Posted in Այլ

Առակ շաբաթ

Կարդալ առակը — Ութոտնուկն ու վարդը

  • Համեմատիր ծովի բնակիչներին քո շրջապատի հետ. նմանություններ, տարբերություններ:

Իմ ընկերները այնքան էլ նման չեն ծովի բնակիչիներին, քանի որ նրանք չեն ուզում փչացնել իրենց շրջապատող առարկաները։ Նրանք նույնիսկ ցանկանում են պատրաստել իրեր անպետքական իրերից։

  • Ուտե՞լ, թե հիանալ … ստեղծագործական աշխատանք:

Եկեք մտածենք․․․

երբ չհիանաս ոչնչով և նախընտրես ուտելը, դա քո մոտ չի ստացվի։ Դու ժամանակի ընթացքում էլ չէս հիանա ուտելիքներով։ Ուտելը այնքան էլ լավ բան չէ։ Իհարկե առանց ուտելու կյանք չի կարող լինել, բայց ամեն բան իր տեղն ու չափը ունի։ Հիացեք ինչքան կարող եք։ Հիանալուն չափ ու սահման չկա․․․ Եթե չհիանաք, ապա պետք չեք գա կյանքին։ Մի պահ մտածեք բնության մասին։ Բնության մե այնքան հիանալու բան կա։ Հարցեք, ինչքան կուզեք։ Հիացեք ձեր ընտանիքով, ընկերներով, ողջ շրջապատով։ Եթե հասկանաք ինչ ասել է հիանալ, կհիանաք ամենաչնչին բանով, օրինակ՝ թղտով։ Թուղտը իրականում մեզ պետք է գալիս։ Մտածեք, եթե բնությունը ողնղանա թուղտը չի լինի։ Հիացեք-հիացեք և ելի հիացեք։ Մի մտածեք թե ինչ կուտեք, մտածեք թե ինչ կա հիանալու համար․․․

կարդա առակը — Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

  • Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին — համեմատիր քեզ հետ:

Ես նրան նման եմ նրանով, որ երբ ինչոր բան եմ փորձում անել ու չի ստացվում, ես հուսահատվում եմ և մտածում, որ երբեք էլ չեմ կարողանա դա անել։

  • Միակ ձևը փորձ անելն է — գրեք ձեր մտքերը այս խոսքերի շուրջ:

Փորձ․․․ փրկություն․․․ հուսահատվել․․․

Երբ դու փորձում ես անել ինչոր բան և քեզ մոտ դա չի ստացվում, պետք չէ հուսահատվել, մեկ անգամ էլ փորձիր։ Երկրորդ անգամ քեզ մոտ ավելի լավ կստացվի, որովհետև դու արդեն մեկ անգամ փորձել ես և ձեռք ես բերել փորձ։ Փորձը մեզ միշտ օգնության է գալիս։ Երբեք մի հուսահատվիր միշտ փորձիր, որովհետև ասում են փորձը փորձանք չէ։ Փորձելու մեջ չկա վատ բան։ Եթե փորձես ու չստացվի, դրանից ոչինչ չի փոխվի, սակայն եթե փորձելուց հետո դու հասնես ուզածիդ դրանից քեզ միայն օգուտ է գալու։ Իմացիր փորձելու շնորհիվ դու ավելի վստահ ես լինում։ Վստահիր ուժեիտ, հավատա փորձերին, մի հապաղիր՝ միշտ փորձիր։

Կարդա առակը — Ալիքը և ժայռը

  • Եթե ալիքը մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ. իսկ ժա՞յռը:

Իմ կարծիքով ալիքը մարդ լինելու դեպքում կլիներ բարի, հոգատար, երազող, լավատես, քնքուշ, գեղեցիկ, նուրբ, մարդամոտ, տաք սիրտ ունեցող, ընկերապաշտ և խելացի։ ի տարբերություն ժայռի, որը չար, սառնասիրտ, անհոգատար, չշփվող, տգեղ, կամակոր, անխելք, վատատես, կոշտ և կոպիտ կլիներ։

  • Մեկնաբանիր «շարժվել» բառը:

Շարժըվել նշանակում է գնալ առաջ, բարձրանալ դեպի լավ կողմեր, պարել, ապրել ուրախ և միշտ չմնալ նույն տեղում։

  • Շարժվել է պետք … ստեղծագոծական աշխատանք:

Կար-չկար մի փոքրիկ որդ կար։ Նրան միշտ մի կենդանի էր ծաղրում։ Այդ կենդանու անունը կրիա էր։ Կրիան շատ արագաշարժ էր, սակայն չէր սիրում շարժվել։ Որդը այնքան դանդաղաշարժ էր, բայց միևնույն ժամանակ միշտ շարժման մեջ էր։ Կրիան մի անգամ կանգնեց փողոցի կենտրոնում և հոգնած ձայնով ասաց, որ հոգնել է շարժվելուց և որոշել է էլ չշարժվել։ Երկար տարիներ նա մնացել էր անշարժ։ Մի օր նա որոշեց շարժվել, սակայն երկար տարիներ չշարժվելուց հետո նրա մարմինը թմբրել էր։ Նա քայլեց, սակայն այնքան դանդաղ։ Բոլորը սկսեցին ծաղրել նրան, անգամ որդը։ Կրիան մնաց թմբրած շատ երկար։ Նրա ժառանգները ծնվեցին թմբրած։ Մինչ այսօր էլ կրիաները մնացել են թմբրած և շարժվում են շատ դանդաղ։ Ախր ժամանակին շարժվել էր պետք․․․

Կարդա առակը — Նավակը

  • Ի՞նչ է սովորեցնում առակը:

Այս առակը սովորեցնում է, որ եթե ինչոր մեկը քեզ լավություն է անում դու պիտի շնորհակալ նինես նրան և իմանաս, որ դու քո ամբողջ կյանքում պարտական ես նրան։

  • Փրկե՞լ, թե չփրկել… ստեղծագործական աշխատանք:

Փրկել թե՞․․․

Մի փոքրիկ, բայց միևնույն ժամանակ բարդ հարց։ իմ կարծիքով միշտ էլ փրկելը ճիշտ է։ Եթե դու փրկում ես այդ մարդուն, սակայն նա քեզ շնորհակալություն չի հայտնում, ասեմ ավելի քեզ վիրավորում է, միևնույն է հաջորդ անգամ դու օգնիր նրան։ Լավություն արա ջուրը գցիր, մեկ է քեզ է ետ գալու։

Advertisements
Posted in Այլ

Մայրամուտ

Մայրամուտ․․․ Երազանքներ․․․ Սխալներ․․․
Կեսօրին, երբ դեռ արևը չէր հասցրել մայր մտնել, ես իմ ընկերուհիների հետ գնացի մի բարձր սար։ Այնտեղից մենք հետևում էինք արևին։ Հանկարծ արևի մի փոքր մասը մտավ ամպերի հետևը։ Ամպերը, որ սպիտակ էին դարձան բաց վարդագույն, հետո վարդագույն, հետո նարնջավարդագույն և արևը էլ չերևաց, սակայն նրա հետքերը վարդագունի և նարնջագույնի երանգների շնորհիվ մնացին։ Օ՜ ինչ հիանալի է մայրամուտը։ Երանի միշտ մայրամուտ լիներ։ Մենք այս մտքի շուրջ երկար խոսելուց հետո տեսանք, որ մթնել է։ Այս գիշեր աստղային անձրև է ամենուր․
Մտածեցինք մենք և հասկացանք, որ պետք է օգտվել հնարավորությունից և պահեցինք մեր երազանքը։ Մենք բոլորս էլ երազում էինք, որ մայրամուտը չվերջանա։ Հաջորդ օրը երբ մենք արթնացանք տեսանք, որ արևը մայր պիտի մտնի, բայց նա կիսով չափ մտավ ամպերի ետևը և կանգնեց։ Այդ ամենը տևեց մի քանի շաբաթ։ Բոլորը մեզ մեղադրում էին, նույնիցկ մենք։ Մենք սպասեցինք երեք ամիս և մեզ հաջողվեց հաջորդ աստղային անձրևին ուղղել մեր սխալը։ Վերջապես մեզ հաջողվեց տեսնել արևածագը։ Մենք հասկացանք, որ մայրամուտը մեզ համար շատ գեղեցիկ է, սակայն մարդիկ կան, որ նախնտրում են արևածագը։ Եղեք գնահատող և գեղեցիկը, նկատող, հաշվի առեք ուրիշների կարծիքները և մի արեք մի բան, որ դուր չգա ձեր շրջապատին։

Posted in Այլ

Հայկական մշակույթ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ:

Posted in Այլ

Friends

How many real good friends do you have?
I have many friends.
Friends are important for everyone – What do think about it?
I think what it’s true, because friends are very  important.
What is more important – the appearance or the character of a person?
I think character of a person.
How much time do you spend together with your friends?
Nearly six hours.
Posted in Այլ

Homework…

Text 41,page 41 to retell the text.

Hometask:ex3,4,page 83

3. 1) Jhon was listening to music while his parents were watching TV.

2) Rosalie was cooking while she cut his finger.

3) Lizzy and Nadia were playing basketball on 5 o’clock yesterday.

4. 1) A: Were you playing football at 3 o’clock yesterday?

B: No, I wasn’t, I was doing my homework.

2) A: Were you haveing lunch at 2 o’clock yesterday afternoon?

B: No, I wasn’t, I was very busy.

3) A: Were you talking on phone at 8 o’clock yesterday evening?

B: Yes, I was, it was very interesting interlocution.

4) A: Were you watch DVD last Saturday morning?

B: Yes, I was, I watch DVD with may sister.

Lesson 2

Text 42,page 42 to retell the text.

Hometask:ex.5,6,page 84,ex.8,page 85

5. 1) I was watching a DVD when my cut jumped on me.

2) She bought a new dress last month.

3) Greg slept while Joanne listened her MP3 player.

4) Mum cooked when someone knocked on the door.

5) Sue was watering flowers when it start to rain.

6) They walked to school last monday because there was no bus.

7) I was eating a sandwache while my parents were drinking coffee.

6. 1) Jack was playing a video. Tom entered the room. 

2) I studying for my English test when my mother comeing home from work.

3) I reading a book when my sister leaveing for the cinema.

4) Emma washed the dishes when the telephone ring.

5) I writeing an e-mail when a lights going out.

8. Dear Georgia I am writing from my hotel room in Berlin. You cant imagine what happened to me yesterday! I was walking a Mitte at around noon on it raning start. When i was runing back tot he hotel, i saw a famjous actor who was eating in the rasturant. I went in and said hello and he gave my a two tickets to see his new film. Isn’t that great.

That’s all for now. See you, i get back,

Love Rachel

Posted in Այլ

Ցեղասպանություն․․․

1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց Երևանում՝ Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։ Ցավի տապանը ճեղքած 12 մույթների մեջ վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։ Քիչ այն կողմ հուշակոթողն է, որը խորհրդանշում է խոտի նման ծլարձակող հայ ժողովրդի երկու հատվածները։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց Սգո պատը, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները։ 1995 թվականին հուշահամալիրին կից բացվեց ցեղասպանության թանգարանը, որը նախագծել են ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Լևոն Մկրտչյանը։ Թանգարանում հարուստ փաստավավերագրական նյութի հիման վրա ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը։ Թանգարանից ոչ հեռու գտնվում է պուրակ, որտեղ արտասահմանյան հասարակական-քաղաքական գործիչները եղևնիներ են տնկում ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի։

Posted in Այլ

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Երկնքի մեջ արտ է ծլում,

Ու ծաղկում է անդաթար,

Իսկ ամպերը տեղ են գտնում,

Ու իջնում են դաշտի մեջ։

  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Աշխարհ․․․ Ամեն մարդ իր սրտի խորքում ունի իր փոքրիկ աշխարհը, որտեղ նա հրավիրում է տարբեր մարդկանց։ Մարդիկ իրենց վայել տեղ են գտնում սրտի մեջ։ Իմ սրտի խորքում թաքնվել է մի հեքիաթային աշխարհ, ում տերերն են իմ ընտանիքի անդամները։ Իմ աշխարհը հյուրընկալ է։ Ես ունեմ շատ-շատ հյուրեր։ Նրանց մի մասը գտնվում է գեղեցիկ կողմում, մյուսը տգեղ կողմում։ Իմ կարծիքով իմ աշխարհը մի փոքրիկ շրջան է, շրջանի մեջ կան բազմաթիվ սենյակներ։ Շրջանը բաժանված է երկու հավասար մասերի։ Մի մասում կան շատ գեղեցիկ իրեր։ Այդ մասը վառ ու հետաքրքիր երանգներից է կազմված։ Մյուս մասում ամեն ինչ մուգ է և տգեղ։ Այդ մասում գտնվում են այն մարդիկ ովքեր իմ վատ հյուրերն են։ Ահա թե ինչպիսին է իմ աշխարհը, նրանց տերերն ու հյուրերը։ Իսկ երբևիցե մտածել եք, թե ինչպիսի տեսք ունի ձեր աշխարհը։