Աշխարհում կան շատ կենդանիներ։ Նրանց մի մասը վախկոտ է, մյուս մասն էլ ընդհակառակը անվախ է և փորձում է վախեցնել ողջ աշխարհին։ Կենդանին, որից ես վախենում եմ մի փոքրիկ կրծող է, որից վախենում են գրեթե բոլորը։ Նա նույնիսկ վախ է առաջացնում հսկա փղերի մոտ։ Այո, ճիշտ հասկացաք ինձ համար միակ սարսափազդու կենդանին է մուկը։ Մկները հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերային ժամերին: Նրանց մեծամասնությունը վարում է կիսավերգետնյա կյանք: Բազմանում են տաք եղանակին, իսկ մարդկանց բնակավայրերում`ամբողջ տարի: Մկները մեծ նշանակություն ունեն նաև գիտության մեջ, քանի որ նրանց վրա բազմաթիվ կենսաբանական փորձեր են դրվում, մշակվում են հակաթույներ և վակցինաներ, ստուգվում է դեղամիջոցների և այլ նյութերի տոքսիկությունը: Մկները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում: Այս խմբի կրծողների մեծամասնությունը քիչ է առնչվում մարդկանց հետ: Միայն 1 տեսակ (տնային մուկը) դարձել է մարդու ուղեկիցը և զգալի վնաս է պատճառում նրան: Առնետների ամենատարածված տեսակներն են սև ու մոխրագույն (պասյուկ) առնետները: Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ ու կլոր: Փորում են բներ, բնակվում այգիներում, տանիքներում: Սնվում են սերմերով, միջատներով, խխունջներով: ՀՀ-ում տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում: Մոխրագույն առնետն ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում: ՀՀ-ում առավել տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում: Առնետները վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություններ: Ժանտախտի, որից միջնադարում մահացել է Եվրոպայի բնակչության 1/3-ը, հարուցիչները տարածվել են սև առնետի վրա մակաբուծվող լվերի միջոցով: Սև առնետները հեշտությամբ ընտելանում են և դառնում տան կենդանի: Նրանք մաքրասեր են և շատ ավելի խաղաղասեր, քան մյուս կրծողները։
Ինչու՞ եմ ես վախենում մկներից
Մի անգամ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում, մեր հողամասում ոտքս դրել եմ գրեթե սատկած մկան վրա։ Նա սպիտակ եր փոքր ու փափուկ։ Պոչը բաց վարդագույն էր և նա շատ լպրծուն էր։ Երբ ոտքս դրեցի նրա վրա նա մի զզվելի ձայն հանեց, ես շատ բարձր գոռացի ևվազեցի՝ հողամասի դարպասներից դուրս։ Մինչ այսօր նրա ձայնը մնացել է իմ ականջների մեջ։ Ես քայլելիս միշտ նայում եմ ոտքիս տակ և այլևս չեմ այցելում մեր հողամաս։ Անընդհատ հիշում եմ նրա տեսքը և իմ գոռոցը։ Ահա թե ինչու եմ ես վախենում նրանցից։