Posted in Քիմիա

Քիմիական կապերի ամփոփում․ գործնական աշխատանք

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ1.

Ոչբևեռային  կովալենտ  կապ Բևեռային  կովալենտ  կապ Իոնային  կապ Մետաղական  կապ
H2 HCl NaCl Fe
O2 H2O
N2 NH3
P4
S8
Advertisements
Posted in Նախագծային շաբաթ, Գրականություն

10 փաստ խաղողի մասին (թարգմանություն)

1. It is very useful to eat grapes with nuts. They contain vitamins and fat that bind blood cells, protect the body from premature aging.

1. Շատ օգտակար է խաղողը ուտել կորիզներով. դրանք պարունակում են արյան բջիջները ամրացնող վիտամիններ և յուղ, պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից:

2. The grape bark is no less helpful. the cellulose contained in it promotes metabolism and the treatment of gastrointestinal tract.

2. Ոչ պակաս օգտակար է նաև խաղողի կեղևը. նրա մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է նյութափոխանակությանը և ստամոքսա-աղիքային տրակտի մաքրմանը:

3. The grape also opens the appetite. who have a problem with appetite, should eat it before eating.

3. Խաղողը նաև ախորժակ է բացում. ովքեր խնդիր ունեն ախորժակի հետ կապված, այն պետք է ուտեն սնունդ ընդունելուց առաջ:

4. Grape promotes the release of free radicals from the body and enriches the blood with vitamins and minerals.

4. Խաղողը նպաստում է օրգանիզմից ազատ ռադիկալների դուրսբերմանը և հարստացնում է արյունը վիտամիններով և հանքային աղերով:

5. White grapes have an urinary tract, prevents kidneys and gall bladder formation.

5. Սպիտակ տեսակի խաղողը միզամուղ հատկություն ունի, կանխում է երիկամներում և լեղապարկում քարերի առաջացումը:

6. Black grape has controversial properties. On the one hand, it is useful for improving the cardiovascular system and blood pressure, on the other hand, it is allergic to avoid giving children.

6. Սև խաղողը վիճելի հատկություններ ունի. մի կողմից՝ այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի և արյան ճնշման բարելավման համար, մյուս կողմից՝ ալերգիկ է, պետք է խուսափել այն երեխաներին տալուց:

7. Grape is a natural antioxidant, protects the body from nervous load.

7. Խաղողը բնական հակաօքսիդանտ է, պաշտպանում է օրգանիզմը նյարդային ծանրաբեռնվածությունից:

8. Grapes have a beneficial effect on respiratory tract.

8. Խաղողը բարերար ազդեցություն ունի շնչառական ուղիների վրա:

9. Because of being anoxidant, it is useful for enhancing the resistance.

9. Հակաօքսիդանտ լինելու շնորհիվ այն օգտակար է դիմադրողականության ամրապնդման համար:

10. Grapes can help prevent blood clots in the veins.

10. Խաղողի շնորհիվ կարելի է կանխել երակներում արյան խցանումները:

Posted in Հասարակագիտություն

Հանդուրժողականություն

Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով: Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է: Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են: Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման։ Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն: Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ` գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է։