Posted in Կենսաբանություն

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը (7090 %) մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:
Աչքի կառուցվածքը
 
Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում:

Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

 

Հոնքերը, կոպերը և թարթիչները (արտևանունքները) աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
 
Շաղկապենին ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը` արտաքինից:
Արցունքագեղձերը գտնվում են աչքի արտաքին անկյունում, անընդհատ արտազատում են արցունք, որը խոնավացնում, տաքացնում, մանրէազերծում, փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ:
Ակնագնդի մկանները նպաստում են հայացքի ուղղության փոփոխությանը:
izo-konyuktiva123.jpg
Ակնագնդի պատը բաղկացած է 3 թաղանթներից` սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ (ակնաթաղանթ) և ցանցաթաղանթ:
Ակնագունդը դիմացից ծածկում են լուսաթափանցիկ եղջերաթաղանթը և նրա տակ գտնվող աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթը: Ծիածանաթաղանթի կենտրոնում կա ոչ մեծ անցք՝ բիբը, որը կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ՝ դրանով իսկ կարգավորել թափանցող լույսի ճառագայթների քանակը: Բբի հետևում գտնվում է  ակնաբյուրեղը, որը երկուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,  որի մկանները փոխում են ակնաբյուրեղի կորությունը: Ակնաբյուրեղը, փոխելով կորությունը, տարբեր հեռավորությունից եկող ճառագայթներն ուղղում է ցանցաթաղանթի վրա՝ ապահովելով առարկաների հստակ պատկերի ձևավորումը:

Ակնագնդի կառուցվածքը
17757880_648398972031807_1769585770_n.jpg

Ցանցաթաղանթը ակնագնդի ներքին թաղանթն է, որն ունի երկու տեսակի լուսընկալիչներ՝ ցուպիկներ և սրվակիկներ, ընդ որում ցուպիկներն ավելի շատ են (մոտ 130 մլն) և օժտված են բարձր լուսազգայությամբ. գրգռվում են նույնիսկ թույլ, մթնշաղային լույսից, սակայն գույները չեն տարբերում: Սրվակիկները քիչ են (մոտ 7 մլն), ընկալում և տարբերակում են գույները վառ լուսավորության դեպքում:

Ցանցաթաղանթի վրա՝ բբի դիմաց,սրվակիկների կուտակման տեղը կոչվում է դեղին բիծ, որն ընկալում է բբի դիմաց գտնվող առարկաների հստակ պատկերը: Ցանցաթաղանթի այն մասը, որտեղից հեռանում է տեսողական նյարդը, չունի ընկալիչներ և կոչվում է կույր բիծ: Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածությունը լցված է թափանցիկ դոնդողանման նյութով, որը կոչվում է ապակենման մարմին:
Տեսողական վերլուծիչի աշխատանքը
 
Առարկաներից արտացոլված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի և ոսպնյակի, ապա նաև ապակենման մարմնի միջով, բեկվում են, և ցանցաթաղանթի վրա ստացվում է առարկայի հստակ, բայց փոքրացած ու շրջված պատկերը: Նյարդային գրգիռները տեսողական նյարդով հասնում են մեծ կիսագնդերի տեսողական գոտի, որտեղ ձևավորվում է տեսողական զգայությունը, և մենք առարկան տեսնում ենք իր բնական դիրքով ու չափով:
Տեսողական ընկալում
Տեսողության խանգարումները և դրանց կանխումը: Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ:
Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում:

Կարճատեսություն
Հեռատեսությունը նույնպես կարող է լինել ձեռքբերովի և բնածին: Ձեռքբերովի հեռատեսության դեպքում, տարիքի հետ կապված, թուլանում է ակնաբյուրեղի առաձգականությունը և այն դառնում է ավելի հարթ:

Դրա հետևանքով լույսի ճառագայթները թույլ են բեկվում և նրանց հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի հետևում:

 
Հեռատեսություն
Բնածին հեռատեսությունը կապված է այն բանի հետ, որ աչքի հատակը մոտ է ակնաբյուրեղին, որի հետևանքով ակնագունդը կարճացած է: Այն կարող է առաջանալ նաև ակնաբյուրեղի թույլ բեկման հատկության հետևանքով:
Կարճատեսության ժամանակ ընտրվում է երկգոգավոր ապակիով ակնոց,որը  լույսի ճառագայթները բեկում է այնպես, որ պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դեղին բծի վրա:
Հեռատեսության դեպքում օգտագործում են երկուռուցիկ ապակիներով ակնոց, որի շնորհիվ առարկաներից եկող ճառագայթների հատման կետն ընկնում է ցանցաթաղանթի զգայուն հատվածի վրա:
Advertisements
Posted in Առողջագիտություն

Ուսումնական մառան

Մենք ուսումնական նախագծով այցելեցինք միջին դպրոցի մառան։ Մառանը մենք՝ սովորողների խմբերով, ուսուցիչների նախաձեռնությամբ դարձրել ենք մի փոքրիկ անկյուն, որը գտնվում է միջին դպրոցի Հայրենագիտական ակումբի մեջ, և որտեղ մենք մեր պատրաստած մուրուբաները և ջեմերն ենք դրել։ Մենք ուսումնասիրեցինք մեր մառանը, զարդարեցինք այն մեր պատրաստած մուրաբաներով և մեր չորացրած մթերքներով։ Ուսումնական մառան նախագծի ընթացքում մենք պետք է ուսումնասիրեինք Հայաստանում աճող ինչ որ օգտակար միրգ, հացահատիկ կամ հատապտուղ։ Ես ուսումնասիրեցի գարին և նրա օգտակար հատկությունների մասին հավաքեցի փոքրիկ տեղեկություն։

 

 

 

Posted in Առողջագիտություն

Գարու օգտակար հատկություններ

 

Related imageԳիտնականները հաստատում են, որ գարու ալյուրից թխված հացը ոչ միայն օգնում է նիհարել, այլև այն շատ օգտակար է: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, գարու ալյուրից թխված հացը կամ խմորեղենը ամրապնդում է դիմադրողականությունը, կանխում է դիաբետի և ուռուցքի զարգացումը: Գարուց թխված հացը ոչ միայն ռուս բժիշկներ են խորհուրդ տալիս օգտագործել, այլև ֆին և շվեդ բժիշկները: Նրանք խորհուրդ են տալիս ցորենի այլուրի փոխարեն օգտագործել գարու ալյուր, իսկ ցանկության դեպքում, խմորեղեն կամ հաց թխելիս, ցորենի և գարու ալյուրը խառնել իրար: Գիտնականները պարզել են, որ գարին օգտակար է նաև սրտին, արյան մեջ քչացնում է խոլեստերինի քանակը:

Posted in ռուսերեն

Домашнее задание: Определите окончания прилагательных.

 

  1. В больших городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
  2. гх

Мы — архитекторы и строители. У нас есть план нового города. Мы строим этот город. На карте ещё нет этого нового города, но мы его очень любим. В этом городе ещё нет  медицинских институтов, но есть юноши и девушки, которые хотят учиться там. В этом новом городе нет консерватории, но есть молодые музыканты, которые мечтают учиться и выступать там. У нас нет больших стадионов, но есть замечательные баскетбольная и футбольная команда. У нас нет драматических театров и театры оперы и балета, но есть прекрасные балетная и музыкальная школы. Мы приглашаем вас в наш город!

  1. Сделай перевод текста.

Антуан де Сент-Экзюпери «МОЛИТВА»

Господи, я прошу не о чудесах, а о силе каждого дня.

Տեր, ես հրաշքներ չեմ խնդրում , այլ օրվա ուժ:

Сделай меня наблюдательным и находчивым.

Դարձրու ինձ հետևողական և ճարպիկ:

Научи меня правильно распоряжаться временем моей жизни, чтобы отличать первостепенное от второстепенного.

Սովորեցրու ինձ ճիշտ դասավորել ժամանակը իմ կյանքում, որպեսզի տարբերեմ՝ առաջնահերթը երկրորդայինից:

Помоги мне понять, что мечты не могут быть помощью. Ни мечты о прошлом, ни мечты о будущем.

Օգնիր ինձ հասկանալ որ երազանքները չեն կարող լինել օգնություն: Ոչ անցյալի երազանքները, ոչ էլ ապագայի:

Помоги мне быть здесь и сейчас и воспринять эту минуту как самую важную.

Օգնիր ինձ լինել այստեղ և հենց հիմա, ընդունել այս րոպեն ինչպես ամենակարևորը:

Убереги меня от наивной веры, что все в жизни должно быть гладко.

Պահպանիր ինձ միամիտ համոզմունքից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի:

Подари мне ясное сознание того, что сложности, поражения, падения и неудачи являются лишь естественной составной частью жизни, благодаря которой мы растем и зреем.

Նվիրիր ինձ հստակ միտք, որ դժվարությունները, պարտությունները, անկումները և անհաջողությունները կյանքի բնական մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ու զարգանում ենք:

Ты знаешь, как сильно мы нуждаемся в дружбе.

Դու գիտես ինչ շատ կարիք ունենք մենք ընկերության:

Дай мне быть достойным этого самого прекрасного и нежного Дара Судьбы.

Թույլ տուր ինձ լինել արժանի այս ամենահիասքանչ ու նուրբ ճակատագրի նվերին:

Убереги меня от страха пропустить что-то в жизни. Дай мне не то, чего я себе желаю, а то, что мне действительно необходимо.

Պահպանիր ինձ վախից՝ բաց թողնել ինչ որ բան կյանքում: Տուր ինձ ոչ թե այն որը ես եմ ուզում, այլ այն որը ինձ իսկապես պետք է:
Научи меня искусству маленьких шагов….

Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…

Posted in Գրականություն

Խուլիո Կորտասար. Փոքրիկ դրախտ

Ես կարդալով այս պատվածքը՝ ձկնիկներին ասոցացրեցի զգացմունքների հետ։ Իմ կարծիքով հեղինակը փորձում էր բացատրել, որ մարդիկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում էլ ունեն զգալու ունակություն, սակայն չափահասներն են միայն, որ կարողանում են ճիշտ զգալ ու արտահայտել այդ զգացմունքները։ Մինչև չափահաս դառնալը մենք մեր կարծիքով զգում ենք սեր կամ ատելություն, կամ էլ խոցվում ենք ցավով, սակայն անչափահասներիցս շատ քչերն են, որ իրոք այդ ամենը զգում են։ Մեզ թվում է թե մենք զգում ենք, բայց դա այդպես չէ, մենք չունենք հասունացած միտք ու սիրտ, մենք կարող ենք զգալ ամեն մի զգացմունք, բայց մակերեսային։ Մենք չափահաս դառնալուց հետո է միայն, որ իվիճակի ենք լինում զգալ սեր, կամ բարություն, իսկ մինչ այդ մենք այդ ամենի մակերեսն ենք շոշափում, կարծելով թե թաթախված ենք դրա մեջ․․․