Posted in Այլ

Արաբո

ԱՐԱԲՈ, (Առաքել Ախիթարյան Ստեփանոս) Արաբո (Առաքել, Մխիթարյան Ստեփանոս) ծնվել է 1863 թվականին, գյուղ Կուռթերում (Բիթլիսի նահանգի Սասուն գավառ), մահացել 1893 թվականին Գյալիսորի ձորում (Խնուսի և Մուշի միջև): Հայ ագգային-ագատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ական թթ.): Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրոցում: Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում: Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ: 1892-ին թուրքական իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյիև, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը: 1889-ից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս, 1892-ին Թիֆլիսում մասնակցել ՀՀԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին: Գյալիսորի ձորում ընդհարվել է քրդերի հետ և զոհվել: Հյուսվել են Արաբոյի խիզախությունը գովերգող երգեր:

Posted in Այլ

Ճամփորդություն դեպի գյումրի

Նոյեմբերի 17-ին, կրթահամալիրի նախագծային խումբը մասնակցեց Գյումրու Երիտասարդական պալատի կազմակերպած «SIROON տոնավաճառ» միջոցառմանը։ Միջոցառումը կրում էր բարեգործական բնույթ․ ստացված հասույթի միջոցով, Գյումրու անապահով ընտանիքների երեխաներին գնվելու էին ամանորյա նվերներ։ Կրթահամալիրը միջոցառմանը մասնակցեց տեխնոլոգիական աշխատանքների ցուցահանդեսով, ելույթ ունեցավ ֆոլկ բենդը, իսկ Ավագ դպրոցի սովորող Արփի Սահակյանը ներկայացրեց իր «Անձրևի պարը» մոնոներկայացումը:  Մենք որպես վրացախոսներ գնացել էինք Գյումրի և հանդիպել այնտեղի վրացախոսների հետ։ Մենք մի փոքր շրջեցինք Գյումրի քաղաքով, այնուհետև այնտեղի սրճարաններից մեկում համտեսեցինք իրենց ավանդական “մոնչիկը”։ Մենք լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացրինք այնտեղ, իսկ վերադարձի ճանապարհին ունեցանք երկու ակնգառ՝ մի հին քարավանատան և մի հին եկեղեցու մոտ։ Ինձ համար ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Ֆոտոպատում՝

 

This slideshow requires JavaScript.

 

Posted in Այլ, պատմություն

«Դավիթ Բեկ»- Մաս 1-ին

-Նախագծային քննարկում-Ֆիլմի դիտում-քննարկում-վերլուծություն…«Դավիթ Բեկ»- Մաս 1-ին

Այսօր մենք դիտեցինք Դավիթ Բեկի մասին ֆիլմի առաջին հատվածը։ Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու տեղեկատվական, սակայն մենք չհասցրինք այն դիտել մինչև վերջ։ Մյուս դասին մենք կդիտենք շարունակությունն ու կվերլուծենք ֆիլմը մինջև վերջ։

Posted in Այլ, Գրականություն

Ծերունին ու ծովը․ Բ-1

Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)

Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ, ճողփյուն, կարծր, ախոյան, խայծ, դրասանգ, ընդհուպ, անճարակություն, ճգնել, վետվետում, բաղեղ, խարազան, ներբան, ոստնել, ոստոստել, խոյանալ, պիրկ:

Ծանծաղուտ-Գետի ծանծաղ մաս

Ճողփյուն-Ճողփել

Կարծր-Պինդ

Ախոյան-թշնամի

Խայծ-Հրապուրակեր

դրասանգ-Ծաղկաշղթա

ընդհուպ-քիփ

անճարակություն-անօգնականություն

ճգնել-աշխատել

վետվետում-Վետվետելը

բաղեղ-մամրիչ

խարազան-ճիպոտ

ներբան-Կոշկատակ

ոստնել- Ցատկել

ոստոստել-Ցատկտել

խոյանալ-սլանալ

պիրկ-պինդ

Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):

Ծերունին ծովին ընդհունում էր, որպես իգական սեռ և սիրում ու գեղեկություն էր զգում նրանից։ Ծերունին փորձում էր ծովով հիանալ այնպես, կարծես նրա դիմաց մի գեղեցկադեմ տիկի է կանգնած։

Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։

Ծերունին այնքան էլ հաջողակ ձկնորս չեր մյուսների համար, քանի որ ծերէր ու հազվադեպ էևր բախտը բերում, որ կարգին ձուկ կարողանա բռնել։ Սակայն ինքն իր գործը անում էր, ոչ թե ձուկ բռնելու համար, այլ կյանքի մասին իր պատկերացումներ ունենալու համար։

 

Posted in Այլ

Լեզուների միջազգային օր/փառատոն

Այսօր լեզուների միջազգային օրվա առթիվ կրթահամալիրի օտար լեզուների ընտրության խմբերը ներկայացնում էին իրենց ուտեստներն ու ավանդույթները։ Մենք՝ վրացախոսների ակումբի սովորողներս, միասին պատրաստել էինք վրացական խաչապուրի և փխալի։ Նաև գնել էինք վրացական լիմոնաթ և զարդարել էինք մեր սեղանը Վրացական ազգային հուշանվերներով։ Մենք շրջեցինք մյուս երկրների սեղաններով էլ և հանտեսեցինք նրանց պատրաստած ուտեստները։ Մենք նաև երգեցինք և պարեցինք։ Ահա այսպիսի ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք եզրափակելով մեր ուրախ ճամբարը։

Ֆոտոպատում՝

Posted in Այլ

Ուրախ ճամբար #6

Այսօր մենք առավոտյան ընդհանուր պպարապմունքի ընթացքում կատարեցինք նախավարժանք և սկսեցինք պարել։ Քանի որ այսօր բնագետի միջազգային օրն է, նդհանուր պարապմունքից հետո մենք գնացինք ջերմոց և այնտեղից մի քանի բույսերի կտրոններ վերցրեցինք, որպեսզի տնկենք մեր բակում։ Մենք միասին տնկեցինք այդ կտրոնները և նացինք հանդիպման Տիար Բլեյանի հետ։ Հանդիպումը ավարտվեց և մենք գնացինք մեր դասասենյակ խաղալու ինտելեկտուալ խաղեր։ Մի փոքր խաղալուց հետո մենք դուրս եկանք բակ և միասին վոլեյբոլ խաղացինք։ Մենք նաև գնացինք նետաձգարան և փորձեցինք կրակել նետերով, որից հետո էլ մենք շարունակեցինք մեր նախագծային աշխատանքը։ Ահա այսպիսինն էր մեր ուրախ ճամբարային վեցերրորդ օրվա հետաքրքիր առօրյան։

Ֆոտոպատումը՝