Posted in պատմություն

Հայ-մոնղոլական դաշինք

Հայ-մոնղոլական դաշինքը երկու կողմերին էլ ձեռնտու էր: Մոնղոլները ծրագրել էին գրավել Ասորիքը և Պաղեստինը, ուստի վստահելի դաշնակցի կարիք ունեին: Այդպիսին կարող էր լինել քրիստոնյա Կիլիկյան Հայաստանը: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա նա ի վիճակի չէր սեփական ուժերով պայքարելու թե’ Եգիպտոսի ու սելջուկների և թե’ մոնղոլների դեմ, ուստի չարյաց փոքրագույնը վերջիններիս հետ դաշնակցելն էր: Հայ-մոնղոլական դաշինքը հաստատելու համար Հեթումը 1254թ. մեկնեց Կարակորում: Նույն թվի աշնանը Հեթումը և Մանգու մեծ խանը վավերացրին հայ-մոնղոլական դաշինքը: Կողմերը պարտավորվում էին միմյանց օգնել պատերազմների ժամանակ: Հայոց եկեղեցին ազատվում էր հարկերից:

Advertisements