Posted in Ձմեռային ուսումնական ճամբար, Վրացերեն

Ճամբարային անցուդարձ Վարդիսուբանիի բարեկամների հետ․․․

ИзображениеԱյսօր մենք դպրոցում անցկացրեցինք շատ հետաքրքիր ժամանակ։ Առավոտյան ընդհանուր պարապմունքին մեզ էին այցելել մեր վրացի ընկերները։ Այս անգամ նրանք եկել էին Կախեթիում գտնվող Վարդիսուբանի գյուղից։ Նրանք առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ մեզ ցուցադրեցին իրենց հին ավանդական հարսանիքները պարի տեսքով։ Այնուհետև մենք՝ վրացերենի ընտրության խմբի երեխաներով գնացինք նրանց սովորող-սովորեցնող նախագծով սովորեցնելու մեր պարերից։ Մենք նրանց սովորեցրեցինք Լուտկի և Կառնո Քոչարի։ Մենք նրանց հետծանոթացանք, ընկերացանք և գնացինք մարզական ժամի։ Մենք նրանց հետ թենիս էինք խաղում։ Նրանք շատ ընկերասեր, բարի և ակտիվ երեխանե էին։ Մենք ձեռք բերեցինք նոր ընկերներ օրինակ՝ Դաթին, ով մեզ զարմացրեց իր պարելու հմտությամբ։ Այսքանը այսօրվա մասին։

Վրացական հարսանեկան բեմադրության մի փոքրիկ հատվածը կարող եք դիտել։

Advertisements