Posted in Հայոց լեզու

Իրիկուն

Իմ կարծիքով քնարական հերոսը լքված էր և միայնակ։ Նա շատ թախիծ էր պահում իր մեջ, սակայն շարունակում էր սիրել առանց գիտակցելու, որ դա իր համար միայն ցավ է լինելու։ Ես այս բանաստեղծությունների շարքը կներկեի մոխրագույն և երկնագույն։ Մոխրագույնը, որպես թախիծ, իսկ երկնագույնը որպես մի խաղաղ հույս։

Advertisements
Posted in պատմություն

Կիլիկիան Հայաստան-ամփոփում

Կիլիկիա, գտնվում է միջերկրական ծովի հյուսիսում, Փոքր Ասիայի հարավ արևելքում, Հայկական Տավրոս լեռներ: Տարածքը՝ լեռնային Կիլիկիա, դաշտային Կիլիկիա, քարոտ Կիլիկիա:

Կիլիկիայի գոյության շրջանը՝ 1080-1375թթ.(11 -14դարեր):

Հիմնադիր՝ Ռուբեն I(1080-1095թթ)

Առաջին արքա՝ Լևոն I(1198-1219թթ)

Իշխանական տները՝ Ռուբինյաններ, Հեթումյաններ, Լուսինյաններ,Նղրեցիներ:

Բերդեր՝ Լամբրոն, Վահկա, Կորիկոս, Հռոմկլա:

Քաղաքներ՝ Սիս, Ադանա, Տարսոն, Անարզաբա, Մսիս:

Նավահաբգստային կենտրոններ՝ Այաս, Կորիկոս:

Պետական կարգ՝ Արքունիք, Արքունի խորհուրդ, բարձրագույն դատական Ատյան, գործակալություններ(իշխանաց իշխան), թագադիր գործակալություն, Խնամակալություն՝ պայլություն, արքունի գործակալաթյուն, Սպարապետություն, սպասալարություն, Մարաջախտություն:

Տնտեսություն՝ Գյուղատնտեսություն, Հողատիրություն(արքունական, իշխանական, վանքապատկան, համայնական, ժառանգական(հայրենիք))

Արհեստագործություն՝ առևտուր:

Բանակ՝ 80.000-100.000զինվոր, հեծելազոր, ասպետ(ձիավոր), ռազմական նավատորմ, սպարապետ՝ Սմբատ Գունդստաբլ: