Posted in Այլ

Մայիսյան հավաք վերլուծություն

Ինձ համար  իրական կրթությունը գործունեություն է, այդ գործունեության միջոցով մարդուն ինքնակրթության մղելը, նրա մոտ այդպիսի պահանջմունք առաջացնելը, և դրանով իսկ սովորողի անընդհատ առաջընթացը, զարգացումը, մտքի  ու կամքի ազատությունը ապահովելը: Ես համաձայն եմ Տիկ․ Մարետի հետ, որովհետև երբ երեխան շատ է ստեղծագործում նրա միտքը կատարելագործվում է։ Ես ինքս ձեռք եմ բերել մտքի ազատ երևակայություն, որի արդյունքում ստեղծագործում եմ՝ շարադրություններ, պատմություններ, նույնիսկ ունեմ հեղինակային բանաստեղծություններ։ Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում է գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի  շրջանակում սկսում է իրականացնել այն: Ես ունեմ երկու ամսագիր՝ տեսապոեզիա և մտագիր։ Ես այնտեղ ունեմ բազում հետաքրքիր նյութեր։ Անհատական ուսուցման միջոցով ես շատ բաներ եմ սովորել։ Անհատական ուսուցումը ունի շատ օգտակար բաներ։ Անհատական ուսուցումը երեխաների միտքը և ինքնուրույնությունը զարգացնում է։ Ինձ դուր եկավ Սիկ․ Մարետի մտքերը։

Advertisements

Author:

Բարև ձեզ ես Մերի Զաքոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 8-2 դասարանում: Հաճախել եմ կիթարի և մյուզիքլի։ Հիմա հաճախում եմ սպորտի(պար, բոքս, ֆիթնես, կարատե, լող և այլն): Մոտ 3 տարի հաճախել եմ նկարչության և դիզայնի: Ազատ ժամանակ սիրում եմ ստեղծագործել: Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ՝ ընկերներիս։ Սովորում եմ վրացերեն։ Ցանկանում եմ դառնալ՝ իրավաբան։ Երազում եմ կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s