Posted in Ամառային արձակուրդների բաժին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության նստավայր է հաստատել Սբ Գրիգոր Լուսավորիչը 303 թ-ին, 484 թ-ին պատմական հանգամանքների բերումով կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Դվին: Ավելի ուշ աթոռանիստը հաստատվել է Կիլիկիայում և հանգրվանել Սսում (1293–1441 թթ.):
1441 թ-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Մայր աթոռը վերահաստատել է Սբ Էջմիածնում: Սկզբնական շրջանում, Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության պայմաններում, Մայր աթոռը հայտնվել է ծանր կացության մեջ և միայն XVII դարում է վերստացել իր ազգային հոգևոր-մշակութային կենտրոնի կարևոր դերը:
Մայր աթոռի հետ են կապված Հայաստանում տեղի ունեցած մի շարք պատմական իրադարձություններ. այստեղ, Սբ Սահակ Պարթևի (388–439 թթ.) կաթողիկոսության օրոք, բացվել է առաջին հայալեզու դպրոցը:  Էջմիածնի Մայր տաճարի սպասավոր Ղազար Փարպեցին այստեղ է հիմնել 1-ին մատենադարանը` ձեռագրերի պահոցը: Այդ շրջանում Սբ Էջմիածինը վերածվել է ծաղկող ձեռագրատան, որտեղ ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ու բազմատեսակ ձեռագրեր, ստեղծվել մանրանկարներ: 1771 թ-ին Սիմեոն Երևանցին (1763–80 թթ.) այստեղ է հիմնել Հայաստանում 1-ին տպարանը, իսկ 1860–70-ական թթ-ին Գևորգ Դ կաթողիկոսը՝ գանձատունն ու Գևորգյան ճեմարանը:
1914–16 թթ-ին Սբ Էջմիածինը դարձել է Մեծ եղեռնից փրկվածների ապաստան: 1921–41 թթ. Սբ Էջմիածնի պատմության ամենամռայլ ժամանակներն են. խորհրդային իշխանություններն ազգայնացրել են  եկեղեցու սեփականությունը, փակել եկեղեցիներն ու հալածել հոգևորականներին: Միայն Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45 թթ.) ֆաշիզմի դեմ Հայ եկեղեցու վարած քաղաքականության շնորհիվ մեղմվել է իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. վերադարձվել է եկեղեցու ունեցվածքը, բացվել են գրադարաններն ու ճեմարանը:
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք (1955–94 թթ.) Մայր աթոռը վերազարթոնք է ապրել, իսկ ներկայիս՝ 132-րդ կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնարկել է նոր շինարարական աշխատանքներ: 
Մայր աթոռն իրականացնում է նաև Հայորդաց տների, համալսարանների և բանակի հոգևոր հովվությունը, ունի բարեգործական ճաշարաններ ու հիվանդանոցներ:
Մայր աթոռում գործում են Քրիստոնեության դաստիարակության, Միջեկեղեցական հարաբերությունների, հրատարակչական և աստվածաբանական-հայագիտական կենտրոնները, գանձատունը, թանգարաններ և այլն: 
Սբ Էջմիածնի գլխավոր շինությունը Մայր տաճարն է. այն հայկական առաջին եկեղեցին է. հիմնադրվել է IV դարի սկզբին: Ըստ Ագաթանգեղոսի՝ 302–303 թթ-ին տաճարը կառուցել են Տրդատ Գ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը` տեսիլքով վերջինիս հայտնված Միածնի (Աստծու Որդու) իջման վայրում: 
Տաճարը քառամույթ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ ներսից՝ պայտաձև, դրսից՝ հնգանիստ 4 խորանով: Կառույցի այս ձևը կրկնվել է Բագարանի Սբ Թեոդորոս եկեղեցում և բյուզանդական ճարտարապետության միջոցով փոխանցվել Եվրոպա, դարձել Կոստանդնուպոլսի Նեա, Օռլեանի Ժերմինյի դե Պրեի (Ֆրանսիա), Միլանի Սան Սատիրո (Իտալիա) և այլ եկեղեցիների նախատիպը: Այն հայ եկեղեցական ճարտարապետության կարևոր ներդրումն է ընդհանուր քրիստոնեական ճարտարապետության մեջ:
IV դարում տաճարը նորոգել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսը: 483–484 թթ-ին հիմնովին վերակառուցել է Վահան Մամիկոնյան իշխանը: VII դարի սկզբին տաճարի փայտե ծածկը քարաշենով է փոխարինվել Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք: 
Տաճարը խիստ տուժել է VII դարի սկզբին, երբ Պարսից շահ Աբբաս I-ը (1587– 1629 թթ.) բազմաթիվ հայերի Պարսկաստան վերաբնակեցնելուց հետո որոշել է քանդել Էջմիածնի տաճարն ու նրա քարերով եկեղեցի կառուցել Սպահանի մերձակայքում: Տաճարի պատերից պոկած անկյունաքարերով հետագայում այնտեղ եկեղեցի են կառուցել:
1629 թ-ին վերականգնել են ծածկը, պատերը և գմբեթը, 1654 թ-ին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսն սկսել է տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատան կառուցումը, որն ավարտվել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք՝ 1658 թ-ին: 1712–21 թթ-ին Նաղաշ Հովնաթանը նկարազարդել է տաճարի գմբեթը, իսկ XVIII դարի 2-րդ կեսին` Հովնաթան Հովնաթանյանը՝ ներսը: 1869 թ-ին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը (1866–82 թթ.) տաճարի արևելյան կողմին կից կառուցել է եկեղեցական սպասքատունը, որը հետագայում վերածվել է թանգարանի (բացվել է 1956 թ-ին): Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին (1955–1994 թթ.) Մայր տաճարը հիմնանորոգվել է (1954–55 թթ.): 
Սբ Էջմիածնի վանական համալիրը շարունակաբար համալրվում է նոր կառույցներով:
Տրդատի դուռը կառուցվել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք՝ 1629–32 թթ-ին: Վանքի սեղանատան շինարարությունն սկսվել է Մովսես Գ Տաթևացու և ավարտվել Փիլիպոս Ա Աղբակեցու օրոք՝ XVII դարի առաջին կեսին: XVIII դարի վերջին՝ Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք, վերակառուցվել է սեղանատունը: 
Հին վեհարանը կառուցվել է 1738–41 թթ-ին՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի օրոք, Հոգևոր ճեմարանի շենքը` 1871 թ-ին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի օրոք: 1911 թ-ին կառուցվել է մատենադարանի շենքը (ճարտարապետ՝ Պողոս Զուրաբյան, 1983 թ-ին վերակառուցվել է): 
Վազգեն Ա կաթողիկոսի օրոք պարսպապատվել և բարեկարգվել է Մայր աթոռի տարածքը, վերակառուցվել են տպարանի շենքը, Նոր վեհարանը (ճարտարապետ՝ Արծրուն Գալիկյան), վանական սեղանատունը, «Ղազարապատ» հյուրատունը: 1965 թ-ին կառուցվել է Նահատակաց հուշարձանը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), 1978 թ-ին՝ նոր վանատունը, 1982 թ-ին՝ Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), 2001 թ-ին` Մայր աթոռ Սբ Էջմիածնի մուտք-խորանը (քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան), 2008 թ-ին՝ մկրտարանը, հյուսիսարևելյան մասում կառուցվում է Սբ Հրեշտակապետաց եկեղեցին (երեքի ճարտարապետներն էլ՝ Ջիմ Թորոսյան և Ռոմեո Ջուլհակյան), մատենադարանի նոր շենքը (ճարտարապետ` Արտակ Ղուլյան):
Advertisements
Posted in Ամառային արձակուրդների բաժին

Գեղամա լեռնաշղթա

Related image      Related image      

Related image     Image result for ճագարամուկ գեղամա լեռնաշղթայում   Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանա լճից արևմուտք: Բարձր գագաթներն են՝ Մեծ Աժդահակ (3598մ), Սպիտակասար (3555մ), Գեղասար (3443մ), Ակնասար (3258մ) և Սևկատար (3225մ): Գեղամա լեռնաշղթան գտնվում է Սևանա լճից արևմուտք: Բարձր գագաթներն են՝ Մեծ Աժդահակ (3598մ), Սպիտակասար (3555մ), Գեղասար (3443մ), Ակնասար (3258մ) և Սևկատար (3225մ): Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Մինչև 2800մ լեռնատափաստանային սևահողեր են: 2800մ-ից բարձր՝ լեռնամարգագետնային հողեր են՝ ենթալպյան և ճահճացած մարգագետիններով, իսկ ձյունամերձ գոտում՝ չզարգացած, կմախքային հողեր՝ բարձանման բույսերով: Ազատ և Վեդի գետահովիտների վերին հոսանքներում կան կաղնու և գիհու նոսր անտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, սողուններից՝ մողեսներ և օձեր: Շատ են թռչունները: Ջրբաժան գոտին 2800-3000մ բարձրության սարավանդ է՝ բարձրացող հրաբխային կոներով և էքստրուզիվ մնացորդային գմբեթներով: Արևմտյան լանջերը առաջացնում են միջին Հրազդանի և Կոտայքի նախալեռնային գոտին՝ Հատիս, Գութանասար, Մենակսար, Մեծ Լճասար, Փոքր Լճասար և այլ հրաբուխներով: Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի լեռնաբազուկը: Արևելքում լանջերը ձուլվում են Մերձսևանյան լավային սարավանդներին: Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխաձևեր: Լավային հոսքերը 15-20կմ լեզվակներով մուտք են գործել Ազատ, Հրազդան, Արգիճի, Խոսրով գետահովիտները: Լեռնալանջերից բխում են բազմաթիվ աղբյուրներ՝ Քառասունանք, Ակունք, Լիճք և այլն: Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան օբսիդիանի և պեռլիտի զգալի պաշարներ: Վանքի Լճի մոտ պահպանվել են վիշապաքարեր, որոնք հին հայկական դիցաբանության մեջ ջրի պաշտամունքի նշան էին: Մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահները թվագրվում են Ք.ա. 7-րդ հազարամյակին: Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար: Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը: Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները: Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Կոնրադը կամ պահածոյացված տուփից դուրս եկած տղան

Կոնրադը կամ պահածոյացված տուփից դուրս եկած տղան․․․

Ընկերուհիներս ինձ բազմաթիվ անգամ խորհուրդ են տվել կարդալ այս գիրքը, և ես հետևելով նրանց խորհրդին վերցրեցի այս գիրքը գրադարանից և սկսեցի կարդալ։ Գիրքը շատ հետաքրիր էր։ Ես մեկ շաբաթում կարդացի այդ գիրքը և պետք է ասեմ, որ գիրքը բավական ծիծաղելի հատվածներ էր պարունակում։ Գիրքը մի կնոջ մասին էր, ով անընդհատ պատվիրում էր ինչոր իրեր։ Մի անգամ նրան ուղարկում են մի տղայի ով շատ խելացի, բանիմաց և ճարպիկ էր։ Յոթնամյա Կոնրադը ապրում է ուրախ ու երջանի։ Մի օր էլ գալիս են Կոնրադի ետևից և Կոնրադը իր ընկերուհու հետ բազում չարաճճիություններ է անում որպեսզի նրան չտանեն։ Ես մանրամասն չեմ պատմի գրի մասին, որպեսզի դուք հետաքրքրությամբ ընթերցեք այն։

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Առաջադրանքներ ամռան համար․․․

1.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.
ա) 3 ⋅ a + 5 ⋅ b=46
բ) 10 ⋅ (a + b) ։ 3=40
գ) (a – b) ⋅ 4 + a ⋅ b=43
դ) 95 ։ b + 49 ։ a=26
ե) (a – 7) ⋅ 8 + (b – 5) ⋅ 4=0
զ) (a – 7) ⋅ (b – 5)=0
2.160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56 գ աղ։
Լուծում
1) 160:8=20գ=1գ աղ
2) 56×20=1120
Պատ.՝ 1120
3.Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։
Լուծում
1) 400×54/100=216
2) 400×18/100=72
3) 216:72=3
4) 300×54/100=162
5) 300×18/100=54
6) 162:54=3
Պատ.՝ ոչ, չի փոխվի
4.Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան ամբողջ մթերքի 40 %­ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %­ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։
Լուծում
1)2000×40/100=800
2)2000-800=1200
3) 1200×30/100=360
4) 1200-360=840
Պատ.՝ 840կգ
5.Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունե­նա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։
Լուծում
1)5000000×1072=5.360.000

6.Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %­ը մասնակցել է մարզա­կան մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %­-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։
Լուծում
1)480×35/100=168
2)168×25/100=42
Պատ.՝42աղջիկ
7.Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600 գ է։
Լուծում
1)3600:9=400
2)400×2=800
3)400×7=2800
4) 2800+800=3600
Պատ.՝ 800 կապար, 2800 երկաթ
8.Պահանջվում է պատրաստել սպիրտի և ջրի խառնուրդ, որում ջուրը և սպիրտը ունեն 1 ։ 4 հարաբերությունը։ Քանի՞ լիտր ջուր և քանի՞ լիտր սպիրտ պետք է վերցնել 10 լ այդպիսի խառնուրդ ստանալու համար։
Լուծում
1)10×1/4=10/4
2)10/4×4=40/4=10
3) 10×4=40
Պատ.՝ 10լ ջուր, 40լ սպիրտ
9.Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների հարաբերությունը հավասար է 9 եւ 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ արժե գրքերից յուրաքանչյուրը։
Լուծում
1)4000×20/100=800
2)4000-800=3200
3) 9×200=1800
4)7×200=1400
5)1400+1800=3200
Պատ.՝ I-800,II-1800, III-1400
10.Հաշվե՛ք.
ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |=1    դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |=0
բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |=208    ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |=4
գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |=6    զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|=6
11.Թոռնիկն այնքան ամսական է, քանի տարեկան որ պապն է։ Պապն ու թոռնիկը միասին  91 տարեկան են։ քանի՞ տարեկան է պապը, քանի՞ տարեկան՝ թոռնիկը։
Պատ.՝ պապը 84, թոռնիկը 7

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Հովազաձորի գերիները․․․

Ես ամռան ընթացքում ընթերցեցի նաև այս գիրքը։ Գիրքը բազում արկածային էր և հետաքրքիր։ Գիրքը երեխաների մասին էր ովքեր իրենց գյուղից դուրս են գալիս և հայտնվում են Հովազաձորում։ Նրանք մոլորվում են և չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Նրանք անցնում են տարբեր հետաքրքիր և բարդ փորձությունների միջով։ Գյուղացիները երկար փնտրելուց հետո գտնում են երեխաներին և տանում հետ՝ գյուղ, սակայն մինչ այդ նրանք արկածներ են ունենում Հովազաձորում։ Եթե հետաքրքրեց ապա վերցրեք գրադարանից և ընթերցեք վստահեմ ձեզ դուր է գալու․․․

Posted in Ամառային արձակուրդների բաժին

Գավառագետ

Gavar mountains.jpgԳավառագետ Գեղարքունիքի մարզում, Գավառում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի հյուսիսային լանջից, 3050 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճը։ Երկարությունը 50 կմ է, ջրահավաք ավազանը` 480 կմ²։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը հիմնականում ստորերկրյա (83%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 3, 82 մ³/վ, առավելագույնը՝ 72, 6 մ³/վ (1928-ի ապրիլի 7, Նորատուս գյուղ), հոսքը՝ 120, 6 միլիոն մ³։ Ջրերն օգտագործում են ոռոգման նպատակով։ 

Posted in Ամառային արձակուրդների բաժին, Իմ մտքի երևակայությունը

Հոր վերջին խնդրանքը

69617_403506966403699_583906287_n-905x400

Մի տղա որ դեռ կարդալ չգիտեր ամբողջ օրը իր բազմազան խաղալիքները թողած ուսումնասիրում էր գրքերը։ Նա որոշել էր դառնալ գրադարանավար։ Երբ տղան մեծացավ նրա հայրը խնդրեց նրան  դառնալ օդաչու։ Տղան ստիպված էր կատարել հոր խնդրանքը որովհետև հոր վերջին խոսքը հենց այդ խնդրանքն էր եղել։ Տարիներ անցան, տղան արդեն հմուտ օդաչու էր սակայն մի անգամ ինքնաթիռը օդում խափանվեց։ Փառք Աստծո, որ ոչմեկին ոչինչ չպատահեց, սակայն տղային մեղադրեցին և զրկեցին իր աշխատանքից։ Տղան շատ-շատ գրքեր էր կարդացել և շատ իմաստուն էր։ Նա մի սարք պատրաստեց որի համար նրան անհրաժեշտ էր իր օդաչուական իմացություններն ու գրքեր։ Նա այդ սարքի շնորհիվ ճախրեց ու ճամփորդեց դեպի հեռավոր գրքերի աշխարհ։ Նա երջանիկ էր, որովհետև մանկուց երազել էր հայտնվել գրքերի աշխարհում։ Նա անչափ շնորհակալ էր իր հորը, որովհետև եթե նա չկարողանար վարել ինքնաթիռ նա չեր հայտնվի գրքերի աշխարհում։ Իսկ թե ի՞նչ կատարվեց նրա հետ այդ աշխարհում կիմանաք եթե կարդաք Ալբերտը գրքերի աշխարհում պատմությունը։ Կգտնեք այստեղ։