Posted in Այլ

Մայիսյան հավաք վերլուծություն

Ինձ համար  իրական կրթությունը գործունեություն է, այդ գործունեության միջոցով մարդուն ինքնակրթության մղելը, նրա մոտ այդպիսի պահանջմունք առաջացնելը, և դրանով իսկ սովորողի անընդհատ առաջընթացը, զարգացումը, մտքի  ու կամքի ազատությունը ապահովելը: Ես համաձայն եմ Տիկ․ Մարետի հետ, որովհետև երբ երեխան շատ է ստեղծագործում նրա միտքը կատարելագործվում է։ Ես ինքս ձեռք եմ բերել մտքի ազատ երևակայություն, որի արդյունքում ստեղծագործում եմ՝ շարադրություններ, պատմություններ, նույնիսկ ունեմ հեղինակային բանաստեղծություններ։ Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում է գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի  շրջանակում սկսում է իրականացնել այն: Ես ունեմ երկու ամսագիր՝ տեսապոեզիա և մտագիր։ Ես այնտեղ ունեմ բազում հետաքրքիր նյութեր։ Անհատական ուսուցման միջոցով ես շատ բաներ եմ սովորել։ Անհատական ուսուցումը ունի շատ օգտակար բաներ։ Անհատական ուսուցումը երեխաների միտքը և ինքնուրույնությունը զարգացնում է։ Ինձ դուր եկավ Սիկ․ Մարետի մտքերը։