Posted in Հայոց լեզու, Թումանյանական օրեր

Հովհանես Թումանյաը՝ քառյակ-ընկեր

Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

Իմ կարծիքով այս քառյակը նկարագրում է այն ընկերներին, ովքեր պետքական պահին հեռանում են քեզանից, սակայն միշտ եղել են քեզ հետ։

Ետ չեկավ…
Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
Անդարձ կապով սև հողում
Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ:

Իմ կարծիքով այս քառյակը նկարագրում է, կյանքի ընկերների, որոնք իրարից հեռացել են խոստումով, որ ետ են գալու, սակայն մոռացել են միմյանց մասին և չեն վերադարձել։

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

Իմ կարծիքով այս քառյակը նկարագրում է այն ընկերներին, ովքեր միշտ իարր հետ են և եթե միմյանց վիրավորում են, մեկ է հասկանում են իրար և շարունակում են իրենց ուրախ ընկերությունը։

Քանի՛ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սըրտում:

Իմ կարծիքով այս քառյակը բնութագրում է, այն մարդուն, ով երբեկ չի գտել վստահելի ընկեր, միշտ նրա ընկերները դավաճաններ են եղել և նա նոր ընկեր է գտել, ում չի կարողանում վստահել։

Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

Իմ կարծիքով այս քառյակը բնութագրում է իրարից կռված ընկերների, ովքեր չեն կարողանում առանց իարր ապրել, սակայն միմյանցից վիրավորված են և չեն կարողանում հաշտվել։

Ո՛վ իմանա՝ ո՜ւր ընկանք,
Քանի՜ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա՝
Կըրա՛կ ընկանք, զո՛ւր ընկանք:

Իմ կարծիքով այս քառատողը նկարագրում է մի իրավիճակ, երբ մեկը գտել է նոր ընկեր և չգիտի, արդյոք նա իսկական ընկեր է, թե հերթական դավաճանն է։

Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Իմ կարծիքով այս քառատողը, նկարագրում է մի մարդու, ով չի կարողանում գտնել արդար ընկերներ, սակայն չի հուսահատվում և շարունակում է փնտրել նրանց։

Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:

Իմ կարծիքով, այս քառատողը բնութագրում է մի մարդու, ով ունեցել է բազում ընկերներ և այդ բոլորն էլ եղել են ընդհամենը նենգ մարդիկ։

 

Advertisements
Posted in Հայոց լեզու, Թումանյանական օրեր

Թումանյանական փաթեթ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի

Երազանքներ… երազներ… մտորումներ… Բոլորն էլ իրենց կյանքում մի քանի անգամ երազում են ինչ-որ հեքիաթի մասին։ Ես նույնպես ունեմ հեքիաթային ցանկություն։ Ուզում եմ ճախրել, լինել երկնքում, ուզում եմ փայլել, շողալ ու լուսավորել մարդկանց։ Ուզում եմ լինել աստղ, աստղ, որը փայլում է հավերժ, աստղ, որի լույսը չի մարում։ Ուզում եմ լինել մի գիսաստղ, բայց ոչ թե ընկնեմ, այլ մնամ երկնքում և հետքերս թողնեմ՝սավառնելով ամպերի միջով։ Ուզում եմ նայել ամենին ու ամենքին երկնքից։ Ուզում եմ ապրել ամպերիմեջ, լինել լուսնի կողքին։ Աշխարհը տեսնել եմ ուզում վերևից։ Ուզում եմ լինել տիեզերքում՝ ինչպես բոլոր աստղերը։ Եթե լինեմ մի աստղ փոքրիկ…

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Երանի պատմեր երկինքը երկրին, պատմեր մի քնքուշ երազի մասին։ Եթե երկինքը որոշեր պատմել երկրին սիրո, նուրբ կյանքի մասին։ Իմ կարծիքով երկինքը այդ ամենը կիրականացներ աստղերի միջոցով։ Կվառեր բազում աստղեր իր վրա, կսփրեր լույս ու բազում փայլեր։ Երազ կլիներ, աստղային անձրև։ Երկիրը կզգար սիրային մի հույս։ Եթե երկինքը երկիր պատմեր․․․

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր

Տեսնում եմ նորից․․․

Ամեն անքամ քեզ տեսնելուց հիշում եմ աչքերիտ փայլը, որ անվերջ լուսավորում էր իմ մութ ու փակ հոգին։ Տեսնում եմ նորից օրերն այն հին, երբ կողքիս էիր խնդով անդադար։ Տեսնում եմ օրերն անցյալի ուրախ ու տեսնում ներկան տխուր դառն ու մութ։ Տեսնում եմ նորից քո հայացքի մեջ տխուր ես դու։ Հիշում եմ, նորից օրերն այն գունեղ, երբ հայացքովդ ասում էիր ինձ, որ ուրախ ես դու։ Տեսնում եմ ինչպես ես թախծոտ հայացքով ինձ վրա նայում։ Տեսնում եմ նորից, տեսնում ու տեսնում։ Ցավալի է շատ երբ քո աչքերում չեմ գտնում այն հին փայլը գունեղ։ Նորից տեսնում եմ քո հին աչքերը ոչինչ չի փոխվել։ Այն աչքերը որոնց մեջ ես եմ երևում, սակայն ես հիմա շատ մութ եմ, խավար, իսկ այն ժամանակ քո աչքերի մեջայնքան պարզ էր ու վառ։ ՏԵսնում եմ նորից, ոչինչ չի փոխվել։ Միայն ես եմ փոխվել ու դարձել ավելի սառը ու օտարացած։ Տեսնում եմ նորից քո աչքերը մեծ, բայց այդ աչքերում բացիիմ ստվերից չկա ոչմի հուշ․․․

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները

Posted in Հայոց լեզու, Թումանյանական օրեր, Իմ մտքի երևակայությունը

Եթե ես աստղ լինեի

Երազանքներ… երազներ… մտորումներ… Բոլորն էլ իրենց կյանքում մի քանի անգամ երազում են ինչ-որ հեքիաթի մասին։ Ես նույնպես ունեմ հեքիաթային ցանկություն։ Ուզում եմ ճախրել, լինել երկնքում, ուզում եմ փայլել, շողալ ու լուսավորել մարդկանց։ Ուզում եմ լինել աստղ, աստղ, որը փայլում է հավերժ, աստղ, որի լույսը չի մարում։ Ուզում եմ լինել մի գիսաստղ, բայց ոչ թե ընկնեմ, այլ մնամ երկնքում և հետքերս թողնեմ՝սավառնելով ամպերի միջով։ Ուզում եմ նայել ամենին ու ամենքին երկնքից։ Ուզում եմ ապրել ամպերիմեջ, լինել լուսնի կողքին։ Աշխարհը տեսնել եմ ուզում վերևից։ Ուզում եմ լինել տիեզերքում՝ ինչպես բոլոր աստղերը։ Եթե լինեմ մի աստղ փոքրիկ…

Posted in Թումանյանական օրեր

Հեքիաթներ թումանյանից

Կիկոսի մահը

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան.

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին է՝ լավատեսությունը, որովհետև եթե մեծ քույրը չմտածեր, որ կարող է այդպիսի բան լինել այս պատմությունը շատ լավ ավարտ կունենար։

 

Մի կաթիլ մեղր

Վա՜յ, ձեզ մատաղ, ասլան շունըս,
Իմ ապրուստը՜ս, տեղը՜ս, տունը՜ս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան, ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում:

Իմ  կարծիքով այս հեքիաթի բանալին՝ ներողամտությունն է, որովհետև եթե մարդիք ներեին միմիանց բոլորը կշարունակեին ապրել միասին, ուրախ և համերաշխ։

 

Շունն ու կատուն

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին ազնվությունն է, որովհետև եթե կատուն ազնիվ լիներ ու շանն ասեր, որ իր փոքրիկ ձագուկները գլխարկ չունեն ու կմրսեն շունը նրան կտար մորդի։

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

 

Անխելք մարդը

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին խելքն է, որովհետև եթե մարդը ունենար խելք նա կդարնար ունեվոր և գայլը նրան չեր ուտի։

 

Անբան Հուռին

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին է սերը, որովհետև մարդը լսեց, որ Հուռին գործ է անում և ամուսնացավ հետը, սակայն իմ կարծիքով եթե մարդը չի սիրում այդ աղջկան չպետք է ամուսնանա և հետո նրան կարող են  հիմարեցնել։