Posted in պատմություն

Վիեննայի վեհաժողովը

1814-1815 թթ․ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Նապոլեոնին հաղթած պետությունների ղեկավարները հրավիրեցին վեհաժողով։ Նպատակն էր ոչ միայն հաշտություն կնքել պարտված Ֆրանսիայի հետ, այլև Եվրոպայում հաստատել կայուն խաղաղություն։ Վեհաժողովում իրենց կամքն էին թելադրում Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան։ Նրանք էլ վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի շահերը։ Լեհական հողերի վրա Նապոլեոնի ստեղծված Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհաստանի տարածքը բաժանվեց Ռուսաաստանի, ավստրիայի և Պրուսիայի միջև։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղությներ։ Վեհաժողովի մասնա կիցները կարծում էին, որ Մեծ հեղափո խությունը խախտել է Եվրոպայի բնականոն կյանքը։ Նրանք որոշեցին վերականգնել նախկին կարգը՝ իշխանությունը վերադարձնելով տապալված արքայատոհմերին ու իշխանական տներին։ Պայմանավորվեցին նաև համատեղ ուժերով պայքարել նոր հեղա փոխությունների դեմ։ Ընդունված որոշումներն իրագործելու համար ստեղծվեց եվրոպական գահակալների «Սրբազան դաշինք», որտեղ գերիշխում էին՝ Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան։ Համատեղ ջանքերով նրանք 1820–1830– ա կան թթ. ճնշեցին հեղափոխական շարժումներն Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում։

Advertisements