոզիցիային և շրջագայություններին։ Բրամսը շրջագայությունների մեծ սիրահար էր։ Այս ժամանակաշրջանում նա գրում է իր “Գերմանական Ռեքվիեմը”, որը արտասովոր էր նրանով, որ ամբողջովին գերմաներեն էր։ Ստեղծագործությամ մեջ կա մեծ ներշնչանք քաղված Աստվածաշնչից։ Կոմպոզիտորը այն գրել է իր մոր մահվանից հետո։ Ստեղծագործությունը միանգամից արժանացել է քննադատների և հանրության հավանությանը։ Ռեքվիեմից հետո Բրամսը գրել է իր “Հունգարական պարերը”: Այս ստեղծագործության վրա եղել են բազմաթիվ տարաձայնություններ։ Քանի որ Բրամսը այս պարերը գրել է հունգարական և գնչուական երաժշտության հիման վրա և օգտագործել է բազմաթիվ հայտնի եղանակներ, գտնվել են տարբեր կոմպոզիտորներ, որոնք ցանկացել են ապացուցել, որ հենց իրենք են այս պարերի իրական հեղինակները, փորձելով աղտոտել Բրամսի համբավը։ 1870 թվականին Բրամսը ծանոթանում է դիրիժոր Հանս ֆոն Բյուլովի հետ։ Բյուլովը սկզբնական շրջանում համարվում էր Վագների հետևորդ, բայց նրանից հետո, երբ նրա կինը՝ Կոզիմա Լիստը  նրան լքեց և ամուսնացավ Վագների հետ, Բյուլովը մտավ Բրամսի հետևորդների շարքերը ։1872-75 թվականներին Բրամսը ստանձնում է Վիեննայի Արվեստի Ընկերների Կազմակերպության տնօրենի պաշտոնը։ Նա կատարում է  բազմաթիվ շրջագայություններ, կամ որպես դաշնակահար, կամ սեփական հաճույքի համար։ Բրամսի համար մեծ բավականություն էր զբոսնել բաց երկնքի տակ. այդպես նա իրեն ավելի ազատ էր զգում։ Բրամսը իր չորս սիմֆոնիաները գրել է բավական կարճ ժամանակաշրջանում։ Համեմատելով մյուս ստեղծագործությունների հետ, որոնց բաժանում է ավելի երկար ժամանակաշրջան սիմֆոնիաները նա գրել է ընդամենը ինը տարվա ընթացքում։ Առաջին «Դո մինոր» սիմֆոնիան կատարվել է 1876 թվականի նոյեմբերի 4-ին Կառլսրուե քաղաքում, իսկ երկրորդ «Ռե մաժոր» սիմֆոնիան կատարվել է 1877 թվականի դեկտեբերի 30-ին Փորթշախում։ Շատ հաճախ Բրամսի առաջին սիմֆոնիան անվանվում է “Բեթհովենի տասներորդ սիմֆոնիա”, քանի որ ոգով այն շատ նման է Բեթհովենի սիմֆոնիաներին։ Բոլոր չորս սիմֆոնիաներն էլ ունեն չորս մաս և իրենց կառուցվածքով հիշեցնում են դասական դարաշրջանը ։ Այնուամենայնիվ Բրամսը հոյակապ կերպով համատեղում է դասականը ռոմանտիկականի հետ։ 3-րդ սիմֆոնիան գրված է Ֆա մաժորում։ Այն կատարվել է 1883 թվականին Վիեննայում, իսկ 4-րդը՝ «Մի մինոր» սիմֆոնիան, նա սկսել է գրել 1884 թվականի ամռանը։ Այն կատարվել է 1885 թվականի հոկտեմբերի 25-ին Մայնինգենում։ Այս սիմֆոնիայի վերջին մասում Բրամսը օգտագործում է պասակալիայի ձևը և գրում է 30 վարիացիա պարունակող չակոննա, որի հիմքը վերցված է Յոհան Սեբաստիան Բախի 150 կանտատից։ Բրամսը չի գրել հինգերորդ սիմֆոնիա ասելով. “Բեթհովենը այն արդեն գրել է”:Բրամսի շիրմնաքարը Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում 1886 թվականին Բրամսը դառնում է Վիեննայի երաժիշտների կազմակերպության պատվավոր նախագահը։ Նա Վիեննայում վայելում էր մեծ կոմպոզիտորի փայլուն դաշնակահարի և հիանալի դիրիժորի համբավ։ 1890 թվականին 57-ամյա Յոհաննես Բրամսը որոշում է այլևս չստեղծագործել։ Սակայն կոմպոզիտորի հարուստ երաժշտական հոգին նրան թույլ չի տալիս վերջնականպես վայր դնել փետուրը։ Այս տարիներին նա հիմնականում գրում է կամերային երաժշտություն։ Բրամսը հիացած էր իր ժամանակի հանճարեղ կլառնետահար Ռիխարդ Մյուլֆելդով և նրան է նվիրում իր տրիոն՝ կլառնետի, թավջութակի և դաշնամուրի համար, կվինտետը՝ կլառնետի և լարային կվարտետի համար և երկու սոնատները կլառնետի և դաշնամուրի համար ։ Այս տարիներին նա գրում է նաև իր ջութակի և թավջութակի սոնատները և երկրորդ լարային կվինտետը ։ Նա գրում է նաև իր “Չորս լուրջ երգեր”-ը և “Տասնմեկ քառաձայն պրելյուդներ”-ը երգեհոնի համար։ 1896 թվականին Բրամսի մոտ ուռուցք է հայտնաբերվում։ Սկզբնական տվյալներով այն լյարդի ուռուցք էր, բայց հետագայում պարզվում է, որ իրականում այն ենթաստամոքսային գեղձի էր։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում է և նա մահանում է 1897 թվականի ապրիլի երեքին Վիեննայում՝ 63 տարեկան հասակում։ Նրա շիրմնաքարը գտնվում է Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում, որտեղ թաղված են նաև Լյուդվիգ վան Բեթհովենը և Ֆրանց Շուբերտը։

Картинки по запросу յոհանես բրամս       Картинки по запросу յոհանես բրամս

Posted in Այլ

Թարգմանություն 13

Նասրեդինը կորցրել էր իր ավանակին: Նա նա գնում էր փնտրելու տարբեր տեղեր. Փնտրելիս նա երգում էր ուրախ: Հարևաներից մեկը նկատեց նրան և ասաց.-Բարև. Նասրեդի: Ինչ ես անում:

-Ես փնտրում եմ ավանակիս,-պատասխանեց Նասրեդինը:

-Չգիտես որտեղ է նա,-հարցրեց Նասրեդինը: Ոչ չգիտեմ

-Ինչու՞ ես այդպես ուրախ երգում: Սովորաբար, երբ ինչ-որ մեկը կորցնում է մի բան նա շատ տխրում է:

-Այո ճիշտ ես,-պատասխանեց Նասրեդինը,-Բայց դու տեսնում ես չե, ես դեռ հաստատ չգիտեմ իմ ավանկը կորել է: Իմ վերջին միտքը այն է, որ նա այս բլրի ետևում է: Եթե միքիչ սպասես, դու կլսես ինչպես ես կգոռամ և կզայրանամ, որ նա այտեղ չէ:

Posted in Այլ

homework

 

1. Decide whether these nouns are countable(c) or uncountable(u).

The children are playing in the garden(c)

I don’t like milk.(u)

My mother uses butter to prepare cakes.(u)

There are a lot of windows in our classroom.(c)

My father drinks two big glasses of water every morning.(u)

 

2. Write the correct form of the verb to be — am/is/are.

It is cold today.

She is an English teacher.

There are twelve students in my class.

My name is Alex and I am a student.

We are from Yerevan.

 

3. Put in have got or has got.

I   have got  a nice room.

She have got a cat.

Jack has got a pet.

The sisters have got great teachers.

He     have got an old bike.

They has got a goldfish.

Emma have got.lots of friends.

 

4.  Put in can or can’t.

He can play football very well,but he can’t play rugby: he’s not good at rugby.

Mum,can I go out tonight?

I’m sure you can do this exercise alone: it’s very easy!

I can’t carry this bag: it’s too heavy for me.

Sorry, but I can’t hear you: there’s too much noise!

5.Translate from Armenian into English.

Նա ուզում է շատ ընկերներ ունենալ:

Եղբայրս դպրոցում շատ լավ է սովորում:

Ես իմ սենյակում շատ եհատքրքիր բաներ ունեմ:

Մենք միշտ դասերից հետո այգում ֆուտբոլ ենք խաղում:

Ես հաճախ եմ ընկերներիս հետ զբոսանքի գնում:

 

He wants to have many friends.

My brother very good learn in the school.

I have a lot of interesting things in my room.

We alweys after lessons play football in the garden.

I alweys go to outing with friends.

Posted in Այլ

Մարդը և շրջակա միջավայրը

Image result for մարդը և շրջակա միջավայրը     Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման  պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր  ճահիճներ  որի հետևանքով խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են քաղաքներում ու գյուղերում  ,  ստեղծվել անտառագոտիներ։ Մթնոլորտը խիստ աղտոտող ածխի, մազութի ու նավթի փոխարեն ներկայումս օգտագործում են գազ, էլեկտրականություն ու էներգիայի նաև օգտագործվում է ատոմային էներգիան։ Բնական շատ նյութեր փոխարինվում են արհեստականներով, պատրաստվում են մեծ քանակությամբ սինթետիկ նյութեր ու ապրանքներ։ Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։  Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։ Կարևոր է նաև մթնոլորտի մաքրության պահպանման պրոբլեմը :

 Image result for մարդը և շրջակա միջավայրը      Image result for մարդը և շրջակա միջավայրը

 

 

Posted in Այլ

Երգի հրապույրը

 

 

 

  1. Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտել, դյութական, չարքաշ, տնանկ, անտերունչ, ապարանք, վշտահար:

    հրապույր-հմայք

բյուրազան-բազմատեսակ

անգութ-անհոգի

անձավ-քարայր

ծածուկ-գաղտնի

հոգեվարք-մահամերձ

թալիկ-թալիկ գալ-թավալ գալ

հոգեգրավ-հմայող

հորդել-հոսել

ցայտել-ցողալ

դյութական-գրավիչ

չարքաշ-տանջված

տնանկ-անտուն

անտերունչ-աղքատ

ապարանք-դղյակ

վշտահար-վշտից տանջված

2.  Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: — Լաց լինելը սիրտ ունենալու նշա՞ն է արդյոք. ինչու՞:

Իմ կարծիքով՝ այս միտքը սխալ է, որովհետև մարդը կարող է շատ բարի լինել, բայց չարտասվել, իսկ այն մարդը ով չար է կարող է անվերջ արտասվել:

3.   Երգի միջոցով հալվեցին քար-սրտերը: — Հնարավո՞ր է երգով ազդել մարդու վրա. ինչպե՞ս:

Իմ կարծիքով այդպիսի բան հնարավոր է, որովհետև այն մարդը ով սիրում է երգը նա երաժշտություն լսելիս հուզվում է, սակայն այն մարդը ով չի սիրում երաժշտություն նրա մոտ երաժշտություն լսելիս ոչմի  բան  էլ չի փոխվում: