Posted in Այլ

Օլիմպիական խնդիրներ

 

  1. 1. Կրճատել կոտորակը․ 2017 + 2017 + 2017 + 2017 + 2017/2017 + 2017 + 2017

1) 4034 2)3 3) 5/3 4)2

2.Հաշվել 2-ից փոքր և 5 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարի հակադարձը։

1)1\7

3․Հեծանվորդն անցավ ճանապարհի 4/5 –րդ մասը։ Ճանապարհի ո՞ր տոկոսը մնաց անցնելու։

1) 80%  2) 20%  3) 40%  4) 60%

4․Հաշվել 1 · 3 · 5 · . . .· 2017 (գրված է 1-ից մինչև 2017 բոլոր կենտ թվերի արտադրյալը) արտահայտության արժեքը 2015-ի բաժանելիս ստացված մնացորդը։

2010 2) 0  3) 2  4) 4

5․Գտնել 19-ից փոքր պարզ թվերի քանակը։

1) 6   2) 9  3) 7   4) 8

6․Առնվազն քանի՞ անգամ իրար հետևից պետք է գրել 2017 թիվը, որպեսզի ստացված բազմանիշ թիվը բաժանվի 9-ի։

1)3  2) 20  3) 27  4) այլ պատասխան

7․Գտնել 16 ∙ 26 ∙ 36 ∙ 46 ∙ ⋯ ∙ 96 − 97 արտահայտության արժեքի վերջին թվանշանը.

1) 6  2) 0  3) 9   4) 2

8․ Արեգն ու իր 6 ընկերները փոխանակվեցին լուսանկարներով։ Քանի՞ հատ լուսանկար փոխանակվեց։

1) 30  2) 42  3) 21  4) 15

9․ Կենդանաբանական այգի գնալու հաջորդ գիշերը Դավիթը տեսավ 30 երազ։ Դրանցից 17-ում  կար կապիկ, 22-ում փիղ, իսկ 3 հատում չկար ոչ՛ կապիկ, ոչ՛ փիղ։ Քանի՞ երազում կար միայն փիղ։

1) 7  2) 12  3) 13  4)10

  1. 10. Ալիսան մտապահեց մի թիվ։ Աննան այդ թիվը բազմապատկեց կամ 5-ով, կամ էլ 6- ով, որից հետո ստացված թվին գումարեց կամ 5 կամ 6, հետո հանեց կամ 5 կամ 6: Արդյունքում ստացվեց 73։ Ի՞նչ թիվ էր մտապահել Ալիսան։

1) 15  2) 14  3) 13  4) 12

  1. 11. 2x2x2 չափանի խորանարդիկը ներկելու համար անհրաժեշտ է 2 գրամ ներկ։ Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 6x6x6 չափանի խորանարդիկը ներկելու համար։

1)18 գրամ  2) 3 գրամ  3) 8 գրամ   4)այլ պատասխան

Advertisements
Posted in Այլ

Տրդատ երրրդի գահակալումը

Image result for տրդատ 3-րդ  Այսօրվա մեր դասի թեման Տրդատ երրորդ-ի գահակալումն է։ Ես դասից սովորել եմ, որ Տրդատ III-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը: Բարձրացվում է պետական վարչությունների՝ գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում:  Տրդատ III-ը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով` գյուղական եկեղեցիների քահանաներին բոլոր ագարակներում տալով չորսական, իսկ ավաններում՝ յոթական ծխի  հողաբաժին: 313 թ. Կոստանդիանոս  Մեծ կայսեր համաձայնությամբ ընդունվում է Միլանի <<Էդիկտը>>՝ հրովարտակը, ըստ որի` քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում հռչակվում է որպես ազատ և մյուս կրոններին իրավահավասար կրոն: Մեծ Հայքի թագավորությունը և Հռոմեական կայսրությունը դառնում են դավանակից երկրներ, նրանց միջև հաստատվում են բարիդրացիական հարաբերություններ: Այս դասը ինձ շատ դուր եկավ և ես ստացա բազում գիտելիքներ։