Posted in Հայոց լեզու, Թարգմանչաց տոն

Առաջին փուլ

Տեղեկատվական աղբյուրներից գտնել և ներկայացնել

⦁ ինչ տոն է Թարգմանչաց տոնը․
Թարգմանչաց տոնը պետական տոն էսկսված երկուհազարմեկ թվականից։ Նվիրված է հայերի գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին։ Հայերը առաջինը թարգմանել են Աստվածաշունչը։ Այդ պատճառով տոնը կոչվել է “Սրբոց թարգմանչանց տոն”։ Տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։ Տոնի բացման արարողությունը կատարում են Օշականում, Մեսրոպ Մաշտոցի հայոց այբուբենի, տառերի պուրակում։ Այնուհետև նշվում է Գյումրիում, Երևանում և այլ քաղաքներում։ Այդ տոնի ամենամեծ մրցանակն է Եղիշե Չարենցի անվանբ կոչվով մրցանակը։ Մրցանակը տրվում է այդ տարվա ամենալավ թարգմանչին։ Այդ թարգմանիչը կարող է լինել և՛ հայ, և՛ արտասահմանցի։

⦁ թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում․
Այն ժամանակ հայերեն գրի և խոսքի կարևորությունը հսկայական էր, քանզի չկար հայկական պետություն, և լեզուն էր այն զենքը, որը պետք է պահպաներ հայի ինքնությունը։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր։ Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և շատ ուրիշներ:

—հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները․
Հայաստանում թարգմանությունւը սկիզբ է առնում հայոց այբուբենի ստեղծման տարիներից։ Հայ առաջին թարգմանիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Հայ թարգմանական գրականության հնագույն, պատմամշակութային և գիտական տեսակետից ամենակարևոր հուշարձանի՝ Աստվածաշնչի թարգմանությունը Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների և Սահակ Պարթևի հետ ավարտեցին 431-439թվականններին։ Նրանք դարձան թարգմանական գրականության սկզբնավորողները և թարգմանչաց գործի հիմնադիրները։ Առաջին նախադասությունը, որ թարգմանվել ու գրվել է հայերեն՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո», Սողոմոն Իմաստունի «Գիրք առակաց»-ից է: Հինգերրորդ դարում հունարենից և ասորերենից թարգմանվել են բազմաթիվ երկեր՝ Աթանաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Ասորու, Հովհան Ոսկեբերանի, Գրիգոր Նազիանզացու, Պորփյուրոսի, Արիստոտելի, Պլատոնի և ուրիշների գործերից:

Աղբյուրներ՝ Հայկական հանրագիտարան, Թարգմանությունների կենտրոն, Յոյս, Տեր-Համբարձում, Քահանա։