Posted in Վրացերեն, Ամառային ուսումնական ճամբար

Ուրախ ճամբար #3

Այսօր՝ մայիսի 31 ին մեր սիրել ուրախ ճամբարի երրորդ օրն է։ Մենք ամպամած եղանակի պատճառով չգնացինք կենդանաբանական այգի և ձոխարենը դպրոցում շատ հետաքրքիր օր անցկացրեցինք։ Առավօտյան ընդհանուր պարապմունքը վատ եղանակի պատճառով արվեց ներսում՝ մարմարյա սրահում։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք մեր դասասենյակ և մի փոքր ինտելեկտուալ խաղեր խաղալուց հետո, մարզական ժամին մենք թենիս խաղացինք։ Այնուհետև 11։00 մենք մարմարյա սրահ գնացինք հակաբացիլ Կոմիտաս նախագիծն իրականացնելու։ Մենք նաև մի փոքր վոլեյբոլ խաղացինք, որից հետո էլ աղցին վրացական խաղեր։ Ահա այսպիսինն էր մեր ուրախ ճամբարային երրորդ օրվա առօրյան։

Ֆոտոպատում՝

 

 

Advertisements
Posted in Վրացերեն, Ամառային ուսումնական ճամբար

Ուրախ ճամբար #2

Այսօր՝ մայիսի 30 ին մեր ուրախ ճամբարի երկրորդ օրն էր։ Մենք առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր ինտելեկտուալ խաղեր խաղացինք։ Այնուհետև մենք տեղափոխվեցինք խոհանոց և պատրաստեցինք պիցցա։ Մեր պատրաստած պիցցան համտեսելուց հետո մենք նաև պաղպաղակ կերանք և շարունակեցինք մեր ինտելեկտուալ խաղերը խաղալ, որց հետո սկսեցինք մեր նախընտրած կենդանու մասին տեղեկություն պատրաստելը։ Մենք հավաքեցինք տեղեկություններ, որպեսզի վաղը կենդանաբանական այգում ներկայացնենք դրանք հայերենով և վրացերենով։ Մենք նաև ունեինք մարզական ժամ, որի ընթացքում վոլեյբոլ էինք խաղում։ Ահա այսիպիսնն էր մեր երկրորդ ճամբարային առօրյան։

Ֆոտոպատում՝

This slideshow requires JavaScript.

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Վրացերեն, Ամառային ուսումնական ճամբար

Ուրախ ճամբար #1

Այսօր՝ մայիսի 29 ին մեկնարկեց ուրախ ճամբարի առաջին օրը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքը անցկացրեցին դրսում որից հետո գնացինք մեր դասասենյակ։ Մենք սկսեցինք մեր նախագծի վրա աշխատել։ Մենք գրեցինք երկխոսություններ, որոնք թարգմանեցինք վրացերեն և նկարեցինք տեսաֆիլմ։ Այնուհետև ենք խաղացինք բազում ինտելեկտուալ խաղեր։ Մենք նաև ունեինք մարզական ժամ, որի ընթացքում միասին խաղացինք վոլեյբոլ, գոռոզագոռոզ և ևս մի քանի սպորտային խաղեր։ Ընդմիջելուց հետո մենք միասին լուսաբանեցինք մեր ուրախ ճամբարի առաջին հետաքրքիր օրը։

Ֆոտոպատում՝

 

 

 

 

Posted in Ֆիզիկա

Բլեզ Պասկալ

Related imageՖրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող, հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակ Բլեզ Պասկալը (1623թ. հունիսի 19 – 1662թ. օգոստոսի 19) ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, 16 տարեկանում ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով: 1653թ. Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման և փիլիսոփայության վրա: 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:
Posted in Երկրաչափություն

Իմ կարծիքը GeoGebra ծրագրի մասին

Մի քանի օր է, ինչ մենք աշխատում ենք <<GeoGebra>> ծրագրով։ Ծրագիրը բավականին հետաքրքիր է և թույլ է տալիս բազում երկրաչափական գործողություններ կատարել, սակայն այն բարդ է և ունի շատ դժվարություններ։ Բացի այդ <<GeoGebra>> ծրագրով աշխատելիս մենք ավելի շատ մտածում ենք, թե ինչպե՞ս գծենք պատկերը համակարգչի մեջ, իսկ մինչ այս ծրագրով աշխատելը, մենք միայն կենտրոնանում էինք խնդիրները հասկանալու և լուծելու վրա։ Իմ կարծիքով սովորողը տետրով ավելի հանգիստ է աշխատում և ժամանակ չի վատնում երկրաչափական պատկեր գծելու վրա, քանի որ տետրում այն գծելը շատ հեշտ է և արագ։ Բացի այդ սովորողը գծագիրը գրիչով, թղթի վրա գծելով ավելի է հասկանում, թե ինչ պատկեր է գծում։ Ես ինքս դեմ եմ այս ծրագրով աշխատելուն։

Posted in Հայոց լեզու

Պաուլո Կոելիո հատված ութերորդ

Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:

-Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, – ասացին նրանք:

Ուսուցիչն ասաց.

-Ես պարտավոր էի փոխանցել այդ գաղտնիքները այնպիսի մարդու, ում լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր բարեկիրթ են թվում, սովորաբար թաքցնում են իրենց փառասիրությունը, գոռոզամտությունն ու անհանդուրժողականությունը: Այնպես որ, ես ընտրել եմ այն աշակերտին, ում թերությունը կարողացել եմ տեսնել՝ հարբեցողին:

 

Մարդիկ հաճախ կեղծավորությոաւն են անում և թաքցնում են իրենց բոլոր վատ կողմերը, թերությունները և ոչ ոք չի կարող իմանալ թե այդ մարդն ինչքան ստոր է, ինչքան վատն է և ինչերի է ընդհունակ։ Իսկ եթե մարդն անկեղծ է լինում նա պարզ ցույց է տալիս իր բոլոր թերությունները։ Թերությունները կարևոր չեն կարևորը անկեղծությունն է, միակ բանը որը այս կյանքում գնահատվում է։ Բարիներ չկան, անթերներ չկան, ամեն մեկն էլ թաքցնում է իր վատ բնավորության գծերը և հենց դա էլ պատճառն է, որ նա դառնում է կեղծավոր։

Posted in Երկրաչափություն

Թեմա 3. Զուգահեռ ուղիղներ

Առաջադրանքներ

1. a և b զուգահեռ ուղիղները հատողով հատելիս առաջացած միակողմանի անկյուններից մեկը 37 աստճանով մեծ է մյուսից: Գտնել այդ անկյունները:

 

3.1

<AGH-<CHF=37°

<AGH=<CHF+37°

<AGH+<CHF=180°

<AGH=<CHF+37+<AGH=180°

2<CHF=71° 30′

<CHF=36°

<AGH=96°

2. D ուղիղ անկյուն ունեցող CDE եռանկյան C գագաթով տարված է DE ուղղին զուգահեռ CP ուղիղը: Գտնել C և E անկյունները, եթե անկյուն PCE հավասար է 49 աստիճան:

3.2

<PCE=<E(խաչադիր)

<C=180°-(49°+90°)=41°
3. EF և PQ հատվածները հատվում են իրենց M միջնակետում: Ապացուցել, որ PE զուգահեռ է QF:

3.3

PM=MQ

EM=MF

<FMQ=<PME

PF=FQ

5. AB հատվածի M միջնակետով տարված է CD հատվածը այնպես, որ AC զուգահեռ է BD: Ապացուցել, որ M-ը CD հատվածի միջնակետն է:

3.5

AC=BD

AM=MB

<AMC=<DMB

CM=MD