Posted in Հայոց լեզու

Գիրք ծաղկանոց․ չորրորդ մաս

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրքի ծաղիկները խորհրդանշում էր սեր, կյանք, ջերմություն, և Զվարթը միշտ այդ ծաղիկները կապում էր մարդկանց հետ, նա մտածում էր, որ այդ ծաղիկները մարդիկ են, նաև այդ ծաղիկները կարծես կյանքի օրենքներ լինեին, կարծես լիներ այն ամեն ինչը, ինչը, որ պարտադիր կամ ուղակի կարևոր է մարդու կյանքի ճանապարհում:

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում:Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Գիրքը, ընթերցանությունը վերածնում է մարդուն,  այն կարծես մարդու մտածելակերպը, հոգին փոխում է, իհարկե ոչ բոլորինը: Չէ որ գիրքը մի ուրիշ մարդու տեսած կյանքն է, մի մարդու կյանքի փորձ է և այդ փորձով այդ կյանքում տեսած պատկերներով, անկումներով և հաջողություններով մարդիկ շատ հաճախ փոխվում են, նրանք իրենց հոգում կարծես զգում են, որ հասկացել են թեկուզ մի բան: Ես իհարկե համաձայն եմ, քանի որ գիրքը շատ լավ սխալները հասկանալու և փոխվելու աղբյուր է, սակայն դու ինքդ էլ պետք է ձեռք բերես այդ փորձը, քո կյանքով:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Ինչպես ասացի Զվարթիամեն բան նմանեցնում էր ծաղիկերը, գարնան բնության գեղեցիկ և լուսավոր ծաղիկները և նրա գիրքը ծաղիկների և բնության մասին էր, այդ պատճառով կոչվում է <<Գիրք ծաղկանց>>, այսինքն ծաղկի գիրք:

Advertisements