Posted in Այլ

Զանգու

Զանգվի մի տուտը գտնվում է Հրազդան գետում, մյուսը Արաքսի հովտում։ Զանգուն մեր գետն է, որն աղտոտվել է ժամանակի ընթացքում։ Մենք համարում ենք մեր պարտքը, մաքրել այն։ Զանգու գեղեցիկդ իմ Զանգու։ Մեր մեծ գրող Խ․ Աբովյանը շատ է սիրել Զանգու գետը։ Ասում են թե նա խեղտվել է հենց Զանգվում։ Նրա կոշիկը գտել էին Զանգվի գետի կողքին։ Զանգուն մաքրելը շատ դժվար է։ Մենք արդեն սկսել ենք մաքրել այն, սակայն մեզ պետք է շատ տարիներ (մոտ յոթ տարի)։ Տեսնես երբ է մաքրվելու Զանգուն, տեսնես երբ ենք մենք լողալու Զանգվի մեջ։ Զանգու գեղեցիկդ իմ Զանգու․․․ Զանգուն ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը մոտ 2650 կմ է ։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62.5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22.6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Զանգու գեղեցիկդ իմ Զանգու․․․

Advertisements