Posted in Այլ

Ինքնաստուգում մաթեմատիկայից

1.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5

(a – b) ⋅ 4 + a ⋅ b

7-5=2    2*4=8    7*5=35   8+35=43
2.Գտի՛ր .
300-ի 20% -ը=300*20/100     1000-ի 15% -ը=1000*15/100=150
3.Կոտորակը գրի՛ր տոկոսի տեսքով
21/100 մաս=21%        34/50 մաս=68%             18/25 մաս=72%           30/1000մաս=3%
4. Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշ­տաբը, եթե այդ հատվածին տեղան­քում համապատասխանում է մի հատ­ված, որի երկարությունը հավասար է`120 կմ;

120*100000=12000000

12000000/8=1500000

5.) Հաշվե՛ք
|– 18| · |– 21|=378            -|21| – |6|=-27            |44| : |– 4|=11                |– 3| – |– 1|=2     |– 210| : |– 15|=14
6.Հաշվե՛ք.  –84 ։ (–56 ։ (–7) + 54 ։ (–9))=-42

54/(-9)=-6

-54/-7=8

-6+8=2

-84/2=-42
7.Գտնել ամենամեծ բնական թիվը, որը 13-ի բաժանելիս քանորդում ստացվում է 17:

17*13+12=223

pastedImage.png

194/14-26/7=139/14

139/14*28/9=278/9

119/10+33/5=119+66/10=185/10=37/2

37/2*25/37=25/2

278/9:25/2=278/9*2/25=556/225

Advertisements
Posted in Իմ հեղինակային բանաստեղծությունները, Իմ մտքի երևակայությունը

Զարմանք

Ինչպե՞ս է, Ինչպե՞ս

Գարունն այցելում

Եվ մեզ պարգևում

Վայելուչ պահեր։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց,

Միայն ինձ տվեց

Մի փոքրիկ ժպիտ։

Ինչպե՞ս է, Ինչպե՞ս

Գարունն այցելում

Եվ մեզ պարգևում

Զանազան գույներ։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց,

Միայն ինձ տվեց

Ծաղիկներ ծաղկած։

Ախր ինչպե՞ս է

Նա մեզ հյուր գալիս,

Ախր ինչպե՞ս է

Նա անցնում գնում։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց

Միայն լուռ ձայնով

Շատ դանդաղ փախավ։

Posted in Այլ

Իմ մեկ տարին միջին դպրոցում

Ինչպե՞ս անցավ այս մեկ տարին․․․

Իմ հիշողության մեջ շատ լավ օրեր մնացին, շատ լավ պահեր եմ ունեցել այս մեկ տարվա ընթացքում։ Այս տարվա ընթացքում ես մասնակցեցի տարբեր նախագծերի։ Գնացի տարբեր հետաքրքիր և ուսուցողական ճամփորդությունների։ Այնքան արագ անցավ տարին, անգամ չնկատեցի։ Այս տարվա ընթացքում ես շատ ընկերուհիներ ձեռք բերեցի։ Նրանք յոթերորդ և ութերորդ դասարաններից են, սակայն ինձ շատ մոտ են։ Ես շուտ ընտելացա այստեղին։ Միջին դպրոցի ուսուցիչները ինձ շատ դուր եկան։ Նրանք բարի են և խելացի։ Խոհանոցը նույնպես ինձ դուր եկավ։ Խոհանոցում միշտ կգտնես համեղ և բազմազան սնունդ։ Ամենից շատ ինձ դուր է եկել երկու վայր՝ գրադարանը և մարմնամարզության սրահը։ Միջին դպրոցում կա նաև մի ջերմոց, որտեղ ես ունեմ մեծ կանաչ անկյուն։ Կանաչ անկյուններ ունեն բոլորը։ Ամեն բնագիտության դասաժամին մենք գնում ենք ջերմոց և խնամում մեր բույսերը։ Ինձ այստեղ գրեթե ամեն բան դուր է գալիս։ Ինձ նաև դուր է գալիս այն, որ մեդիաուրբաթը հենց այստեղ է կայանում, և բոլորը գալիս են մեզ մոտ։ Ես ինձ զգում եմ անհարմար այն ժամանակ, երբ հանդիպումներին մասնակցելու համար գնում եմ գեղարվեստի հարթակ, իսկ ընտրությանը մասնակցելու համար՝ քոլեջ։ Չնայած երբեմն ինձ դուր է գալիս դասամիջոցներին զբոսնել ընկերներիս հետ, մաքուր օդ և հասնել դպրոց։ Բոլորին դուր է գալիս միջին դպրոցը։ Իմ փոքրիկ բարեկամ, սպասում եմ քեզ մեր դպրոցում, քեզ այստեղ բազում արկածներ են սպասվում։