Posted in Կենսաբանություն

Ականջի հիվանդություններ․ Միգրեն

Միգրենը պարզապես գլխացավ չէ: Ով կյանքում երբևէ ունեցել է միգրենի նոպա, գիտի, որ դա սոսկ ցավ չէ, այլ կյանքի բոլոր ոլորտներին առնչվող մի տհաճություն, որը շատ հաճախ խանգարում է նորմալ գործունեությանը:Սուր, տրոփող, միակողմանի (հազվադեպ՝ երկկողմանի) ցավ, սրտխառնուք, փսխում, լույսի ցավագին ընկալում, ձայների հանդեպ ու շարժումների ժամանակ՝ գերզգայնություն: Եվ զարմանալի չէ, որ այդ հիվանդությունը հաճախ պատճառ է դառնում, որ դասը կամ աշխատանքը անհնարին դառնա, նույնիսկ հարազատների հետ հարաբերությունների վրա բացասաբար ազդի:Միգրենի ժամանակ մարդը գլխացավ է զգում, որը ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել: Նոպայի միջին տևողություն 15-24 ժամ է, ընդ որում, հիվանդներից մեկ երրորդի մոտ նոպան կրկնվում է ամսական առնվազն մեկ անգամ: Ի լրումն՝ միգրենով տառապողները հաջորդ նոպայի սպասման ահի մեջ են ապրում, ինչի հետևանքը լինում է այն, որ նրանց շրջանում դեպրեսիաները 3 անգամ ավելի շատ են հանդիպում, քան մյուսների:Միգրեն ունեցողը չի կարող արևի տակ երկար գտնվել: Պարտավոր են սննդին հետևել, հրաժարվել մի շարք մթերքներից, որոնք, ըստ էության, նպաստում են նոպաների առաջացմանը: Ուժահատ անող նոպաների արանքում հիվանդները պարզապես էներգիայի բացակայությունից են տանջվում: Միգրենի հետևանքով քնի խանգարում է առաջանում: Ի դեպ, հիմնականում միգրենից տուժում են կանայք, ընդ որում երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Դա բացատրվում է հորմոնալ գործոններով: Հաճախ միգրենի առաջին արտահայտությունները համընկնում են սեռահասունացման շրջանի հետ, իսկ միգրենի «ամենատանջալից տարիքը» 35-45-ն է: Սա համարվում է ժառանգական հիվանդություն: Դա նշանակում է, որ միգրեն ունեցող ծնողի երեխան հետագայում 60% հավանականությամբ կբախվի այդ խնդրին: Եթե միգրեն ունեն ծնողներից երկուսն էլ, ապա երեխայի՝ միգրենով հիվանդանալու հավանականությունը 80-90% է: Հիվանդության սկսվելուն նպաստում են բազում պատճառներ՝ տարիքային հորմոնալ փոփոխությունները, թերի քունը, սթրեսը, սննդի ռեժիմի խախտումը: Սուր հոտերը, չոր կարմիր գինին, կոշտ պանիրները, ընկուզեղենը, շոկոլադը նույնպես կարող են միգրենի նոպայի պատճառ դառնալ:Բժիշկներն անգամ միգրենով հիվանդ կնոջ պատկերը կարող են նկարագրել. «Հաճախ կին է հիվանդը, որը շատ մեծ պատասխանատվությամբ է օժտված, աշխատում է ժամը 7-23-ը, ծխում է, ավելորդ քաշ ունի»:Այսօր շատերը տեղյակ չեն, որ միգրեն ունեն: Դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ պարբերաբար գլխացավեր են ունենում ու համապատասխան թերապիա չեն ստանում միայն այն պատճառով, որ չգիտեն՝ ինչի հետ գործ ունեն: Դա հանգեցնում է նրան, որ սովորական հանգստացնող դեղամիջոցներն այլևս չեն օգնում, մեծանում է բժիշկների նկատմամբ անվստահությունը, ի վերջո, հիվանդը, քանի որ չի կարողանում նաև իր ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ է կատարվում իր հետ, մեկուսանում է թե՛ հիվանդության (նշեցինք՝ լուսա-, ձայնա-, հոտագերզգայնության) և թե՛ մտերիմների կողմից չհասկացված լինելու պատճառով:Սա այն հիվանդություններից է, որի բուժման նպատակով միայն վերջերս են սկսել միջոցառումներ ձեռնարկել: Նախկինում հիվանդին նոպաների ժամանակ մնում էր դիմանալ ու համբերել:Այսօր արդեն գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք օգնում են ցավի առաջն առնել կամ գոնե թեթևացնել: Մի նրբություն կա. պետք է ճիշտ ժամանակին խմել այն՝ նոպաների առաջին իսկ ախտանշանների արտահայտման պահից 30 րոպե առաջ: Այդ 30 րոպեն մասնագետներն անվանում են «պատուհան»: Եթե ստացվում է ժամանակին խմել դեղը, ապա հնարավոր է լինում 75%-ով խուսափել նոպայից՝ ցավից ու զուգակցող ախտանշաններից: Այդ նպատակով հիվանդին խորհուրդ է տրվում միշտ ձեռքի տակ ունենալ համապատասխան դեղորայք, որը, սակայն, անպայման պետք է նշանակի բժիշկը:Ի դեպ, հիվանդի ախտորոշման համար մասնագետին բավարարում է մի քանի հարցը. գլխացավերի պարբերականությունը, սրտխառնուքի ու թուլության առկայությունը, լույսը գրգռում է, թե ոչ, խանգարել է գլխացավն աշխատանքին, ուսմանը կամ այլ գործերով զբաղվելուն օրվա ընթացքում: Այդ հիմնական հարցերի դրական պատասխանը խոսում է հիվանդության մասին: Այսպես, 2 կամ 3 հարցին դրական պատասխանը 93% հավանականությամբ վկայում է միգրենի առկայության մասին: Ամեն դեպքում, այդ պատասխաններն արդեն իսկ պետք է անհանգստացնեն ու բժշկին դիմելու պատճառ լինեն: Դա, համենայն դեպս, կօգնի ժամանակին սկսել բուժումը:Միգրենից դժվար է ազատվել: Տարօրինակ է, սակայն գլխացավի այս տեսակը հանդիպում է զգացմունքային ու ստեղծագործ մարդկանց մոտ: Միգրենը հայտնի է վաղ ժամանակներից: Միգրենով տառապել են Հուլիոս Կեսարը, Մարիա Թրյուդոն, Չայկովսկին, Մոպասանը, Շոպենը, Դարվինը, Նոբելը, Մարքսը, Չեխովը, Ֆրեյդը:Մի մխիթարություն կա՝ միգրենը հասուն տարիքում կարող է անհետանալ:Ժամանակակից բժշկությունը միգրենն անոթային ծագմամբ գլխացավ է համարում: Նոպայից առաջ հիվանդի մոտ կարող է քնկոտություն առաջանալ, հոգնածության հանկարծակի զգացում, գերզգայնություն լույսի, ձայնի, հոտի նկատմամբ, մշուշ աչքերում, նյարդայնություն: Այդ ախտանշանները, ի դեպ, աճում են քայլքի ընթացքում ու ցանկացած ֆիզիկական աշխատանքի դեպքում: Ընդ որում, ցավը շատ հաճախ տեղայնանում է ակնախնձորի շրջանում, քունքի մոտ, ճակատի ու հոնքերի կամարի շրջանում, այն էլ՝ մի կողմից: Ցավը տևում է երբեմն մի քանի օր ու ավարտվում քնով, որը, վերջապես, թեթևացում է բերում:Ի՞նչն է նպաստում միգրենի առաջացմանըժառանգական նախատրամադրվածությունը, նախադաշտանային համախտանիշը, վահանագեղձի հետ կապված խնդիրները, քաղցը, սթրեսը (ոչ միայն բացասական, այլև դրական հուզումները), վառ լույսը, աղմուկը, ծխելը, որոշ մթերքների հանդեպ ալերգիան, ոչ լիարժեք, ինչպես նաև մինչև կեսօր ձգվող քունը, ալկոհոլը (հիմնականում՝ գինին, այն էլ՝ կարմիր, ինչպես նաև գարեջուրը): Միգրենի նոպայի առաջացմանը նպաստում են թիրամին պարունակող մթերքները, օրինակ՝ շոկոլադը, կակաոն, յոգուրտը, ընկույզները, կրեմները, ավոկադոն, ցիտրուսները, հավի լյարդը, պիցան, սուրճը, կոլան ևն:Ի դեպ, ինքնազգացողության վրա կարող են վատ անդրադառնալ նաև այն մթերքները, որոնցում նիտրատներ կան, ապխտած մթերքը՝ երշիկեղենը, պահածոները, նաև՝ մարինադները: Մասնագետները խորհուրդ են տալիս հեռու մնալ նաև սոյա պարունակող մթերքից:Կոֆեինի հանդեպ ոչ բոլորի վերաբերմունքն է միանման. պատահում է, որ մեկ գավաթ սուրճը երբեմն կանխում է նոպան: Դա է պատճառը, որ որոշ հանգստացնող դեղամիջոցների բաղադրության մեջ կոֆեին կա:Հաճախ են հանդիպում նաև եղանակային հիվանդներ, այսինքն՝ մարդիկ, որոնք տառապում են եղանակային փոփոխության հետ, հատկապես՝ ամպրոպից առաջ, ձյան տեղումների հետ, փոթորկի ժամանակ: Շատերն էլ նկատում են, որ իրենց գլխացավն առաջանում է քամոտ օրերին ու փորձում են քիչ դուրս գալ փողոց:Ուշադրություն դարձրեք ձեր օրգանիզմի ուղարկած ազդանշաններին, ժամանակին միջոցներ ձեռնարկեք, որ այդ գլխացավը ձեզ չզրկի կյանքը վայելելու հաճույքից: Ամառ է ու շոգ, իսկ միգրենով հիվանդները գիտեն, ինչ ասել է արևի հետևանքով սկսված գլխացավը:

Advertisements
Posted in Գրականություն

Այն ինչ չարժե ոչինչ

Ինձ շատ դուր եկավ այս պատվածքը։ Պատմվածքը մի մարդու մասին էր, ով գտնելով ցանկության մեքենա ցանկացավ նյութական նվերներ։ Նա ցանկացավ, որ ունենա փող, շրջապատված լինի գեղեցիկ աղջիկներով և այլն։ Նա սկսեց իր ցանկություններով ծանրաբեռնել մեքենային և չցանկացավ ինչ որ կարևոր բան։ Իմ կարծիքով պատմվածքը այն մասին էր, որ մարդիկ իրենց կյանքում երազում են շատ մեծ ու կարևոր երազանքների մասին, սակայն երբ գտնում են երազանքներ կատարելու հեշտ ձև նրանք միանգամից սկսում են նյութական ցանկություններ ցանկանալ ու չհիշել, որ աշխարհում կա ավելի կարևոր երազանքներ, որոնք նրանց մտքով երբևէ անցել են։