Posted in պատմություն

Սսի համալսարան

Սսի համալսարան, աշխարհիկ բարձրագույն կրթական հաստատություն Կիլիկյան Հայաստանում։ Հիմնադրել է Ներսես Լամբրոնացին։ Հովհաննես Երզնկացու վկայությամբ, «համալսարան» բառը առաջին անգամ աղբյուր է ստացել Սիս քաղաքից։ Սիսի համալսարանը մեծ հռչակ է ձեռք բերել, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Հովհաննես Երզնկացին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ։ Հովհաննես Երզնկացու վկայությամբ՝ Սիսում գործում էր նաև բժշկական համալսարան, ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ։

Advertisements