Posted in Հայոց լեզու, Գավրոշ

Գավրոշ և Գիքոր

Ավարտել վիպակը, որից հետո համեմատության համար կարդալ Հ.Թումանյանի «Գիքորը» պատմվածքը:

Իմ կարծիքով նրանք ունեն շատ քիչ նմանություններ՝  բարություն։ Ահա թե, որ բնավորության գիծն եմ ես նմանեցնում։ Նրանք ունեն մի ուրիշ նմանություն էլ՝ նրանք երկուսն էլ վերջում մահանում են։ Նրանց մեջ մի մեծ տարբերություն կա՝ Գիքորը խեղճ է, իսկ Գավրոշը ունի կամքի մեծ ուժ։

Այս երկու կերպարներին համեմատելուց հետո կարդացեք քաղբանտարկյալ Մհեր Ենոքյանի «Գիքորն ու Գավրոշը» հոդվածը. արձագանքեք հոդվածի ասելիքին հիմնավորումներով:

«Մեր դատավորները փոքր գողեր կարող են բռնել. մեծերից վախենում են… Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը… դատավորն է»։ Իմ կարծիքով Մհեր Ենոքյանի հիմնական ասածն այն է, որ հայ ազգը կարդալով խեղճ Գիքորի մասին պատմվածքը հասկանում է, որ նա էլ է ունենալու այդպիսի ապագա և կորցնում է իր հավատք։ Իսկ երբ կարդում ես Գավրոշի մասին պատմվածքը քո մեջ արդնանում է կամքի ուժ, վստահություն և հպարտություն։ Մհեր Ենոքյանը ցանկանում է, որ իր ազգի գրականության մեջ լինեն հաղթական Գավրոշներ, այլ ոչ թե խեղճ Գիքորներ։

Ես համաձայն եմ նրա կարծիքի հետ։ Երբ ես կարդացի Գավրոշը հասկացա, որ նա ունի կամքի ուժ, և դա ինձ ուրախացնում էր։ Իսկ երբ կարդացի Գիքոնը, ով խեղճ էր հասկացա, որ մենք էլ ենք այդ խեղճ ազգից և կոտրվեցի։ Ես նույնպես կցանկանայի, որ մեր գրականությունը լիներ կամքի ուժ տարածող, ոչ թե այն վերացնող։

Advertisements
Posted in Հայոց լեզու, Գավրոշ

Կարդալ 1-4 գլուխները .(Երկրորդ մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրիր տրված բառերը բառարանի օգնությամբ. խռովություն, բարիկադ, կրկնափեղկ, ամայի, պարեկ, խուզարկել, հնոտի, թափոր, մահակ, սվին, փակուղի, ներխուժել, պատնեշ, ապստամբ, քաջալերել, խոչընդոտ, թոթվել:

Խռովություն- անհամերաշխություն, երկպառակություն

Բարիկադ-անցկալ, արգելափակոց

Կրկնափեղկ-երկփեղկ

Ամայի-անմարդաբնակ, անշեն

Պարեկ-պահսսկապան, պահակախումբ

Խուզարկել-զննել,  ուսումնասիրել

Հնոտի-ցնցոտի, քուրջ

Թափոր-երթ, շքերթ

Մահակ- բիր, դագանակ

Սվին-հրացանի ծայրին ագուցվող խոցող սառը զենք, շիշ

Փակուղի-նրբանցք, նրբուդի

Ներխուժել-բռնությամբ՝ զենքի ուժով հարձակվելով մտնել՝ թափանցել՝ վրա տալ

Պատնեշ-պատվար, հողաբլուր, թումբ

Ապստամբ-խազմարար, ստամբակ

Քաջալերել-խրախուսել, սրտապնդել, հուսադրել, խանդավսաել

Խոչնդոտ-արգելանք, խոչ

Թոթվել-թոթափել, թափթփվել, թափ տալ

 

  • Միաժամանակ ամեն տեղ լինելով՝ նա լցնում էր օդը: — Ինչպե՞ս կբացատրես այս նախադասությունը:

Երբ նա լինում է քո կողքին, դու լինում ես ուրախ։ Նա փորձում է գեզ ուրախացնել և ոչ     միայն քեզ այլ նաև բոլորին ում հասցնում է։

  • Անդադար շարժում կար նրա փոքրիկ բազուկներում և անվերջ շարժում՝ նրա փոքրիկ թոքերում: — Տուր Գավրոշի հոգեվիճակի նկարագիրը:

Իմ կարծիքով Գավրոշը վախեցած էր, միաժամանակ դողում էր և հուզվում։

  • Մեծեր-փոքրերի ի՞նչ վեճ ուներ Գավրոշը. իսկ դու ի՞նչ հարցերում ես ընդվզում մեծերի դեմ:

Ես ընթերցել շատ եմ սիրում և օրվա մեծ մասս նվիրում եմ դրան։ Հաճախ եմ փակվում իմ սենյակում և ընթերցում։ Մեծերը բարկանում են և ասում, որ պետք է կատարեմ իմ պարտականությունները։ Նրանք նաև ասում են, որ տեսողությունըս կավերվի։ Կարդալ պետք է, բայց ոչ ադքան շատ։ Նրանք ինձ ասում են, որամենօր քիչ-քիչ կարդամ։ Սակայն ես ընդվզում եմ նրանց հետ։

Posted in Հայոց լեզու, Գավրոշ

Կարդալ 5-7-րդ գլուխները (վերջ առաջին մասի)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Գրել հետևյալ բառերի երկուական հոմանիշ բառարանի օգնությամբ. արտասովոր, մռայլ, խորհրդավոր, ընդարձակ, ավերվել, հիվանդ, խարխուլ, ապաստան, սողոսկել, քաջալերել, կկոցել, նշույլ, խսիր, մրմնջալ, վխտալ, մոլեգնել:

Արտասովոր-անսովոր, տարօրինակ

Մռայլ-ամպամած, խոժոռ

Խորհրդավոր- նշանավոր, պաշտոնական

Ընդարձակ- մեծատար, լայնատար

Ավերվել- բնաջնջվել, փչանալ

Հիվանդ- տկար, վատառողջ

Խարխուլ-խախուտ, խլխլիկ

Ապաստան-բնակավայր, օթևան

Սողոսկել-սահել, խցկվել

Քաջալերել-խրախուսել, ոգևորել

Կկոցել-աչքերը կիսափակ անել

Նշույլ-նշմար, նշան

Խսիր- չոր խոտից հյուսած գորգ

Մրմնջալ-մռթմռթալ, կմկմալ

Վխտալ-եռալ, խլվլալ

Մոլեգնել-զայրանալ, կատաղել

  • Կարո՞ղ ես բացատրել՝ ինչու՞ երեխաներն անմիջապես վստահեցին անծանոթին ու գնացին նրա հետևից:

Իմ կարծիքով երեխաները զգացին, որ տղան իրենց պես մեկն է։ Բացի այդ տղաները         կորցնելու ոչինչ ունեին, սակայն կարող էին մի բան գտնել։

  • Մեկնաբանիր Գավրոշի արարքը՝ դիտարկելով և դրական, և բացասական կողմից: Հիմնավորիր պատասխանդ:

Իմ կարծիքով Գավրոշը ճիշտ է արել, որովհետև շատ հնարավոր է, որ մեկն էլ նրան օգներ։

Posted in Հայոց լեզու, Գավրոշ

Գավրոշ 1-4

Կարդալ 1-4-րդ գլուխները. (Առաջին մաս)

Բառային, տեքստային առաջադրանքներ.

  • Բացատրել բառերը բառարանի օգնությամբ. անօթևան, գթասեր, կարեկցանք, հորձանուտ, արվարձան, խարխուլ, ձեղնահարկ, հեգնական, խեթ, ստահակ, աղերսալի, կափկափել, ածելի:

Անօթևան-անտուն, անապաստան

Գթասեր-բարի, խղճալի

Կարեկցանք-ցավակցություն, վշտակցություն

Հորձանուտ-

Արվարձան-մոտակայք, շրջակայք

Խարխուլ-խախտված, քայքայված

Ձեղնահարկ- վերնահարկ, Ձեղունի և առաստաղի միջի հարկը:

Հեգնական-ծաղրական, վիրավորական

Խեթ-կասկած, վախ

Ստահակ-չարաճճի, անկարգ

Աղերսալի-խնդրալի, պաղատալի

Կափկափել-Ատամներն իրար խփել, Ձայն արձակել (արագիլի)՝ կտուցի բախյունով

Ածելի-Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը

 

  • Ի՞նչ է նշանակում փափուկ սիրտ, սառը օջախ, կտրել ճանապարհը: Այս դարձվածքների մեկական բաղադրիչով կազմել (կամ գտնել) այլ դարձվածքներ:

Փափուկ սիրտ-բարի, նեղսրտող, մեծահոգի

Սառը օջախ-անջերմ մթնոլորտ

Կտրել ճանապարհը-խանգարել հասնել իր նպատակին

  • Ինչպես կմեկնաբանես հետևյալ մտքերը.

Նա ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր, սակայն ուրախ էր, որովհետև ազատ էր:

Ճիշտն ասած դժվար է պատկերացնել որն է ավելի ուրախ կյանք ազատությունն ու աղքատությունը, թե անտարբերությունը, ստրկություն ու սնվելու հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ ապրելով անհոգ ու երջանիկ, անկախ քեզնից մտածում ես, որ լավ է չհայտնվես փողոցում առանց ամենինչ, լավ է ապրես մի վայրում որտեղ քեզ տանջում ու չեն սիրում։ Սակայն գուցե նրա պես ապրելուց հետո միայն պարզ կլինի թե որն է ավելի հեշտ։ Իմ կարծիքով նա, որ անցել է այդ ամենի միջով հասկանում է որն է ավելի հեշտ։ Մեզ համար ոչ, բայց նրա համար գուցե փողոցն ավելի լավ տարբերակ է։ Մի մոռացեք, որ նրան տանջում էին և չէին սիրում, նա կարծես ապրեր մի վայրում, որտեղ տիրում էր սառնություն ու լռություն։

Եվ ցավալին այն էր, որ այդ տանը ոչ ոք չէր ժպտում:

Երբ կողքիս կա մեկը ով ժպտում է ես ինձ լավ եմ զգում։ Ես կարծում եմ, որ նա բարի ու հոգատար է։ Ժպիտը փոխում՝ գեղեցկացնում է մարդուն և՛ արտաքինից, և՛ ներքինից։ Եթե կողքիս հավաքված են մարդիկ ովքեր չեն ժպտում ես էլ եմ տխրում և անկախ ինձնից լցվում եմ բացասական լիցքերով և չեմ կարողանում ժպտալ։ Ով չի ժպտում, նրան շատերն են անտեսում և նրանց համար տհաճ է լինում շփվել չժպտացող՝ դառը մարդկանց հետ։

  • Ի՞նչ հատկանիշներով աչքի ընկավ տղայի կերպարը այս հատվածում:

Իմ կարծիքով տղան ուներ միքանի պարզ, աչքի ընկնող հատկանիշներ։ Նա պարզ, բարի,     մեծահոգի, ինքնաասեր, խելացի տղա էր։