Posted in Քիմիա

Փաստեր քիմիայի մասին

Ժամանակակից մարդատար ինքնաթիռները 9 ժամ թռիչքի ժամանակ ծախսում են 50-75 տոննա թթվածին: Նույն ժամանակում մոտավորապես այդքան թթվածին է ֆոտոսինթեզի հետևանքով արտադրում  25000-50000 հա (հեկտար) անտառը:

Ծովային ջրի ամեն մի լիտրում կա մոտավորապես 25գ աղ:

Եթե 100 միլիոն ջրածնի ատոմ տեղադրենհք կողք կողքի, ապա այդ շղթան կկազմի ընդամենը 1 սմ:

Համաշխարհային օվկիանոսի 1 տոննա ջուրը պարունակում է մոտավորապես 7մգ (միլիգրամ) ոսկի: Իսկ այդ մետաղի ընդհանուր ծավալը համաշխարհային օվկիանոսի ջրերում կազմում է 10 միլիարդ տոննա:

Մարդու օրգանիզմում մոտավորապես 65 % ջուր է: Այն լուծում է սննդարար նյութերը և արյան հետ դրանք տեղափողում ամբողջ օրգանիզմով: Այն նաև մեծ դեր ունի օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման մեջ: 24 ժամվա ընթացքում մարդը օգտագործում է մոտավորապես 2-3 լ ջուր:

718 աստիճան ցելսիուս: Հենց այսքան է դժողքի ջերմաստիճանը, որը հաշվարկվել է գիտնականների կողմից: Հաշվարկները հիմնվել են այդ թեմային վերաբերող Աստվածաշնչյան տողերի վրա:

Եթե դուք կարծում եք, որ երկաթը դա կարծր և ապահով ինչ որ բան է, ապա դուք և՛ ճիշտ եք, և՛  սխալվում եք: 5000 աստիճան ցելսիուսում երկաթը վեր է ածվում գազային վիճակի:

Advertisements
Posted in Գրականություն

Սիրելի մարդիկ․․․

Մենք կյանքում անդադար փնտրում ենք։ Փնտրում ենք մի զգացողություն, մի երազանք, մի ցավ ու մի մարդ, մի մարդ, ով մեզ կտա դրանցից մեկը․․․Մենք մեր կյանքում անդադար տեսնում ենք մարդկանց, ատում ենք նրանց, սիրում կամ էլ նախանձում․․․Միգուցե մոտեցումս սխալ է, կամ էլ գուցե չհավատաք մտքերիս, սակայն կյանքում ես սիրում եմ ցանկացած մարդու․․․Ես այդպես էլ չէի իմանա, թե ինչ բան է նախանձը, եթե չլինեին այն մարդիկ, որոնց նախանձել եմ։ Չէի իմանա, թե ինչ է ցավը, եթե չլինեին այն մարդիկ, ովքեր ցավեցրել են ինձ, չէի իմանա, թե ինչ է կյանքն իրենից ներկայացնում, եթե միայն շրջապատված լինեի ջերմ ու բարի, հավատարիմ ու սիրալիր մարդկանցով․․․Մենք ունենք բոլոր մարդկանց կարիքը․․․Բոլորինը․․․Ցավը հենց այնպես չի ստեղծվել, որ մեկը տանջվի դրանից, իսկ մյուսը՝ ոչ։ Եթե կա ցավ, ուրեմն մենք ձգտում ենք կյանքում զգալ այդ ցավը․․․Մենք փնտրտուքների միջով անցնելով՝ փնտրում ենք այն ամենը, ինչը կա, ստեղծվել է, ինչը երբևիցե մեկը զգացել է․․․Մենք հասարակ էակներ ենք, ովքեր կյանքից ուզում են ստանալ և ուրախ, և տխուր պահեր, զգալ և ցավ, և ջերմություն, և ես նույնպես այդ հասարակ էակներից մեկն եմ, ով երջանկանում է ցավից ու դավից․․․Մենք բոլորս էլ մեր ներսում գիտակցում ենք, որ մի օր մեր կյանքը ավարտվելու է, և մենք չենք հասցնելու զգալ բոլոր զգացողություններն ու չենք հասցնելու տեսնել կյանքի բոլոր երանգները՝ սևից սկսած, մինչև վարդագույն․․․Բայց մենք հենց դա գիտակցելով էլ՝ փնտրում ենք մարդկանց, որ մինչև կյանքի ավարտը հասցնենք զգալ ու տեսնել ամեն երանգ, ամեն զգացում․․․

Posted in Գրականություն

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս․․․

Մենախոսությունը երազանքների և նպատակների մասին էր։ ՀԵղինակը սիրում էր այն մարդկանց, ովքեր կարողանում էին հետևել ու ապրել իրենց երազանքներով։ Ինձ դուր եկավ այս մենախոսության բոլոր մտքերը, քանի որ ինձ համար հոգեհարազատ էր հեղինակի միտքն ու հոգին․․․Հեղինակը սիրում էր երազող, ինքնուրույն ու երազանքներով ապրող մարդկանց, որոնք ազատ էին իրենց հոգով ու մտքով։