Posted in Առողջագիտություն

Ուսումնական մառան

Մենք ուսումնական նախագծով այցելեցինք միջին դպրոցի մառան։ Մառանը մենք՝ սովորողների խմբերով, ուսուցիչների նախաձեռնությամբ դարձրել ենք մի փոքրիկ անկյուն, որը գտնվում է միջին դպրոցի Հայրենագիտական ակումբի մեջ, և որտեղ մենք մեր պատրաստած մուրուբաները և ջեմերն ենք դրել։ Մենք ուսումնասիրեցինք մեր մառանը, զարդարեցինք այն մեր պատրաստած մուրաբաներով և մեր չորացրած մթերքներով։ Ուսումնական մառան նախագծի ընթացքում մենք պետք է ուսումնասիրեինք Հայաստանում աճող ինչ որ օգտակար միրգ, հացահատիկ կամ հատապտուղ։ Ես ուսումնասիրեցի գարին և նրա օգտակար հատկությունների մասին հավաքեցի փոքրիկ տեղեկություն։

 

 

 

Advertisements
Posted in Առողջագիտություն

Գարու օգտակար հատկություններ

 

Related imageԳիտնականները հաստատում են, որ գարու ալյուրից թխված հացը ոչ միայն օգնում է նիհարել, այլև այն շատ օգտակար է: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, գարու ալյուրից թխված հացը կամ խմորեղենը ամրապնդում է դիմադրողականությունը, կանխում է դիաբետի և ուռուցքի զարգացումը: Գարուց թխված հացը ոչ միայն ռուս բժիշկներ են խորհուրդ տալիս օգտագործել, այլև ֆին և շվեդ բժիշկները: Նրանք խորհուրդ են տալիս ցորենի այլուրի փոխարեն օգտագործել գարու ալյուր, իսկ ցանկության դեպքում, խմորեղեն կամ հաց թխելիս, ցորենի և գարու ալյուրը խառնել իրար: Գիտնականները պարզել են, որ գարին օգտակար է նաև սրտին, արյան մեջ քչացնում է խոլեստերինի քանակը:

Posted in Առողջագիտություն

Վարակիչ հիվանդություններ։ Մ․Ի․Ա․Վ․ Ձ․Ի․Ա․Հ

Այսօրվա դասի ընթացքում մենք խոսեցինք Մ․Ի․Ա․Վ․ հիվանդության մասին։ Միավը դա անբուժելի հիվանդություն է, որը կարող է փոխանցվել միմյանց երեք ճանապարհներով․ Դրանք են՝ արյան միջոցով փոխանցվող, սեռական միջոցով և մորից՝ երեխային անցնող ճանապարհներով։ Արյան միջոցով վարակում տեղի է ունենում, երբ ՄԻԱՎ պարունակող արյունը ներթափանցում է օրգանիզմ լորձաթաղանթներից (աչքի, քթի, բերանի խոռոչի) կամ վնասված մաշկից (համարվում է, որ չվնասված մաշկը հուսալի պատնեշ է վիրուսի համար)։ Վիրուսը կարող է փոխանցվել զանազան բժշկական միջամտությունների ժամանակ, մասնավորապես դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման, արհեստական բեղմնավորման ժամանակ, չախտազերծված ասեղների, ներարկիչների, բժշկական գործիքների օգտագործման ժամանակ, նաև դաջվածքներ կատարելիս։ Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ Մորից երեխային ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս։ Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունն առանց կանխարգելիչ միջոցառումների իրականացման տատանվում է 25-45%-ի սահմաններում։ Համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2%։ գործածումը։ ՄԻԱՎ-ը կարող է ապրել և բազմանալ միայն կենդանի բջջի ներսում, իսկ բջջից դուրս այն կարող է գոյատևել շատ կարճ ժամանակ։ Ուստի, ի տարբերություն շատ վիրուսների, ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։ Հետևաբար հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցողի հետ կենցաղային շփումների՝ ձեռքով բարևելու, գրկախառնվելու, ընկերական համբույրների ժամանակ, ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից, հագուստից, սանհանգույցից օգտվելիս։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ կծող միջատների միջոցով։

Posted in Առողջագիտություն

Իմ օրվա սննդամթերքների կալորիայի քանակը և դրանց ծախսի չափը

Նախաճաշ

Կաթ-61 կկալ

Շոկոլադ-335 կկալ

Երկրորդ նախաճաշ

Բրինձ-330 կկալ

Սպիտակ հաց-262 կկալ

Պանիր-360 կկալ

Լոլիկ-23 կկալ

Ճաշ

Մակարոն-337 կկալ

Սպիտակ հաց-262 կկալ

Թթվասեր-206 կկալ

Ընթրիք

Սպիտակ հաց-262 կկալ

Կաթնաշոռ-232 կկալ

Ընդհանուր կիլոկալորիաների քանակը՝ 2670

Իմ օրվա կալորիաների կորուստը

1 ժամ թենիս խաղալ-420 կկալ կորուստ

1 ժամ պարել-400 կկալ կորուստ

30 րոպե վազել-450 կկալ կորուստ

2 ժամ լողալ-600 կկալ կորուստ

30 րոպե գիրք կարդալ-100 կկալ կորուստ

2 ժամ դաս անել-400 կկալ կորուստ

30 րոպե տնային գործեր կատարել-40 կկալ կորուստ

5 ժամ դպրոցում դաս անելիս-1000 կկալ կորուստ

ընդհանուր կիլոկալորիաների կորուստ՝ 3410

2670-3410=-740

 

 

 

 

 

Posted in Առողջագիտություն

Սննդակարգ․ առողջ սնունդ

Սնունդը մարդու կյանքի անբաժանելի մասնիկն է։ Նրա միջոցով օրգանիզմը ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը։ Սնունդը ունի 5 բաղադրիչ՝ սպիտակուց,ածխաջուր, ճարպ, հանքային աղ, ջուր։ Ամենինչից օրգանիզմն ունի օրրական պահանջ։ Քանի որ չկա այնպիսի մի ուտելիք, որը ամեն ինչ միանգամից պարունակի, մարդը պետք է բազմազան սնվի, օրական 4-5 անգամ, 4-5 ժամը մեկ։ Սնունդը պետք է լինի հավասարակշռված և կախված է` Տարիքից, կլիմայից, մասնագիտությունից, սեռից։ Մեր օրգանիզմում սպիտակուցները օգտագործվում են, որպես կառուցողական նյութ,։ Ածխաջրերն ու ճարպերը, որպես էներգիայի աղբյուր։ Մարդը ուտի այնքան որքան ծախսում է։ Սննդի էներգետիկ արժեքը չափում ենք կալորիայով։ Միջինում հասուն տղամարդիկ ծախսում են օրեկան 3200-3600 կիլոկալորիա էներգիա։ Կանայք` 2400-2600։

Posted in Առողջագիտություն

Նախագծային շաբաթ՝ առողջ սնունդ

Առողջ սնունդ,

դերը և նշանակությունը,

սննդամթերքի կալորիաներ

https://kristinesahakyants.wordpress.com/2013/09/18/%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80/

—  սննդակարգի կանոնները

https://kristinesahakyants.wordpress.com/2014/02/27/%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3/

նորմալ քաշ

https://kristinesahakyants.wordpress.com/2013/02/24/107/

—  սննդային անառողջ սովորություններ

—  սննդային անվտանգությունը ուսումնական ճամփորդությունների ժամանակ:

առաջադրանքներ

  1. դիցուկ. օրվա ձեր ծախսը կազմում է 2500 կկալ. օգտագործելով  բլոգում դրված սննդամթերքի կալորիաներ նյութի աղյուսակը  կազմեք մի ճաշացանկ,որի էներգետիկ արժեք բավարարի ձեր օրեկան պահանջին; Համեմատեք ձեր օրեկան սննդացանկի հետ ինչ հետևություններ կարող եք անել, բավարար թե ավել է ձեր սննդացանկը
  2. չափեք ձեր հասակը և քաշը, համաձայն նորմալ քաշ նյութում տրված բանաձևի հաշվեք ձեր հասակ քաշ հարաբերությունը. արեք հետևություն
  3. ինչ սննդային անառողջ սովորություններ ունի ժամանակակից մարդը, դուք ,
  4. թվարկեք   ուսումնական ճամփորդությունների ժամանակ թույլատրելի և ոչ ցանկալի մթերքների ցանկը
Posted in Առողջագիտություն

Վիտամին Ա

Վիտամին A-ն ինչ-որ բանով նման է հին աստվածներին. ունի մի քանի անվանում`   ռետինոլ, աքսերոֆտոլ, վիտամին A, և բազմաթիվ ֆունկցիաներ: Վիտամին A-ի ազդեցության ոլորտը բավականին լայն է: Այն խթանում է օրգանիզմի կենսագործունեությունն ու աճը, մասնակցում ոսկրային համակարգի ձևավորմանն ու աճին, նաև անփոխարինելի նյութ է տեսողության համար: Վիտամին A-ով հարուստ է կենդանական ծագում ունեցող սննդամթերքը, ընդ որում՝ մսամթերքում վիտամին A-ի պարունակությունը անհամեմատ քիչ է, իսկ լյարդում և երիկամներում նրա քանակությունը շատ ավելի բարձր է: Ամենամեծ քանակությամբ վիտամին A պարունակում են բևեռային արջի լյարդն ու երիկամը: Վիտամին A-ով հատկապես հագեցած են ծովային կաթնասուններից`   կետերի, փոկերի, դելֆինների և որոշ ձկնատեսակների (ձողաձկան, մեծօվկիանոսյան ձկան, վահանաձկան) ճարպն ու լյարդը: Օրգանիզմում վիտամին A-ի պակասը հնարավոր է լրացնել նաև բուսական սննդով, որում պարունակվող պրովիտամինը`   կարոտինը, օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Մեծ քանակությամբ կարոտին են պարունակում ծիրանը, չիչխանը, կարմիր սնձենին և մասուրը: Ոչ պակաս հագեցած են գազարը, կարմիր պղպեղը, դդումը, լոլիկը, մաղադանոսը, հազարը, սպանախն ու թրթնջուկը: Մինչև վերջերս համարում էին, որ բուսակերներին խորհուրդ տրվող գազարն ու բրոկկոլի կաղամբն ամբողջովին կարող են ապահովել վիտամին A-ի օրական պահանջը: Սակայն պարզվեց, որ միայն բանջարեղենը բավարար չէ: Նրանց, ովքեր իրենց սննդից իսպառ բացառել են մսամթերքը, խորհուրդ է տրվում սննդային օրակարգ մտցնել կաթը, ձվի դեղնուցը, սերուցքը, թթվասերը, սերուցքային կարագը և պանիրը, որոնք ևս հարուստ են կարոտինով: Ի դեպ, ամռանն ու աշնանը կաթն ու ձուն առավել հարուստ են վիտամին A-ով և կարոտինով: Նրանք, ովքեր հակված են վիտամին A-ի հանդեպ օրգանիզմի պահանջը բավարարել միայն կարոտին պարունակող սննդամթերքով, պետք է հիշեն, որ պրովիտամինի կենսաբանական ակտիվությունը վեց անգամ ավելի պակաս է, քան վիտամին A-ի կենսաբանական ակտիվությունը: