Posted in Այլ

Ճամփորդություն դեպի գյումրի

Նոյեմբերի 17-ին, կրթահամալիրի նախագծային խումբը մասնակցեց Գյումրու Երիտասարդական պալատի կազմակերպած «SIROON տոնավաճառ» միջոցառմանը։ Միջոցառումը կրում էր բարեգործական բնույթ․ ստացված հասույթի միջոցով, Գյումրու անապահով ընտանիքների երեխաներին գնվելու էին ամանորյա նվերներ։ Կրթահամալիրը միջոցառմանը մասնակցեց տեխնոլոգիական աշխատանքների ցուցահանդեսով, ելույթ ունեցավ ֆոլկ բենդը, իսկ Ավագ դպրոցի սովորող Արփի Սահակյանը ներկայացրեց իր «Անձրևի պարը» մոնոներկայացումը:  Մենք որպես վրացախոսներ գնացել էինք Գյումրի և հանդիպել այնտեղի վրացախոսների հետ։ Մենք մի փոքր շրջեցինք Գյումրի քաղաքով, այնուհետև այնտեղի սրճարաններից մեկում համտեսեցինք իրենց ավանդական “մոնչիկը”։ Մենք լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացրինք այնտեղ, իսկ վերադարձի ճանապարհին ունեցանք երկու ակնգառ՝ մի հին քարավանատան և մի հին եկեղեցու մոտ։ Ինձ համար ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Ֆոտոպատում՝

 

This slideshow requires JavaScript.

 

Advertisements
Posted in պատմություն

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը

Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 – մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։ Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կրագախոսով (այդ թվում՝ սոցիալական ցանցերում տարածում գտած #ՄերժիրՍերժին հեշթեգով), ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։