Posted in Նախագծային շաբաթ

Խաղողագործություն

Ես ուսումնասիրեցի խաղողագործությունը, քանի որ ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են մշակում խաղողոն ու թե Հայաստանում խաղողագործություն ինչքանով է տարածված։ Ես կարդացի մի քանի նյութ ու դիտեցի մի տեսանյութ։ Տեսանյութը Արմավիրի խաղողագործ մի կնոջ մասին էր։ Նա ապրել էր Ամերիկայում, սակայն ետ էր վերադարձել Հայաստան, խաղողագործությունը զարգացնելու ու դրա մեջ իր փոքրիկ ներդրումն ունենալու համար։ Նա հաճախ կազմակերպում է երեկոներ, որտեղ հավաքւմ է երիտասարդ աղջիկների ու նրանց ուղղորդում խաղողագործությամբ զբաղվել։ Նա համարում է, որ խաղողագործությամբ զբաղվելու համար կարևոր չէ քո սեռը կամ հասակը, կարևորը, որ դու սիրես այդ մշակույթն ու այդ սիրով էլ նվիրվես դրան։ Նա վաձել էր աշխատողներ, ովքեր քաղում էին խաղողը, որը բավականին երկար գործնթաց էր։  Տեսանյութում նաև ցուցադրվեց երկու արգենտինացի գործարարների խաղողի այգի, որը նույնպես Արմավիրում էր գտնվում։ Նախկինում այդ տարածքը եղել է քարուքանդ մի վայր, և ոչ ոք չի հավատացել, ոևր այն կարող է դառնալ խաղողի այգի, իսկ հիմա այդ երկու գործարարները այդ ամայի ու քարուքանդ տարածքը դարձրել են գեղեցիկ ու մշակված խաղողի այգի, որտեղ նրանք ավելի քանի 7 տեսակի խաղողներ են աճեցնում, հետո դրանք գինու վերածելու և արտերկրներում վաճառքի հանելու նպատակով։

Տեսանյութի հղումը՝

Advertisements
Posted in Նախագծային շաբաթ

Գինեգործություն

Ուսումնասիրելով գինեգործությունը, ես դիտեցի մի քանի տեսանյութ Հայաստանի գինու արտադրման մասին։ Ես դիտեցի, թե ինչպես են մարդիկ հավաքում խաղողը և մի փոքր հատվածը լցնելով հատուկ տակառի մեջ մի քանի աղջիկ շուրջպար բռնելով տրորում են խաղողն ու դարձնում գնի։ Սակայն խաղողի մյուս մասը տարվում է հատուկ գործարաններ և հատուկ սարքավորումների միջոցով դառնում է գինի, որը լցվում է տակառների մեջ և հատուկ պայմաններում պահվում է։ Տարիներ անց այդ տակառները բացվում են, արդեն պատրաստ գինին շշալցնում են, պիտակավորում և հանձնում ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրների խանութներին, հանելով այն վաճառքի։ Տեսանյութերից մեկում բացատրվում էր գինու պահպանման ու խմելու գաղտնիքների մասին։ Գինին տակառների մեջ լցնելուց, պետք է լցնել շատ խիտ ու չթողնել նրանց արանքում օդ, որպեսզի հոտը չցնդի օդափոխանակության ժամանակ։ Գինին խմելուց, հարկավոր է բռնել բաժակի պոչի ներքին մասից, որպեսզի այն չտաքանա։ Գինին ըմպելուց առաջ պետք է մի փոքր խառնել, որպեսզի նրա հոտը տարածվի ու շատանա, իսկ խառնելու ընթացքում կարելի է ուշադրություն դարձնել, թե ինչ արագությամբ է գինին բաժակի վերին մասից ծորում ներքև, և ինչքան դանդաղ այն ծորի, այդքան ավելի որակով է գինին։ Նաև պետք է գինուց մի փոքր հոտ քաշել այնուհետև այն ըմպել, քանի որ գինու համի ութանասուն տոկոսն իր հոտի մեջ է։

Տեսանյութերի հղումները՝