Posted in Հայոց լեզու

Ամառային ձեռքբերումներ

Ամառ՝ երեք ամիսներ, որոնք սլանում են կարծես մի ակնթարթ։ Ոմանք այդ երեք ամիսների ընթացքում ունենում են ձեռքբերումներ, ոմանք էլ ուղակի անցկացնում են ժամանակը, ապրելով անիմաստ։ Ես կարծում եմ, որ բոլորն էլ հոգեպես գոնե մի փոքր կրթվում են, սակայն քչերն են կարծում, որ դա էլ է համարվում ձեռքբերում։ Ես այս ամռան ընթացքում ձեռք եմ բերել և հոգեպես և ֆիզիկապես նոր ձեռքբերումներ։ Օրինակ՝ ես ամռանը ձեռք եմ բերել նոր ընկերներ՝ Վրաստանում, և նրանց շնորհիվ նաև ձեռք եմ բերել Վրացերեն խոսելու ավելի մեծ հմտություն։ Ամռանը ես նաև ձեռք եմ բերել գիտելիքներ և զգացմունքներ, որոնք ինձ շնորհվել են գրքերի միջոցով։ Կարդացել եմ ավելի քան յոթ գիրք և ձեռք բերել նոր նպատակներ, նմանեցնելով ինձ գրքերի հերոսներին։ Նաև սովորել եմ սպորտային նոր հնարքներ, որոնք արդեն հեշտությամբ կարողանում եմ կիրառել։ Այնպես որ իմ ամառը ձեռքբերումներով լի էր և ես միայն ուրախ եմ դրա համար․․․

Advertisements