Posted in Ֆիզիկա

Շփման ուժ

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:  Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը: Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում  են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ: Սահքի շփման ուժը հաշվում են նույն բանաձևով, ինչ որ դադարի շփման առավելագույն արժեքը: Սահքի շփման ուժը կախված չէ մակերևույթին զուգահեռ ազդող ուժից, եթե մարմինը սահում է հենարանի վրայով, ապա նրա վրա ազդում է նույն սահքի շփման ուժը: Սահքի շփման ուժն ուղղված է մարմնի շարժման ուղղությանը հակառակ: Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ: Միևնույն պայմաններում գլորման շփման ուժն էապես փոքր է սահքի շփման ուժից: Շփման երևույթը  բնության մեջ և կենցաղում տարբեր դրսևորումներ ունի: Այն կարող է լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար: Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային,այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:  Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն: Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել: Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով: Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը: Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը):

Advertisements

Author:

Բարև ձեզ ես Մերի Զաքոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 7-2 դասարանում: Հաճախում եմ կիթարի, մյուզիքլի և թաթերական խմբակի: Մոտ 3 տարի հաճախել եմ նկարչության և դիզայնի: Նայև 5 տարի հաճախել եմ պարի: Ազատ ժամանակ սիրում եմ նկարել, երգել ու պարել: Սովորում եմ խորացված վրացերեն և մակերեսային իսպաներեն։ Երազում եմ կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s