Posted in Իմ մտքի երևակայությունը

Երազ․․․ Երազանք․․․

Image result for երազ

Երազ դու իմ միյակ երազ։ Միակ ու անկրկնելի երազ։ Մի՞թե հնարավոր է ծնվի մի մարդ, ով երբեք երազած չլինի։ Երազ, երազ իմ միակ երազ, երազանք ես դու ինձ համար մի մեծ։ Ես ինձ չէմ պատկերացնում առանց երազների ու երազանքների։ Երազները մեր երևակայություններն են։ Դեռ չի եղել այնպիսի երազ, որ ես տեսնեմ և անակնկալի գամ։ Ամեն գիշեր ես մտածում եմ թե ինչ երազ եմ ուզում տեսնել։ Երբ քնում եմ այդ երազը տեսնում եմ, սակայն միփոքր այլ կերպ։ Երազ առանց քեզ ինչպես կքնեի։ Առանց երազների ու երազանքների բոլորը միշտ տխուր կլինեին և աշխարհը կմնա ժպիտին կարոտ։ Երազեք, երազեք ինչքան կուզենաք։ Երազները չունեն՝ ոչ չափ, ոչ սահման։ Երազեք և երազեք շարունակ։ Մտածեք երազների մասին, երազեք և հիշեք ձեր երազները։ Ժպտացեք, երբ երազում եք։ Միշտ երազեք․․․

Advertisements
Posted in Այլ

Ասուպ

Related image

Ասուպ

Հատ մըն ալ կար որ ի վերջոյ ձանձրացաւ
Չափուած ձեւուած կարգուսարքէն պարտադիր —
Փորձեց փախչիլ — անջրպետին մէջ ի սպառ
Պատանեկան երազի պէս հալեցաւ

Օգոստոսի գիշեր մըն էր լուռ — խաղաղ —
Ու նոր ասուպ մը ինկաւ:

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Մեկը կար, որ ի վերջո ձանձրացավ

Չափված ձևած կարքուսարգից պարտադիր

Փորձեց փախչել ցանկապատից անընդհատ

Հալվեց պատանեկան երազի պես

Օգոստոսյան մի լուռ ու խաղաղ գիշեր

Մի նոր ասում ընկավ

  • Զուգահեռներ անցկացրու ասուպի և հալվող երազի միջև:

Ասուպն ու երազը նման են նրանով, որ երազին էլ, ասուպին էլ կարող ես հանդիպել գիշերը։

  • Ասուպն ի՞նչ երևույթի հետ կհամեմատես դու՛:

Ասուպը դա մի երևույթ է, երազանքի նման։ Երազանքը կարծես լինի հեքիաթային մի բան։ Երազանքը լինում է հրաշքներով լի։ Ասուպն էլ եթե տեսնես կզգաս քեզ հեքիաթում։ Օ՜ ինչ հեքիաթային երկու երևույթներ են իրարից հեռու, բայց նաև շատ մոտ։

 

Posted in Այլ

ԲԱՌԻ ՄԸ ՈՐՈՇՈՒՄԸ

Բառը ձանձրացաւ
միշտ նոյնիմաստ ապրելէ
Իր տարիները թօթափեց
Փորձեց նոր իմաստ

— Թէ ինչ կ’ըսէ — մարդիկ չհասկցան

Նորէն առին մէկ կողմ դրին
որ օր մը տեղին գործածեն:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Բառը ձանձրացավ

Միշտ նույնիմաստով ապրել է

Իր տարիները թոթափեց

Փորձեց նոր իմաստ

—Թե ինչ կասեր,- մարդիկ չհասկացան

Նրան վերցրին և մի կողմ դրին

որ մի օր իրեն գործածեն:

  • ԲԱՌ-ի կերպարում մարդու ո՞ր տեսակն է պահված:

Իմ կարծիքով այստեղ նկարագրվում է, մի մարդ, ով ցանկանում է փոխել իր կյանքը, որովհետև արել է բազում սխալներ։

  • Կարո՞ղ ես ասել, որն է բանաստեղծության ասելիքը: — Համաձա՞յն ես դրա հետ:

իմ կարծիքով բանաստեղծությունը ցանկանում է ասել, որ երբ գործում ես մի սխալ, պիտի զղջաս սխալիդ համար։ Եթե ինքդ քեզ ներես, ուրիշներն էլ քեզ  կներեն։ Պիտի անես ամեն բան, որ երբեք չխաբես ոչ ոքի։