Posted in Այլ

Մանկություն․․․

Image result for մանկություն

Չկա ավելի լավ բան քան մանկությունը։ Երբ երեխաները փոքր են նրանք երազում են շուտ մեծանալ, իսկ մեծերը ցանկանում են փոքրանալ։ Երբ ես փոքր էի ամեն օր երազում էի շուտ մեծանալու մասին, իսկ հիմա այնքան եմ ուզում փոքր երեխա դառնալ։ Մանկությունը ուղղակի հրաշք է։ Յուրաքանչյուր ծնող ցանկանում է այնպես անել, որ իր երեխայի մանկությունը անցնի ուրախ, անհոգ և երջանիկ։ Բոլոր մանուկները ունենում են անհոգ մանկություն, բայց դա հասկանում են միայն այն ժամանակ երբ մեծանում են։ Ես հասկանում եմ թե ինչ է նշանակում մանկությունը և փորձում եմ վայելել այն քանի դեռ ուշ չէ։ Ախ այնքան կուզենայի, որ իմ մանկությունը չավարտվեր։

Advertisements