Posted in Գրականություն

Պարսկական գրականություն․ Օմար Խայամ

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Ես ծանոթացա բանաստեղծի գրած տողերի հետ։ Ինձ համար դրանք ավելի շատ մտքեր էին, քան բանաստեղծություններ։ Նա գրում էր շատ մեծ հիասթափություն ապրած կյանքի մասին։ Նա կարծես ոչ թե ապրել էր հետո ետ նայել կյանքին ու հասկացել որն է ճիշտ, որը սխալ և իր կյանքն ինչպիսին է, այլ ամեն ցավ զգալուս, ամեն հիասթափվելուս մի տող էր ստեղծել ու երևի դրա համար էլ նրա բանաստեղծությունները խամրած էին ու առանց հույսի։ Երբ կարդում էի նրա բանաստեղծությունները սկզբում նմանեցնում էի Հովհանես Թումանյանի գրածների հետ, սակայն երբ դրանք ավարտվում էին և զգում էի, որ սպասված հույսը չհայտնվեց, այդ բանաստեղծությունները դառնում էին լրիվ տարբերվող Թումանյանիններից։ Ես առանձնացրեցի այս բանաստեղծությունը՝

Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման,
Շողոմ ստեր քիչ ականջիր,
շատ մի՛ ձգտիր ճանաչման:
Եթե խելքո՛վ շուրջդ նայես, կնկատես դու իսկույն,
Որ ում վրա հույս ես դրել, դավաճան է իսկական:

Երևի հենց սա առանձնացրի, որովհետև սա կարդալով տարբեր կարծիքներ ձևավորվեց ի մեջ։ Մտածեցի, որ նա իրոք ճիշտ է ասում, քանի որ ընկերները քեզ միևնույն է լքելու են ու դառնալու են դավաճաններ, սակայն նաև մտածեցի, որ ն սխալ է մտածում, քանի որ դավաճանությունն ու լքված լինելնել է մեզ շատ բան սովորեցնում։ Նաև բանաստեղծության վերջին երկու տողն ինձ համար շատ իմաստուն էր ու հոգեհարազատ։

Բեր մի սափոր գինի խմենք միասին, քանի սափոր դեռ չեն շինել մեր կավից․․․

Մենք ապրում ենք մտածելով, որ կյանքում դեռ շատ բան կհասցնենք անել։ Մենք թողնում ենք զվարճանքն ու տրվում ենք տխրությանը կարծելով, թե ժամանակ ունենք տխրելու։ Կգա մի օր, երբ մենք կհասկանանք, որ կյանքն ավարվեց, իսկ մենք միայն հասցրինք՝ չարչարվել, տխրել, տանջվել ու չիմացանք ուրախությւոնն ինչ երանգ ունի։ Մենք պիտի սովորենք ապրել ուրախ ու գիտակցելով, որ հենց սա կարող է լինել մեր վերջին ուրախ լինելու հնարավորությունը, մեր վերջին օրը այս աշխարհում․․․

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s