Posted in Այլ

Տպավորություններ ֆիլմից

Ֆիլմը ինձ դուր եկավ մանավանդ այն մասերում որտեղ Եղիշե Չարենցը ասում է՝ Տերյանի ձեռագիրն անգամ նուրբ է ինչպես իր գրած յուրաքանչյուր գործ։ Իմ դուրը նաև եկավ այն հատվածը, երբ Տերյանն ասում է․

-Մի՞թե ես վերջին պոետնեմ, վերջին երգիչն եմ մեր երկրի։

Ֆիլմի ընթացքում շատ հիանալի երաժշտություն էր լսվում և հետաքրքիր ու պատմական պատկերներ էին ցուցադրվում։ Ֆիլմի ընթացքում ես լսեցի Վահան Տերյանի կենսագրության մասին հակիրճ ու հստակ տեղեկուցյուններ։ Ես ֆիլմում լսեցի գեղեցիկ բանաստեղծություններ, որոնք գրել է Վահան Տերյանը։

Խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը՝ Վահան Տերյան — Առաջին ալիք

Posted in Այլ

Սերմեր

Image result for  սերմեր    Յուրաքանչյուր բույս ունենում է սերմ։ Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով։ Սերմնամաշկաը պաշտպանում է սերմը չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Հիմնական առանձնահատկությունը դա հասուն սերմի քիմիական կազմն է, ջրի բաղադրությունը կազմում է 10—15 % (ըստ տարբեր աղբյուրների, 5-ից մինչև 20%)։ Քիմիական կազմը ուժեղ կազված է պայմաներից  բույսի սորտից։