Posted in Հայոց լեզու, Եղիշե Չարենց

Չարենցյան երթ

Այսօր մենք Սեբաստացիական երթի էինք դուրս եկել։ Մեր ընկերներից մի խումբ երթը սկսել էր հեծանիվներով։ Իսկ մենք դպրոցի երթուղայիններով հետևեցինք նրանց։ Կանգ առանք Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, նկատեցինք, որ հեծանվաերթի մասնակիցները դեռ չէին հասել։ Կանգնեցինք Չարենցի հուշարձանի շուրջբոլորը և սկսեցինք բարձր և միասնական ընթերցել Չարենցյան բանաստեղծություններ։ Այնուհետև սկսվեց պարատուն։ Բոլորս ուրախ տրամադրությամբ ակտիվ պարեցինք, որից հետո էլ սկսեցինք քայլարշավը դեպի Չարենցի տուն-թանգարան։ Արևը բոլորիս վառելով տալիս էր էլ ավելի բարձր տրամադրություն։ Մենք ընթերցելով հասանք Չարենցի տուն-թանգարան։ Այնտեղ արդեն մեզ էին սպասում հեծանվաերթի մասնակիցները։ Թանգարանի դիմաց բարձր ճիչերով ընթերցում էինք մեր սիրելի Չարենցյան բանաստեղծությունները։ Բավականին ժամանակ էր անցել և մենք բոլորս հոգնել էինք և բոլորս զովանալու կարիք էինք զգում։ Մենք սպասում էինք մեր երթուղայինին։ Երբ երթուղայինը վերջապես եկավ, մենք ճանապարհ ընկանք։ Ճիշտ է, հոգնած էինք, սակայն լավ տրամադրությունն ամենուր էր։ Մենք ճանապարհին խաղեր խաղացինք և երբ հասանք դպրոցի մոտ Թոփչյան Հասմիկը մեզ ուրախացրեց, ասելով, որ պետք է զովանանք պաղպաղակի օգնությամբ։ Մեր մեծ արշավախումբը լցվեց խանութ։ Բոլորս գնում էինք պաղպաղակ։ Ճիշտ է, կողքից տարօրինակ էր նայվում, քանի որ մենք ավելի քան 30 հոգով մտել էինք խանութ և կանգնել պաղպաղակի բաժնում, սակայն ոչ մի տարօրինակ բան էլ չկա, դա մեր արկածային խենթ խումբն է, որտեղ ամեն բան նորմալ է։ Մենք դուրս եկանք և գնացինք, նստեցինք այգում։ Պաղպաղակի համտեսումից հետո, մենք դեռ ակտիվ էինք և ունեինք հիանալի տրամադրություն։ մենք մնացինք այգում, լուսանկարվեցինք ծաղկած ծառերի տակ, զրուցեցինք, ծիծաղեցինք և որոշեցինք, որ ժամանակն է դպրոց գնալու։ Մենք գնացինք դպրոց՝ այգում թողնելով մեր Չարենցյան տրամադրությունը․․․

Ֆոտոշարքը՝

This slideshow requires JavaScript.

 

Advertisements
Posted in Եղիշե Չարենց

Yeghishe Charents

Yeghishe Charents was born Yeghishe Abgari Soghomonyan in Kars (Eastern Armenia, then a part of the Russian Empire) in 1897 to a family involved in the rug trade. His family hailed from the Armenian community of Maku, Persian Armenia. He first attended an Armenian elementary school, but later transferred to a Russian technical secondary school in Kars from 1908 to 1912. He spent much of his time in reading. In 1912, he had his first poem published in the Armenian periodical Patani . In 1915, amid the upheavals of the First World War and the Armenian Genocide in the Ottoman Empire, he volunteered to fight in a detachment on the Caucasian Front.

Posted in Եղիշե Չարենց

ֆիլմի մասին

Ես դիտեցի “Եղիշե Չարենց․ Մահվան տեսիլ” ֆիլմը։ Ֆիլմը չափազանց հետաքրքիր էր։ Ես ֆիլմից տեղեկացա, որ՝

Չարենցի կնոջը և երեխաներին դուրս են հանել տնից։

Աղասի Խանջյանին սպանում են և բոլորին ասում իբրև ինքնասպան է եղել։

Չարենցը իր ընկերոջ մահը ծանր է տանում, սկսում է արբել, հայհոյում է թուրքերին, սակայն նա հասկանում էր, որ Խանջյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են։

Չարենցին բանտարկել են, սակայն նա եղել է անմեղ։

Չարենցի կնոջը՝ Իզաբելա Չարեցին նույնպես բանտարկում են, որպես Չարենցի կին։

Նրանց փոքրիկ աղջիկները տանը մենակ մնալով և իրենց մորը սպասելով ձանձրանում են ու ձեռք-ձեռքի բռնած հեռանում տանից։

Շատ տարիներ անց Իզաբելա Չարենցին ազատ են արձակում։

Չարենցը խելագարվում է և մահանում, սակայն մինչև այսօր պարզ չէ Չարենցի մահվան պատճառը, նաև հայտնի չէ թե որտեղ են թաղել Չարենցին։

Ստալինի մահից հետո Չարենցին անմեղ համարեցին և սկսեցին հրատարակել ու վաճառել նրա գրքերը։

 

Posted in Եղիշե Չարենց

Չարենցյան փաթեթ

“Ինչ է գազելը”
Արաբերենով գազելին անվանել են ղազալի։ Գազելները բանաստեղծության կայուն ձևեր են, որոնք բաղկացած են մի քանի երկտող տներից։ Գազելները շատ են տարածված Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Գազելները ձևավորվել են IX-X դարերում։ Ամենանշանավորները
պարսիկ բանաստեղծ Սաադիի գրած գազելներն են։ Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը և Եղիշե Չարենցը։

 

Գազելներ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Այս գազելը ես կներկեմ բաց կապույտ և մոխրագույն, որովհետև  գազելում արտացոլվում էր տխուր և լքված տրամադրություն։

 

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…

Ես ներկում եմ այս գազելը բաց շագանակագույն, որովհետև գազելը մոլորվածության և տխրության մասին էր։

Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, — չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր — չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար…

Այս գազելը ես ներկում, եմ մուգ կապույտ, որովհետև գազելը հիասթափության մասին էր։

 

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —
Հոգեվար հոգուս — աչքերիս վրա…

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա…

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ —
Խոնջացած, անհույս աչքերիս վրա…

Այս գազելը ես ներկում եմ սև և մոխրևագույն, որովհետև գազելը տխուր էր։

 

Կղողաջեն օրերը քո — կմարեն.
Կկարկաչեն — մի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմ — կմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչեն — կմարեն…

Այս գազելի սկիզբը շատ ուրախ է և ես այն կներկեմ վառ գույներով։ Իսկ վերջը տխուր է դրա համար կներկեմ  խամրած գույներով։

 

Հնչում են օրերը

Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

Բոսոր-կրակի գույն

Ղողանջ-զրնգույն ձայն

հրե-հրեղեն

հրկե-շատ շոգ, տապ

գալիք-սպասվող, եկող

Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Իմ կարծիքով երբ մարդու օրը շատ ուրախ, զվարթ, պայծառ և ակտիվ է լինում այդ ժամանակ օրերը կարմիր ու բոսոր են կոչվում։

 

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Իմ կարծիքով բանաստեղծությունը հեշտ է կարդացվում արագ ռիթմի տակ։ Ես այս բանաստեղծությունը հեշտությամբ կկարդամ ռեպի տեսքով։

 

Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

Կրակ կա սրտիս մեջ

Տարբեր մարդիկ տարբեր ձևերով  են պատկերացնում կրակն իրենց սրտում։ Մարդիկ կան, որ բարկանալուց են դա զգում, մարդիկ կլան, որ ուրախանալուց են դա զգում։ Ես էլ իմ տարբերակը ունեմ։ Երբ ես շատ ճարպիկ, ուրախ խնդով լի օր եմ ունենում, երբ ես շատ ակտիվ ու ուրախ եմ լինում, ես կարծում եմ, որ իմ սրտում կրակ կա։ Մարդիկ կան, որ ինձ հետ համամիտ են, մարդիկ էլ կան, որ ոչ։

 

Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:

Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Իմ կարծիքով առաջին տան մեջ հենց այս տողն է կարևոր, որովհետև նա այս տողով փորձում էր արտահայտել, որ զգում է ջերմություն իր հայրենիքից։

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Երկրորդ տնից ես կառանձնացնեմ այս տողը, որովհետև  հեղինակը մտածում էր իր հայրենիքի հին օրերի մասին։

Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Երրորդ տնից ես առանձնացնում եմ հենց այս տողը, որովհետև նա ասղային երազների մեջ էր ընկել։

 

Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպես է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Իմ կարծիքով առաջին տան մեջ նա երազանքի գիրկն էր ընկել։ Երկրորդ տան մեջ նա կարծես հիշում էր իր հին օրերը և տխրում։