Posted in Այլ

Homework

Ex.5

  1. Am sitting
  2. Am looking
  3. is drinking
  4. cooking
  5. singing
  6. listening
  7. sleeping
  8. playing
  9. snow
  10. stay.

Ex.6

  1. a
  2. making
  3. because
  4. are
  5. cup
  6. me
Advertisements
Posted in Տերյանական օրեր

Իմ անգիրները Տերյանից

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…
Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան…

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Իմ գերեզմանին դուք չմոտենաք

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Հուշեր

Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ…
Հիշում եմ նորից օրերըս մեռած,
Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր —ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜

Posted in թարգմանություններ

Թարգմանություն

В настоящие джунгли можно попасть, зайдя в вагон «Лесного экспресса».

Իրական ջունգլիներում կարելի է հայտնվել, մտնելով վագոն <<Անտառային էքսպրես>>:

Необычный состав появился на первой линии метро в китайском городе Ханчжоу. Стены и сиденья вагонов поезда затянуты тропическими растениями, стоят горшки с яркими цветами. У пассажиров оформление вагонов сначала вызывает шок, а потом восторг.

Անսովոր գնացքը հայնվեց Չինաստանի Խանչժոու քաղաքի մետրոյի առաջին գծում: Վագոնների պատերը և նստարանները ծածկված են տրոպիկական բույսերով, դրված են վառ ծաղիկներով ծաղկամաններ: Վագոնների  ձևավորումն ուղևորների մոտ սկզբից առաջացնում է շոկ, իսկ հետո հիացմունք:

С помощью “Лесного экспресса” администрация Ханчжоуского метрополитена пропагандирует идею экологически чистого образа жизни.

<<Անտառային էքսպրես>>-ի օգնությամբ Խանչժոյի մետրոպոլիտենի վարչակազմը քարոզում է էկոլոգիապես մաքուր ապրելակերպի միտքը:

Posted in թարգմանություններ

Թարգմանություն

%d5%b7%d5%b8%d5%af%d5%b8%d5%ac%d5%a1%d5%a4-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80

Вкусно и полезно – вот основные слоганы рекламы шоколада, который рекламируют различные компании по всему миру. Практически каждый человек любит этот продукт, но, некоторые опасаются его есть в слишком больших количествах из-за высокой калорийности. Да и сам шоколад уже выпускается в десятках видов, начиная от обычного чёрного, и заканчивая молочным, с орехом, миндалем и другими добавками․ А есть ещё и уникальные сорта или виды шоколада, которые будут не по карману даже некоторым обеспеченным людям. Так, «Madeleine» является одним из подобных разновидностей, который считается самым дорогостоящим в нынешнее время. Как говорят интересные факты о шоколаде, создан этот шедевр в Коннектикуте, известным кулинаром и экспериментатором․ К тому же, шоколад не только вкусен, но и популярен. Ежедневно огромные компании выпускают миллионы шоколадок, которые, естественно, не слишком длительное время лежат на прилавках. Так, только «Kisses» ценители потребляют более 80-ты миллионов в день. Это начиналось всё в Англии, когда одна из фабрик выпустила первую плитку этого продукта.

 

 

Համեղ է և օգտակար-ահա սա է տարբեր երկրների գովազդների հիմնական կարգախոսը: Պրակտիկորեն բոլորը սիրում են շոկոլադ ուտել, բայց ոմանք վախենում են այն ուտել շատ քանակությամբ, բարձր կալորիականության պատճառով: Այժմ շոկոլադը լինում է տասնյակ տեսակների. սկսած սև շոկոկադից և ավարտված տարբեր համի լցոններով շոկոլադով: Կան նաև եզակի տեսակի շոկոլադներ, որոնք արժեն շատ թանկ և անգամ ապահովված մարդը չի կարող այն գնել: Դրանց թվին է պատկանում նաև <<Madeleine>> շոկոլադի տեսակը, որը ներկայիս ժամանակներում համարվում է ամենաթանկարժեքը: Շոկոլադը ոչ միայն համեղ է այլ նաև հայտնի: Ամեն օր բազմաթիվ ընկերությունները և ֆաբրիկաններ արտադրում են միլլիոնավոր կգ շոկոլադ, որը բնականաբար երկար չի մնում վաճառասեղաններին: Օրինակ միայն <<Kisses>> շոկոլադը օգտագործվում է օրեկան 80 միլլիոն հատ: Ամեն ինչ սկսվեց Անգլիայում երբ մի ֆաբրիկա արտադրեց այդ արտադրանքի առաջին սալիկը:

 

Posted in Այլ

Համատեղ աշխատանք

Խնդիր 1 Երբ Անուշը դպրոց է գնում ոտքով և վերադառնում ավտոբուսով, ամբողջ ճանապարհի վրա ծախսում է 1 ժամ 20 րոպե։ Երբ նա այդ նույն ճանապարհը գնում և վերադառնում է ավտոբուսով, ծախսում է  40 րոպե։ Անուշը քանի՞ րոպե կծախսի ճանապարհի վրա, եթե գնա և վերադառնա ոտքով։

2 ժամ

Խնդիր 2 Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են լուսացույցեր։ Տուրիստական ավտոբուսը առաջինից մինչև  չորրորդ լուսացույցը անցնում է  12 վարկյանում :Քանի՞ վարկյանում ավտոբուսը կանցնի առաջինից մինչև 16-րդ լուսացույցը, եթե  նրա արագությունը մնա անփոփոխ։

60 վ

Խնդիր 3 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է կես ժամ ժամանակ, իսկ Մերիին`  40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:

120 րոպե

Խնդիր4 1-ից մինչև 39 թվերի արտադրյալին գումարել են 68 և արդյունքը բաժանել են 8-ի։ Ի՞նչ մնացորդ են ստացել։

1-7 մնացորդ

Խնդիր5   10-ից մինչև 100 բնական թվերը գրելիս քանի՞ անգամ է   օգտագործվում  4 թվանշանը։

18

Խնդիր6Երկու գյուղացին միասին ամբողջ բերքը կարող են հավաքել 12 օրում։ Նրանք միասին 8 օր աշխատեցին, հետո առաջին գյուղացին արդեն հավաքածը բերեց քաղաք վաճառելու, և երկրորդը միայնակ 7 օրում ավարտեց բերքահավաքը։ Գյուղացիներից յուրաքանչյուրը միայնակ քանի՞ օրում կարող է հավաքել ողջ բերքը։

21 օրում