Posted in Ամառային արձակուրդների բաժին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայր է հաստատել Սբ Գրիգոր Լուսավորիչը 303 թ-ին, 484 թ-ին պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Դվին: Ավելի ուշ աթոռանիստը հաստատվել է Կիլիկիայում և հանգրվանել Սսում (1293–1441 թթ.):
1441 թ-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր աթոռը վերահաստատել է Սբ Էջմիածնում: Սկզբնական շրջանում, Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության պայմաններում, Մայր աթոռը հայտնվել է ծանր կացության մեջ և միայն XVII դարում է վերստացել իր ազգային հոգևոր-մշակութային կենտրոնի կարևոր դերը:
Մայր աթոռի հետ են կապված Հայաստանում տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձություններ. այստեղ, Սբ Սահակ Պարթևի (388–439 թթ.) կաթողիկոսության օրոք, բացվել է առաջին հայալեզու դպրոցը:  Էջմիածնի Մայր տաճարի սպասավոր Ղազար Փարպեցին այստեղ է հիմնել 1-ին մատենադարանը` ձեռագրերի պահոցը: Այդ շրջանում Սբ Էջմիածինը վերածվել է ծաղկող ձեռագրատան, որտեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ու բազմատեսակ ձեռագրեր, ստեղծվել մանրանկարներ: 1771 թ-ին Սիմեոն Երևանցին (1763–80 թթ.) այստեղ է հիմնել Հայաստանում 1-ին տպարանը, իսկ 1860–70-ական թթ-ին Գևորգ Դ կաթողիկոսը՝ գանձատունն ու Գևորգյան ճեմարանը:
1914–16 թթ-ին Սբ Էջմիածինը դարձել է Մեծ եղեռնից փրկվածների ապաստան: 1921–41 թթ. Սբ Էջմիածնի պատմության ամենամռայլ ժամանակներն են. խորհրդային իշխանություններն ազգայնացրել են  եկեղեցու սեփականությունը, փակել եկեղեցիներն ու հալածել հոգևորականներին: Միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45 թթ.) ֆաշիզմի դեմ Հայ եկեղեցու վարած քաղաքականության շնորհիվ մեղմվել է իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. վերադարձվել է եկեղեցու ունեցվածքը, բացվել են գրադարաններն ու ճեմարանը:
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք (1955–94 թթ.) Մայր աթոռը վերազարթոնք է ապրել, իսկ ներկայիս՝ 132-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնարկել է նոր շինարարական աշխատանքներ: 
Մայր աթոռն իրականացնում է նաև Հայորդաց տների, համալսարանների և բանակի հոգևոր հովվությունը, ունի բարեգործական ճաշարաններ ու հիվանդանոցներ:
Մայր աթոռում գործում են Քրիստոնեության դաստիարակության, Միջեկեղեցական հարաբերությունների, հրատարակչական և աստվածաբանական-հայագիտական կենտրոնները, գանձատունը, թանգարաններ և այլն: 
Սբ Էջմիածնի գլխավոր շինությունը Մայր տաճարն է. այն հայկական առաջին եկեղեցին է. հիմնադրվել է IV դարի սկզբին: Ըստ Ագաթանգեղոսի՝ 302–303 թթ-ին տաճարը կառուցել են Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը` տեսիլքով վերջինիս հայտնված Միածնի (Աստծու Որդու) իջման վայրում: 
Տաճարը քառամույթ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ ներսից՝ պայտաձև, դրսից՝ հնգանիստ 4 խորանով: Կառույցի այս ձևը կրկնվել է Բագարանի Սբ Թեոդորոս եկեղեցում և բյուզանդական ճարտարապետության միջոցով փոխանցվել Եվրոպա, դարձել Կոստանդնուպոլսի Նեա, Օռլեանի Ժերմինյի դե Պրեի (Ֆրանսիա), Միլանի Սան Սատիրո (Իտալիա) և այլ եկեղեցիների նախատիպը: Այն հայ եկեղեցական ճարտարապետության կարևոր ներդրումն է ընդհանուր քրիստոնեական ճարտարապետության մեջ:
IV դարում տաճարը նորոգել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսը: 483–484 թթ-ին հիմնովին վերակառուցել է Վահան Մամիկոնյան իշխանը: VII դարի սկզբին տաճարի փայտե ծածկը քարաշենով է փոխարինվել Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք: 
Տաճարը խիստ տուժել է VII դարի սկզբին, երբ Պարսից շահ Աբբաս I-ը (1587– 1629 թթ.) բազմաթիվ հայերի Պարսկաստան վերաբնակեցնելուց հետո որոշել է քանդել Էջմիածնի տաճարն ու նրա քարերով եկեղեցի կառուցել Սպահանի մերձակայքում: Տաճարի պատերից պոկած անկյունաքարերով հետագայում այնտեղ եկեղեցի են կառուցել:
1629 թ-ին վերականգնել են ծածկը, պատերը և գմբեթը, 1654 թ-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսն սկսել է տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան կառուցումը, որն ավարտվել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք՝ 1658 թ-ին: 1712–21 թթ-ին Նաղաշ Հովնաթանը նկարազարդել է տաճարի գմբեթը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին` Հովնաթան Հովնաթանյանը՝ ներսը: 1869 թ-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը (1866–82 թթ.) տաճարի արևելյան կողմին կից կառուցել է եկեղեցական սպասքատունը, որը հետագայում վերածվել է թանգարանի (բացվել է 1956 թ-ին): Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին (1955–1994 թթ.) Մայր տաճարը հիմնանորոգվել է (1954–55 թթ.): 
Սբ Էջմիածնի վանական համալիրը շարունակաբար համալրվում է նոր կառույցներով:
Տրդատի դուռը կառուցվել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք՝ 1629–32 թթ-ին: Վանքի սեղանատան շինարարությունն սկսվել է Մովսես Գ Տաթևացու և ավարտվել Փիլիպոս Ա Աղբակեցու օրոք՝ XVII դարի առաջին կեսին: XVIII դարի վերջին՝ Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք, վերակառուցվել է սեղանատունը: 
Հին վեհարանը կառուցվել է 1738–41 թթ-ին՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք, Հոգևոր ճեմարանի շենքը` 1871 թ-ին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի օրոք: 1911 թ-ին կառուցվել է մատենադարանի շենքը (ճարտարապետ՝ Պողոս Զուրաբյան, 1983 թ-ին վերակառուցվել է): 
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք պարսպապատվել և բարեկարգվել է Մայր աթոռի տարածքը, վերակառուցվել են տպարանի շենքը, Նոր վեհարանը (ճարտարապետ՝ Արծրուն Գալիկյան), վանական սեղանատունը, «Ղազարապատ» հյուրատունը: 1965 թ-ին կառուցվել է Նահատակաց հուշարձանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), 1978 թ-ին՝ նոր վանատունը, 1982 թ-ին՝ Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), 2001 թ-ին` Մայր աթոռ Սբ Էջմիածնի մուտք-խորանը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան), 2008 թ-ին՝ մկրտարանը, հյուսիսարևելյան մասում կառուցվում է Սբ Հրեշտակապետաց եկեղեցին (երեքի ճարտարապետներն էլ՝ Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան), մատենադարանի նոր շենքը (ճարտարապետ` Արտակ Ղուլյան):
Advertisements
Posted in Ամառային արձակուրդների բաժին

Գեղամա լեռնաշղթա

Related image      Related image      

Related image     Image result for ճագարամուկ գեղամա լեռնաշղթայում   Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանա լճից արևմուտք: Բարձր գագաթներն են՝ Մեծ Աժդահակ (3598մ), Սպիտակասար (3555մ), Գեղասար (3443մ), Ակնասար (3258մ) և Սևկատար (3225մ): Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանա լճից արևմուտք: Բարձր գագաթներն են՝ Մեծ Աժդահակ (3598մ), Սպիտակասար (3555մ), Գեղասար (3443մ), Ակնասար (3258մ) և Սևկատար (3225մ): Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Մինչև 2800մ լեռնատափաստանային սևահողեր են: 2800մ-ից բարձր՝ լեռնամարգագետնային հողեր են՝ ենթալպյան և ճահճացած մարգագետիններով, իսկ ձյունամերձ գոտում՝ չզարգացած, կմախքային հողեր՝ բարձանման բույսերով: Ազատ և Վեդի գետահովիտների վերին հոսանքներում կան կաղնու և գիհու նոսր անտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, սողուններից՝ մողեսներ և օձեր: Շատ են թռչունները: Ջրբաժան գոտին 2800-3000մ բարձրության սարավանդ է՝ բարձրացող հրաբխային կոներով և էքստրուզիվ մնացորդային գմբեթներով: Արևմտյան լանջերը առաջացնում են միջին Հրազդանի և Կոտայքի նախալեռնային գոտին՝ Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար և այլ հրաբուխներով: Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի լեռնաբազուկը: Արևելքում լանջերը ձուլվում են Մերձսևանյան լավային սարավանդներին: Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխաձևեր: Լավային հոսքերը 15-20կմ լեզվակներով մուտք են գործել Ազատ, Հրազդան, Արգիճի, Խոսրով գետահովիտները: Լեռնալանջերից բխում են բազմաթիվ աղբյուրներ՝ Քառասունանք, Ակունք, Լիճք և այլն: Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան օբսիդիանի և պեռլիտի զգալի պաշարներ: Վանքի Լճի մոտ պահպանվել են վիշապաքարեր, որոնք հին հայկական դիցաբանության մեջ ջրի պաշտամունքի նշան էին: Մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահները թվագրվում են Ք.ա. 7-րդ հազարամյակին: Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար: Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը: Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները: Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):

Posted in Իմ մտքի երևակայությունը

Ստեղծագործել․․․

Ես հաճախ եմ գրում շարադրություններ, բանաստեղծություններ, պատմվածքներ։ Շատերը չեն հասկանում թե ինչպես է դա ինձ մոտ ստացվում։ Ես կփորձեմ նկարագրել թե ինչպես եմ ստեղծագործում։ Ես ինձ մոտ միշտ պահում եմ նոթատետր և գրիչ քանի, որ ցանկացաց պահին իմ մտքերը կարող են հավաքվել։ Ես ստեղծագործում եմ գիշերները կամ անձրևոտ եղանակներին։ Երբ արև է լինում ես չեմ կարողանում ստեղծագործել։ Ստեղծագործելուց ես միշտ գրում եմ մտքիս եկած բառերը։ Այնուհետև ես շտկում եմ և դարձնում ավելի գեղեցիկ։ Երբ ամեն բան հասնում է իր ավարտին ես մտածում եմ մի գեղեցիկ վերնագիր։ Վերնագիրը մտածելը շատ հեշտ է։ Ես միքանի անգամ կարդում եմ ստեղծագործությունը և արաջին մեկնաբանությունը, որ գալիս է մտքիս դառնում է վերնագիր։

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Կոնրադը կամ պահածոյացված տուփից դուրս եկած տղան

Կոնրադը կամ պահածոյացված տուփից դուրս եկած տղան․․․

Ընկերուհիներս ինձ բազմաթիվ անգամ խորհուրդ են տվել կարդալ այս գիրքը, և ես հետևելով նրանց խորհրդին վերցրեցի այս գիրքը գրադարանից և սկսեցի կարդալ։ Գիրքը շատ հետաքրիր էր։ Ես մեկ շաբաթում կարդացի այդ գիրքը և պետք է ասեմ, որ գիրքը բավական ծիծաղելի հատվածներ էր պարունակում։ Գիրքը մի կնոջ մասին էր, ով անընդհատ պատվիրում էր ինչոր իրեր։ Մի անգամ նրան ուղարկում են մի տղայի ով շատ խելացի, բանիմաց և ճարպիկ էր։ Յոթնամյա Կոնրադը ապրում է ուրախ ու երջանի։ Մի օր էլ գալիս են Կոնրադի ետևից և Կոնրադը իր ընկերուհու հետ բազում չարաճճիություններ է անում որպեսզի նրան չտանեն։ Ես մանրամասն չեմ պատմի գրի մասին, որպեսզի դուք հետաքրքրությամբ ընթերցեք այն։

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Առաջադրանքներ ամռան համար․․․

1.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 ⋅ a + 5 ⋅ b=46
բ) 10 ⋅ (a + b) ։ 3=40
գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b=43
դ) 95 ։ b + 49 ։ a=26
ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4=0
զ) (a – 7) ⋅ (b – 5)=0
2.160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։
Լուծում
1) 160:8=20գ=1գ աղ
2) 56×20=1120
Պատ.՝ 1120
3.Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։
Լուծում
1) 400×54/100=216
2) 400×18/100=72
3) 216:72=3
4) 300×54/100=162
5) 300×18/100=54
6) 162:54=3
Պատ.՝ ոչ, չի փոխվի
4.Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40 %­ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %­ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։
Լուծում
1)2000×40/100=800
2)2000-800=1200
3) 1200×30/100=360
4) 1200-360=840
Պատ.՝ 840կգ
5.Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունե­նա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։
Լուծում
1)5000000×1072=5.360.000

6.Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %­ը մասնակցել է մարզա­կան մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %­-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։
Լուծում
1)480×35/100=168
2)168×25/100=42
Պատ.՝42աղջիկ
7.Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600 գ է։
Լուծում
1)3600:9=400
2)400×2=800
3)400×7=2800
4) 2800+800=3600
Պատ.՝ 800 կապար, 2800 երկաթ
8.Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում ջուրը և սպիրտը ունեն 1 ։ 4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ ստանալու համար։
Լուծում
1)10×1/4=10/4
2)10/4×4=40/4=10
3) 10×4=40
Պատ.՝ 10լ ջուր, 40լ սպիրտ
9.Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների հարաբերությունը հավասար է 9 եւ 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ արժե գրքերից յուրաքանչյուրը։
Լուծում
1)4000×20/100=800
2)4000-800=3200
3) 9×200=1800
4)7×200=1400
5)1400+1800=3200
Պատ.՝ I-800,II-1800, III-1400
10.Հաշվե՛ք.
ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=1    դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=0
բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=208    ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=4
գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=6    զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=6
11.Թոռնիկն այնքան ամսական է, քանի տարեկան որ պապն է։ Պապն ու թոռնիկը միասին  91 տարեկան են։ քանի՞ տարեկան է պապը, քանի՞ տարեկան՝ թոռնիկը։
Պատ.՝ պապը 84, թոռնիկը 7