Posted in Իմ հեղինակային բանաստեղծությունները, Իմ մտքի երևակայությունը

Զարմանք

Ինչպե՞ս է, Ինչպե՞ս

Գարունն այցելում

Եվ մեզ պարգևում

Վայելուչ պահեր։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց,

Միայն ինձ տվեց

Մի փոքրիկ ժպիտ։

Ինչպե՞ս է, Ինչպե՞ս

Գարունն այցելում

Եվ մեզ պարգևում

Զանազան գույներ։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց,

Միայն ինձ տվեց

Ծաղիկներ ծաղկած։

Ախր ինչպե՞ս է

Նա մեզ հյուր գալիս,

Ախր ինչպե՞ս է

Նա անցնում գնում։

Հարցրեցի նրան,

Բայց ոչինչ չասաց

Միայն լուռ ձայնով

Շատ դանդաղ փախավ։

Advertisements
Posted in Իմ հեղինակային բանաստեղծությունները, Իմ մտքի երևակայությունը

Կարոտ

Հեղինակ՝ Մերի Զաքոյան   (Պապիկիս)

Կարոտում եմ քեզ,

Ուզում եմ գրկել

Սակայն չեմ կարող,

Ուզում եմ ես քեզ

Տեսնել մի րոպե,

Ինչու՞ չեմ կարող,

Հեռացել ես դու

Երկար ժամանակ

Խնդրում եմ արի,

Որ տեսնեմ ես քեզ

Կարոտս առնեմ,

Գիտեմ չես կարող։