Posted in Ամառային արձակուրդների բաժին

Հովազաձորի գերիները․․․

Ես ամռան ընթացքում ընթերցեցի նաև այս գիրքը։ Գիրքը բազում արկածային էր և հետաքրքիր։ Գիրքը երեխաների մասին էր ովքեր իրենց գյուղից դուրս են գալիս և հայտնվում են Հովազաձորում։ Նրանք մոլորվում են և չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Նրանք անցնում են տարբեր հետաքրքիր և բարդ փորձությունների միջով։ Գյուղացիները երկար փնտրելուց հետո գտնում են երեխաներին և տանում հետ՝ գյուղ, սակայն մինչ այդ նրանք արկածներ են ունենում Հովազաձորում։ Եթե հետաքրքրեց ապա վերցրեք գրադարանից և ընթերցեք վստահեմ ձեզ դուր է գալու․․․

Advertisements
Posted in Ամառային արձակուրդների բաժին

Գավառագետ

Gavar mountains.jpgԳավառագետ Գեղարքունիքի մարզում, Գավառում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3, 82 մ³/վ, առավելագույնը՝ 72, 6 մ³/վ (1928-ի ապրիլի 7, Նորատուս գյուղ), հոսքը՝ 120, 6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով։ 

Posted in Ամառային արձակուրդների բաժին, Իմ մտքի երևակայությունը

Հոր վերջին խնդրանքը

69617_403506966403699_583906287_n-905x400

Մի տղա որ դեռ կարդալ չգիտեր ամբողջ օրը իր բազմազան խաղալիքները թողած ուսումնասիրում էր գրքերը։ Նա որոշել էր դառնալ գրադարանավար։ Երբ տղան մեծացավ նրա հայրը խնդրեց նրան  դառնալ օդաչու։ Տղան ստիպված էր կատարել հոր խնդրանքը որովհետև հոր վերջին խոսքը հենց այդ խնդրանքն էր եղել։ Տարիներ անցան, տղան արդեն հմուտ օդաչու էր սակայն մի անգամ ինքնաթիռը օդում խափանվեց։ Փառք Աստծո, որ ոչմեկին ոչինչ չպատահեց, սակայն տղային մեղադրեցին և զրկեցին իր աշխատանքից։ Տղան շատ-շատ գրքեր էր կարդացել և շատ իմաստուն էր։ Նա մի սարք պատրաստեց որի համար նրան անհրաժեշտ էր իր օդաչուական իմացություններն ու գրքեր։ Նա այդ սարքի շնորհիվ ճախրեց ու ճամփորդեց դեպի հեռավոր գրքերի աշխարհ։ Նա երջանիկ էր, որովհետև մանկուց երազել էր հայտնվել գրքերի աշխարհում։ Նա անչափ շնորհակալ էր իր հորը, որովհետև եթե նա չկարողանար վարել ինքնաթիռ նա չեր հայտնվի գրքերի աշխարհում։ Իսկ թե ի՞նչ կատարվեց նրա հետ այդ աշխարհում կիմանաք եթե կարդաք Ալբերտը գրքերի աշխարհում պատմությունը։ Կգտնեք այստեղ։

Posted in Ամառային արձակուրդների բաժին, Իմ մտքի երևակայությունը

Ալբերտը գրքերի աշխարհում․․․

Related image

“Ամենքս ունենք մեր երազանքի աշխարհը, սակայն ուրիշների աշխարհներն ուսումնասիրելը մեզ համար միայն օգնություն է հասնելու մեր աշխարհին։” Տղան՝ Ալբերտը հանկարծ գտավ այդպիսի վերնագրով մի գիրք արագ վերցրեց և սկսեց կարդալ գիրքը հենց իր մասին էր։ Նա զարմացած հարցրեց այնտեղ ապրող մարդկանց թե ո՞վ է այդ գրքի հեղինակը և ինչպե՞ս է այն հայտնվել այստեղ։ Մի իմաստուն ծերունի նրան ասաց, որ գրքի հեղինակը հենց նա է ում մասին պատմում է այդ գիրքը և այն այստեղ կարող է հայտնվել միայն կախարդանքով։ Տղան շատ ուրախացավ այն մտքից, որ դարցել է հեղինակ և սկսեց իմաստուն պատմություններ գրել։ Նրան այդ աշխարհը գնալով ավելի էր դուր գալիս։ Նա հասցրել էր ձեռք բերել իր պես իմաստուն բազմաթիվ ընկերներ։ Ալբերտը գրքերի աշխարհում մոլորվում էր մտքերով, որովհետև կարդալով այնտեղ գտնվող մի գիրք ծագում էին բազում նոր մտքեր, ամեն բառ Ալբերտին հուշում էր մի նոր ստեղծագործության նախադասություն։ Ալբերտը նոր սարքեր էր ստեղծում և այդ սարքերը իրեն օգնում էին ստեղծագործել։ Մի օր էլ նա անցնում եր մի փողոցով և նկատեց մի տղայի ով խուճապի մատնված բղավում էր, որ օգնեն իրեն։ Պարզվում է, որ այդ տղան իր գիրքը պատահական գցել էր թռչող սարքի վրա և գիրքը թռչել էր ու օդում կանգնել։ Ալբերտը բավականին բարձրահասակ էր և մի թեթև ցատկելուց հետո նա հայտնվեց թռչող սարգի վրա։ Նա սարքը կառավարեց և իջեցրեց ցած։ Տղան զարմացած հարցրեց, թե որտեղից է ինքնաթիռ վարել սովորել։ Տղան պատմեց իր կյանքից և ավելացրեց “Ամենքս ունենք մեր երազանքի աշխարհը, սակայն ուրիշների աշխարհներն ուսումնասիրելը մեզ համար միայն օգնություն է հասնելու մեր աշխարհին․․․