Posted in Վրացերեն

Թբիլիսիի լեգենդը

Թբիլիսիի անվան ստուգաբանության վերաբերյալ կան շատ վարկածներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վրաց թագավոր Վախթանգ Գորգասալը անտառապատ տարածքում որսի ժամանակ ականատես է լինում, թե ինչպես է իր կողմից վիրավորված կեռնեխը ջուրն ընկնելուց հետո վեր խոյանում և փախչում որսորդներից։ Այլ տարբերակով՝ թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը՝ եփվում են։ Տաք ջրի բուժիչ հատկությունների շնորհիվ երկու թռչուններն էլ վերակենդանանում են և դրանից ոգևորվելով՝ թագավորը որոշում է այդ տարածքում քաղաք հիմնել։ Նա քաղաքն անվանում է Թբիլիսի, քանի որ «Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի»՝ «տաք» և «սի»՝ «աղբյուրի տակ» արմատներից։ Հետևաբար՝ քաղաքի անվանումը կապված է նաև հանքային ջրերի առատության հետ։ Ներկայումս լեգենդում հիշատակված բուժիչ ջրերի տեղանքում կառուցված են Գոգիրդի բաղնիքները, որոնք հանդիսանում են Թբիլիսիի պատմական վայրերից մեկը՝ «Աբանոթուբան» անվանումով։

Advertisements
Posted in Վրացերեն

Վրացերեն բառեր (թեմա․ ռեստորան)

Այս սեղանն ազա՞տ է – Էս մագիդա թավիսուփալիա?

Որտե՞ղ նստենք – Սադ դավսխդեթ?

Ճաշացուցակը կարելի՞ է տեսնել – Սեիզլեբա մենուիս նախվա?

ափսե-շեփշի

դանակ-դանա

պատառաքաղ-չանգալի

գդալ-կովզի

բաժակ-ճիքա

աղաման-սամարիլե

անձեռոցիկ-խելսախոցի

կարագ-կարագի

պանիր-ղվելի

երշիկ-ձեխվի

հաց-պուրի

մեղր-թափլի

սուրճ-ղավա

մի բաժակ կակաո-երթի ճիքա կակաո

բերեք մի շիշ հանքային ջուր-մոիտանեթ էրթի բոթլի միներալուլի ծղալի