Posted in Ֆիզիկա

Շփման ուժ

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:  Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը: Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում  են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ: Սահքի շփման ուժը հաշվում են նույն բանաձևով, ինչ որ դադարի շփման առավելագույն արժեքը: Սահքի շփման ուժը կախված չէ մակերևույթին զուգահեռ ազդող ուժից, եթե մարմինը սահում է հենարանի վրայով, ապա նրա վրա ազդում է նույն սահքի շփման ուժը: Սահքի շփման ուժն ուղղված է մարմնի շարժման ուղղությանը հակառակ: Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ: Միևնույն պայմաններում գլորման շփման ուժն էապես փոքր է սահքի շփման ուժից: Շփման երևույթը  բնության մեջ և կենցաղում տարբեր դրսևորումներ ունի: Այն կարող է լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար: Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային,այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:  Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն: Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել: Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով: Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը: Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը):

Advertisements
Posted in Անգլերեն

Homework

2.

  1. Steve: I don’t know which jacket to wear.

Paul: The white one’s great. I think you should wear that one.

2. Jane: There’s a programme about Japan on TV tonight.

Tim: Really? Then I shouldn’t watch it. I’m doing a project on Japan.

3. Alex: My eyes really hurt. Should I go to the doctor?

Father: No, but you shouldn’t watch television so much, Alex.

4

 

  1. A cheerful person is usually happy and smile a lot.
  2. An honest person tells you what he/she really thinks.
  3. A relaxed person doesn’t worry about things.
  4. A hard-working person works a lot.
  5. An organised person is tidy and keeps things in order.
  6. A kind person helps people and thinks about their feelings.
  7. A friendly person is easy to talk to and makes friends easily.
  8. A polite person always says please and thank you.
Posted in Հայոց լեզու

Երգը պատերազմի

Երգը պատերազմի

Վերլուծություն

Իմ կարծիքով հեղինակը փորձում է հասկացնել, որ հաղթանակը դեռ ուրախություն չի։ Զինվորները հաղթել էին, սակայն չէին կարող ուրախ լինել, որովհետև գիտակցում էին, որ նրանք վնաս են հասցնում այլ զինվորների։ Կարևոր չէ, կլինի բարեկամ թե թշնամի, մեկ է շատ դժվար է վնաս հասցնել մեկին և ուրախ մնալ։

Posted in Հայոց լեզու

Իտալական գրականություն “Առնետները”

Առնետները

Վերլուծությունը՝

Իմ կարծիքով հեղինակը առնետներին բնութագրում էր, որպես վախ։ Նա ցանկանում էր հասկացնել, որ երբ ունենում ե սմի վախ, պետք չէ այդ վախը քո մեջ մեծացնես։ Եթե դու քո վախին կերակրես, վախը երբեկ էլ չի հեռանա քո մեջից, նաև կշատանա և քեզ չի թողնի հանգիստ և դու ստիպված կլինես ողջ կյանքտ ապրել վախերի մեջ։

Posted in Հայոց լեզու

Քերականություն

Երկրում(ներգոյական, գոյական) շատ բարձր(ածական, որակական) ու անմատչելի(ածական, որակական, դրական) երեք(թվակական, քանակական) լեռ(գոյական, ուղղական) կար, որոնք լիքն էին զանազան(ածական, որակական, դրական) բարիքներով(գոյական, գործիական)

Posted in Աշխարհագրություն

Բուսաբուծություն

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:

Բարենպաստ պայմաններ,սերմեր, մարդկանց աշխատանք։

  1. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը արդյունաբերությանը տալիս է՝ հումք, իսկ անասնապահությանը՝ կեր։

  1. Նշեք հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն

Ցորեն-Ռուսաստան,Բրինձ-Չինաստան, թեյ-Չինաստան, սուրճ կակաո-ԱՄՆ և Աֆրիկա,եգիպտացորեն-ԱՄՆ,խաղող-Իտալիա:

Posted in Հայոց լեզու

Նապաստակն ու առյուծը

թարգմանություն Մշո բարբառից

Նապաստակը լսում է, որ առյուծ թագուհին ձագ է ունեցել, գնում է տեսության։

-Թագուհի,-ասում է,-այդ ինչ ձագ ես ունեցել։

-Չես հավանու՞մ։

-Դա ինչ հավանելու բան է, իմ ձագերը գեղեցիկ, իմ ձագերը ազնվական, իմ ձագերը․․․

-Կույր շլդիկ, ձայնտ կտրիր, մի մոռացիր՝ նապաստակ չէ, առյուծ եմ ծնել։