Posted in Անհատական ուսումնական պլան

Ուսումնական պլանի քննարկում

Ես համաձայն եմ 2-րդ կետի հետ, որովհետև աշակերտը Մուտքի ճամբարին մասնակցելու ժամանակ ծանոթանում է դպրոցի առօրյային և կամաց-կամաց կոփվում է ։

Ես համաձայն եմ 5-րդ կետի հետ, որովհետև աշակերտը ճամբարի ընթացքում հանգստանում է և ոգեվորվում։ Բացի այդ այդ կետի շնորհիվ աշակերտը ժամանակէ անցկացնում իր մտերիմ ընկերների հետ։

Ես  համաձայն չեմ 8-րդ կետի հետ։ Ես կցանկանայի, որ մեր ճամբարը կազմված լիներ 2 մասից, սակայն լիներ ավելի երկար։

Ես համաձայն եմ 9-րդ կետի հետ, որովհետև աշակերտը ունի երկու օր հանգստանալու համար և միայն ցանկության և ծնողի համաձայնության դեպքում նա կարող է գնալ դպրոց։

Ես մասամբ համաձայն եմ 10-րդ կետի հետ, որովհետև մեր դպրոցի ճամբարները բացի հանգստից նաև պարունակում են կրթական ծրագրեր։ Ես համաձայն չեմ այս կետի հետ, որովհետև կցանկանայի, որ ճամբարներին մասնակցելը պարտադրված չլիներ, որովհետև աշակերտին միգուցե այդ ճամբարը դուր չի գալիս, կամ հոգնեցնում է։

Ես համաձայն չեմ 12-րդ կետի հետ։ Իմ կարծիքով աշակերտներին հարկավոր է լիարժեք հանգիստ և աշակերտը որոշ ժամանակ պետք է չկատարի դպրոցական հանձնարարություններ։

Ես համաձայն եմ 13-րդ կետի հետ։ Իմ կարծիքով տեխնիկայով սովորելը ավելի հարմարավետ է քան թուղթ ու գրիչով։

Ես համաձայն եմ 18-րդ կետի հետ որովհետև ծնողը կարող է ամեն պահ տեսնել իր երեխայի գնահատականը։ Նաև աշակերտը գիտակցելով, որ իր գնահատականները բոլորը կարող են տեսնել նա փորձում է ավելի լավ սովորել։

Ես համաձայն չեմ 19-րդ կետի հետ, որովհետև աշակերտները ծանրաբեռնվում են լրացուցիչ աշխատանքներով  և դասին ավելի կարճ ժամանակ են հատկացնում։ Ես կցանկանայի, որ աշակերտը ընտրեր կաշխատի՞ այդ ծրագրերով, թե ոչ։

Ես համաձայն եմ 22-րդ կետի հետ, որովհետև բլոգին հետևելը պարտավորություն է և մտնում է աշակերտի հանձնարարությունների մեջ։

Ես համաձայն եմ 23-րդ կետի հետ, որովհետև հաճելի է ընթերցել, ծանոթանալ մնացածի նյութերի հետ։

Ես համաձայն եմ 24-րդ կետի հետ, որովհետև առավոտյան ընդհանուր պարապմունքները մեզ թարմեցնում և ակտիվ է դարձնում։

Ես համաձայն չեմ 25-րդ կետի հետ։ Ես կցանկանայի, որ գրաբարը սկսվեր ավագ դպրոցից և լիներ ըստ ցանկության։

Ես համաձայն եմ 26-րդ կետի հետ, որովհետև այդպես դասն ընկալելն ավելի հեշտ է լինում։

Ես մասամբ համաձայն եմ  28-րդ կետի հետ։ Համաձայն եմ, որ խմբերը կիսվեն երկու մասերի, սակայն կցանկանայի, որ 8-րդ դասարանից սկսված աշակերտը միշտ լիներ մի խմբում։ Կարճ ասած ընտրեր Ֆիզիկա կամ Քիմիա։

Ես համաձայն եմ 30-րդ կետի հետ, որովհետև երկու խմբի բաժանվելով ուսուցիչը ավելի շատ ժամանակ է կարողանում տրամադրել յուրաքանչյուր աշակերտի։ Քանի, որ աշակերտները ավելի քիչ են լինում։

Ես համաձայն չեմ 31-րդ կետի հետ։ Իմ կարծիքով Հայոց եկեղեցու պատմությունը շատ կարևոր առարկա է և ես կցանկանայի որպեսզի  մենք անպայման անցնենք այդ առարկան։ Նաև կցանկանայի, որ մեզ դասավանդեր հոգևորական։

Ես համաձայն եմ 33-րդ կետի հետ, որովհետև ամեն աշակերտ կարող է իր սիրելի սպորտով զբաղվել։

Ես համաձայն եմ 34-րդ կետի հետ։ Իմ կարծիքով աշակերտը բազմակողմանի զարգացած է լինում հենց այս կետի շնորհիվ։ Ես կցանկանայի, որ աշակերտը երկու առարկա կարողանար ընտրել մեկի փոխարեն։

Ես համաձայն եմ 37-րդ կետի հետ, որովհետև երեխան բացակայելով հետ է մնում ծրագրից, իսկ այս դեպքում նա մյուսներին հավասար կարող է սովորել։

Ես համաձայն եմ 38-րդ կետի հետ։ Իմ կարծիքով աշակերտը իրավունք ունի լրացուցիչ կրթությամբ զբաղվելու։ Լրացուցիչ կրթությունը աշակերտին դարձնում է խելացի։

Ես համաձայն եմ 40-րդ կետի հետ։ Իմ կարծիքով այս տարբերակի միջոցով աշակերտը ավելի շատ ուսում է ստանում։

Ես համաձայն եմ 42-րդ կետի հետ։ Իմ կարծիքով աշակերտը հաճախ քննություններ տալով կարող է հասկանալ իր բաց թողած դասերը և լրացնել, որպեսզի հաջորդ անգամ ավելի հեշտ ու լավ հանձնի դրանք։

Advertisements

Author:

Բարև ձեզ ես Մերի Զաքոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 7-2 դասարանում: Հաճախում եմ կիթարի, մյուզիքլի և թաթերական խմբակի: Մոտ 3 տարի հաճախել եմ նկարչության և դիզայնի: Նայև 5 տարի հաճախել եմ պարի: Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, երգել ու պարել: Սովորում եմ խորացված վրացերեն և մակերեսային իսպաներեն։ Երազում եմ կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s