Posted in Հասարակագիտություն

Իրանի Իսլամական հեղափոխությունը

Իրանի իսլամական հեղափոխությունը կատարվել է  1979 թ. փետրվարի 10-11-ին:  1978 թ. հունվարի 8-ին, ուսանողները, դասախոսները և ժողովուրդը բողքի ցույց են սկսում, որպեսզի պատասխանեն  «Էթելլաաթ»  թերթում Իմամ Խոմեյնիին վարկաբեկող հոդվածին: Նրանք բողոքի ցույցը կատարում են Ղոմ քաղաքում: Հունվարի 9-ն կազմակերպվում է բողոքի ցույց՝հոգևորականության կողմից, ովքեր պահանջում էին վերականգնել 1906թ սահմանադրությունը: Այդ ամեն ինչն կանխելու համար ոստիկանությունը միջամտում է և դրա արդյունքում զոհվում են մի քանի ցուցարարներ: Այնուհետև ի բողոք շահի ռեժիմին ժողովուրդը սկսում է ավերակել քաղաքը, ոչնչացնել մեքենաներ և այլն: Ամբողջի արդյունքում վիրավորվում է 125մարդ և 11ոստիկան: Օգոստոսի 11-ին նոր բողոք է սկսվում, երբ իշխանությունները ցանկանում էին ձերբակալել 80ամյա Հոսեյն Խադեմիին, ով Խոմեյնիի կողմնակից էր համարվում: Օգոստոսի 19-ին բողոքի ցույցի ժամանակ հրկիզվում է Ռեքս կինոթատրոնը, որի արդյունքում զոհվում է 400անմեղ մարդ:Օգոստոսի 27-ին, վարչապետ Ջամշիդ Ամուզեգարը հրաժարական է տալիս: Նոր վարչապետ են նշանակում մի մարդու, ով համարվում էր շահի կողմնակիցներից, ավելի ստույգ՝Ջաֆար Շարիֆ Էմամին: Սեպտեմբերի 7-ին, այսինքն «Էյդե Ֆեթր» տոնին սկսվում են նոր ցույցեր, որի ժամանակ ցուցարարները հանդես են գալիս մահ շահին կարգախոսով: Զինվորական և անվտանգության«Սավաք»-ի ոժերի միջամտության պատճառով զոհվում է 4000մարդ: Պաշտոնապես հայտարարության համաձայն զոհվել է 87 մարդ, իսկ վիրավորվել 205մարդ:Այնուհետև սեպտեմբերի 8-ը դառնում է Սև ուրբաթ: Իրանի Իսլամական հեղափոխությունը մտնում է նոր փուլ, որի ժամանակ բոլորը ի գլխավորությամբ Իմամ Խոմեյնի ցույցեր են կատարում: Ավելի ուշ սեպտեմբերի 18-ին լուր է տարածվում, որ շահը և իր կողմնակիցները  երկու միլիարդ դոլար են ուղարկել արտասահման: Հոկտեմբերի 4-ին շահը զգալով, որ չի կարողանում համագործակցել Իմամ Խոեյնի հետ նրան երկրից վտարում է, քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար: Խոեյնը գնում է Ֆրանսիա և այնտեղ շարունակում ցույցերը: Նոյեմբերի 7-ին շահը զգում է, որ իր ռեժիմները տապալվում են ունենում  է հեռուստաելույթ, որի ընթացքում խնդրում է ժողովրդին դադարեցնել ցույցերը, խոստանալով, որ հին սխալները չեն կրկնվի: Նոյեմբերի 15-ին վարչապետ Ազհարիին, հաջողվում է դադարեցնել գործադուլները: Հոգևորականությունները սկսում են պատրաստվել Իմամ Հոսեյնի սգո ամսվան: Դեկտեմբերի 10, 11-ին տեղի են ունենում ցույցեր, սակայն զոհեր չեն լինում: Դեկտեմբերի 23-ից սկսված սովորողներն և ուսանողներն, փոխանակ սովորեն զբաղվում են ցույցերով: Սավաքի հրամանով կրակ է բաց թողնվում՝որպեսզի ցրեն ցուցարարներին, սակայն զոհվում է մի քանի ցուցարար: Դեկտեմբերի 26-ի ցույցի ժամանակ՝ զոհվում են Թեհրանի համալսարանի պրոֆեսորներից մեկը:  Ուսանողները ցանկանում են թաղումը կազմակերպել դպրոցի տարածքում, սակայն էլի կրակ է բաց թողնվում, որի հետևանքով զոհվում են շատ ուսանողներ:

Advertisements