Posted in Անգլերեն

Homework

Ex.7, a

  1. Something is allowed (can)
  2. It is very important not to do something (mustn’t )
  3. Something isn’t necessary (don’t have)
  4. Something is necessary (have)

b

  1. You can wash your hands in there-B
  2. You have to turn off your phone in here-A
  3. Great!We don’t have to pay-F
  4. Sorry!You can’t go on this ride.-F
  5. You mustn’t leave your seat yet-E
  6. You must be over 18 to get in-D

C

  1. Hurry up-we mustn’t be late.
  2. Listen everybody-you must finish your project by next week. No excuses.
  3. Your computer’s broken? Don’t worry- you can use mine.
  4. It’s Anna’s birthday on Friday-I have to remember to buy a present for her.
  5. This is an exam, so sorry-you mustn’t use your dictionary.
  6. If you got all of this exercise correct, you must do the homework- you can relax instead.
Advertisements
Posted in Կենսաբանություն

Կատարակտ

Posterior capsular opacification on retroillumination.jpgՈսպնյակի մթագնում կամ կատարակտ , աչքի ոսպնյակի թափանցիկության խանգարում։ Բնականոն ոսպնյակը բացարձակ թափանցիկ է։ Մթագնումը հանգեցնում է տեսողության վատացման։ «Կատարակտա» տերմինն արտահայտում է հին հույների սխալ պատկերացումը, ըստ որի ոսպնյակի մթագնման պատճառը ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև պղտոր հեղուկի լցվելն է։ Ըստ ոսպնյակի մթագնած հատվածի տեղադրության տարբերում են՝ պարկավոր(ոսպնյակը ծածկող պատիճում), կեղևային(սկըսվում է կեղևային զանգվածներից և աստիճանաբար ընդգրկում ամբողջ ոսպնյակը), կորիզային(հատկապես ոսպնյակի կորիզակի կենտրոնական շերտերում) մթագնումներ։ Առաջընթաց մթագնման շարքին են դասվում ոսպնյակի ծերունական մթագնումը, որի առաջացման պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, սակայն առաջացման համար կարևոր նշանակություն ունի ոսպնյակի սնուցման խանգարումը։ Ոսպնյակի ծերունական մթագնումը բնորոշվում է դանդաղ ընթացքով։ Նրա «հասունացման» շրջանը (ոսպնյակի մթագնման առաջընթացը) տարբեր մարդկանց մոտ տարբեր է և կախված է տարիքից ու հիվանդի ընդհանուր վիճակից։ Ոսպնյակի մթագնումը համարվում է «հասունացած», եթե լրիվ մթագնել է ամբողջ ոսպնյակը։ Ոսպնյակի մթագման հասունացման աստիճանը կարևոր նշանակություն ունի վիրահատական բուժման ժամկետը որոշելու համար։ Ոսպնյակի մթագման հասունացման ժամկետի և հիվանդի տարիքի միջև գոյություն ունի օրինաչափ կապ։ Որքան մեծ է տարիքը, այնքան ոսպնյակի մթագման առաջընթացը դանդաղ է, և հակառակը՝ որքան երիտասարդ է հիվանդը, այնքան արագ է խորանում մթագնումը։ Երբեմն ոսպնյակի մթագնումը ախտահարում է երկու աչքը: Ոսպնյակի մթագման առաջացմանը նպաստում են շաքարախտը, աչքի երկարատև հիվանդությունները (աչքի անոթաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի շերտազատում, աչքի բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմա և այլն), աչքի վնասվածքները, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի (հալոցային վառարանների մոտ) կամ իոնացնող ճառագայթների ազդեցության պայմաններում առանց պաշտպանական միջոցների՝ երկարատև աշխատանքը։ Ոսպնյակի մթագման ժամանակ տեսողության նվազմանը նախորդում է աչքերի առաջ մուգ զոլերի, գծիկների, բծերի առկայծումը։ Հիվանդ աչքով լամպի, մոմի, լապտերի լույսին նայելիս տեսնում են լույսի ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներ։ Դա բացատրվում է անհավասարաչափ մթագնած ոսպնյակի միջով լույսի ճառագայթների բեկման խանգարմամբ։ Անհրաժեշտ է նշել, որ տեսողության վատացմամբ ուղեկցվող այդ երևույթները նկատվում են նաև աչքի այլ հիվանդությունների ժամանակ։ Ճիշտ ախտորոշել կարող է միայն ակնաբույժը։ Բուժումը կարող է լինել պահպանողական և վիրահատական՝ մթագնած ոսպնյակի հեռացումով։ Անհրաժեշտ է խուսափել ինքնաբուժումից, քանի որ այն հաճախ հանգեցնում է ոսպնյակի մթագնումի արագ առաջընթացի։ Ոսպնյակի մթագնումնի տարբեր տեսակների դեպքում նշանակում են ոչ միատեսակ միջոցներ, ընտրել կարող է միայն ակնաբույժը։ Վիրաբուժական միջամտությունից հետո տեսողությունը մնում է բավականին ցածր, այն վերականգնվում է ակնոցով (նշանակվում է վիրահատությունից 1,5-2 ամիս անց)։ Վերջին տասնամյակում ՀՀ-ում լայնորեն տարածում են գտել արհեստական ոսպնյակի օգտագործմամբ վիրահատությունները։ Ոսպնյակի մթագնումով հիվանդներին խորհուրդ չի տրվում յուղոտ և աղի կերակրատեսակներ։ Օգտակար է վիտամիններով հարուստ սնունդը՝ գազարը, հում կաղամբը, բողկը, լիմոնը, խնձորը, լոռամրգին, հաղարջը ևն։

Posted in ռուսերեն

Антуан де Сент-Экзюпери «МОЛИТВА» թարգմանություն

Антуан де Сент-Экзюпери «МОЛИТВА» թարգմանություն

Տեր, ես հրաշքներ չեմ խնդրում , այլ օրվա ուժ: Դարձրու ինձ հետևողական և ճարպիկ: Սովորեցրու ինձ ճիշտ դասավորել ժամանակը իմ կյանքում, որպեսզի տարբերեմ՝ առաջնահերթը երկրորդայինից: Օգնիր ինձ հասկանալ որ երազանքները չեն կարող լինել օգնություն: Ոչ անցյալի երազանքները, ոչ էլ ապագայի: Օգնիր ինձ լինել այստեղ և հենց հիմա, ընդունել այս րոպեն ինչպես ամենակարևորը: Պահպանիր ինձ միամիտ համոզմունքից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Նվիրիր ինձ հստակ միտք, որ դժվարությունները, պարտությունները, անկումները և անհաջողությունները կյանքի բնական մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ու զարգանում ենք: Դու գիտես ինչ շատ կարիք ունենք մենք ընկերության: Թույլ տուր ինձ լինել արժանի այս ամենահիասքանչ ու նուրբ ճակատագրի նվերին: Պահպանիր ինձ վախից՝ բաց թողնել ինչ որ բան կյանքում: Տուր ինձ ոչ թե այն որը ես եմ ուզում, այլ այն որը ինձ իսկապես պետք է: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…