Posted in Հասարակագիտություն

Ազատություն․ աֆորիզմներ

Ազա՛տ եղիր՝ օրենքի գերին մնալով։

Միայն հիմարներն են կամայականությունը անվանում ազատություն։

Այն, ինչը որոշ պայմաններում կոչվում է ազատություն, այլ պայմաններում կոչվում է սանձարձակություն։

Ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին:

Պարտականությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար:

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:

 

Advertisements
Posted in Առողջագիտություն

Իմ օրվա սննդամթերքների կալորիայի քանակը և դրանց ծախսի չափը

Նախաճաշ

Կաթ-61 կկալ

Շոկոլադ-335 կկալ

Երկրորդ նախաճաշ

Բրինձ-330 կկալ

Սպիտակ հաց-262 կկալ

Պանիր-360 կկալ

Լոլիկ-23 կկալ

Ճաշ

Մակարոն-337 կկալ

Սպիտակ հաց-262 կկալ

Թթվասեր-206 կկալ

Ընթրիք

Սպիտակ հաց-262 կկալ

Կաթնաշոռ-232 կկալ

Ընդհանուր կիլոկալորիաների քանակը՝ 2670

Իմ օրվա կալորիաների կորուստը

1 ժամ թենիս խաղալ-420 կկալ կորուստ

1 ժամ պարել-400 կկալ կորուստ

30 րոպե վազել-450 կկալ կորուստ

2 ժամ լողալ-600 կկալ կորուստ

30 րոպե գիրք կարդալ-100 կկալ կորուստ

2 ժամ դաս անել-400 կկալ կորուստ

30 րոպե տնային գործեր կատարել-40 կկալ կորուստ

5 ժամ դպրոցում դաս անելիս-1000 կկալ կորուստ

ընդհանուր կիլոկալորիաների կորուստ՝ 3410

2670-3410=-740

 

 

 

 

 

Posted in Հայոց լեզու

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

1911 10/Զ

Աղեքսանդրիա»:

Հոդվածի աղբյուրը:

Առաջին ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

***
Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:

Երկրորդ ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից: