Posted in Հայոց լեզու, Օ’ Հենրի, Ամերիկյան պատմվածքներ

Վերջին տերևը

Ես համաձայն չեմ այս ծերունու կերպարի հետ։ Իմ կարծիքով աղջիկը սառնասիրտ էր, և այդպես էլ կմնար, կախված նրանից թե հանուն նրա ով զոհաբերություն կանի։ Իմ կարծիքով պատմվածք սովորեցնում է, որ կյանքում կան շատ դժվարություններ, որոնք ինքդ պիտի հաղթահարես։ Ինքդ պիտի որոշես կդառնաս սառնասիրտ, թե՞ կապրես այնպես ինչպես շատերը։ Ինձ պատմվածքը շատ դուր եկավ, այն շատ հուզիչ էր և ուսուցանող։ Եթե չեք կարդացել ապա անպայմա կարդացեք։

Advertisements
Posted in Հայոց լեզու, Օ’ Հենրի, Ամերիկյան պատմվածքներ

Մոգերի ընծաները

Իմ կարծիքով կարիք չկա զոհաբերել ամեն ինչ հանուն սիրելի մարդուն թանկարժեք նվեր գնելու համար։ Նվերները կարևոր չեն։ Եթե սիրում ես այդ մարդուն, դու կարող ես սիրալիր վերաբերվել, և նա դրանից իրեն ավելի լավ կզգա, քան մի թանկ բան նվեր ստանալով։ Իմ կարծիքով պատմվածքը հասկացնում է, որ կյանքում կան ավելի թանկ բաներ, քան նվերներն ու գումարը։

Posted in Հայոց լեզու, Մարկ Տվեն, Ամերիկյան պատմվածքներ

Հետաքրքրասեր Բեսին

Իմ կարծիքով այս պատմվածքն ուզում էր ասել, որ մանկությունը հարցերի մեծ շարան է։ Ես հասկացա, որ հարցերին պատասխանելուց առաջ պետք է լավ մտածել, ծանր ու թեթև անել, որովհետև այդ պատասխանը կարող է ճակատագրային լինել։ Օրնակ՝ Բեսիի մայրիկն առանց մտածելու պատասխանեց առաջին հարցին և ընկավ մի կրակի մեջ, որից դուրս եկավ պատժվելով։

Posted in Հայոց լեզու, Մարկ Տվեն, Ամերիկյան պատմվածքներ

Պատմվածք լավ տղայի մասին

Հղումը՝ այստեղ։

Իմ կարծիքով Ջեյկոբը նախանձ էր և եսակենտրոն։ Նրա նման մարդիկ ես անձամբ ճանաչում եմ։ Ջեյկոբն անընդհատ մտածում էր, որ խելացի է, բարի է։ Սակայն իրականում նա եսասեր էր և բոլորովին էլ լավ կերպար չեր։ Նա ամենուր պարծենում էր և չեր էլ հասկանում, որ նա լցվել է չարությամբ։ Նա նախանձում էր շատերին, նախանձը նրան դարձրել էր երկերեսանի։ Նա միշտ ձևանում էր բարի, սակայն չեր էլ գիտակցում։ Առաջին հայացքից նա երևում էր դրական կերպար, սակայն նրա մեջ ոչ մի գրամ էլ դրական կողմեր չկային։ Նա ուներ այնքան բացասական կողմեր, որ ՝ բոլորը խղճում էին նրան։