Posted in Հայոց լեզու

Ծառա Սիմոնը

Ինձ դուր եկավ այս մոնոներկայացումը։ Մոնոներկայացումը Սիմոնի մասին էր, ով եկել էր գյուղից և աշխատում էր որպես ծառա շատ հարուստ ընտանիքում։ Նրան բոլորն ամենմուր կանչում էին աշխատելու և հանձնարարություններ էին տալիս գոռալով Սիմո՜ն, Սիմո՜ն, այ Սիմոն։ Նա հոգնել էր իր անունն անդադար լսելով և շահագործվելով բոլորի կողմից և իր տիրուհուն խնդրում էր, որպեսզի մի քանի ամսով ետ վերադառնա իր գյուղ և հանգստանա, քանի որ արդեն խելագառվում է իր անունն անդադար ականջներով լսելուց։ Իմ կարծիքով նորմալ է, որ ծառաին պետք է աշխատանքի դնեն և պահանջեն նրանից, որ կատարի տարբեր հանձնարարություններ, սակայն յս տանը նրան չափից շատ էին շահագործում։ Եթե դու ունես ծառա, դա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանես, և գործի դնես միայն քո ծառային։ ՆՆԱև այս պատմությունից հասյկացա, որ խելագառվելու պատճառ է անդադար լսել քո անունը, դու սկսում ես ատել անունտ, հոգնում ես անունիցդ և ակամա անընդհատ անունդ ես լսում ականջներումտ, դրանից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ հանգստանար Սիմոնը, սակայն միթե, նրան ոչ ատ շահագործելու դեմքում էլ այդպես կլիներ։

Advertisements