Posted in Հայոց լեզու, Թումանյանական օրեր, Իմ մտքի երևակայությունը

Եթե ես աստղ լինեի

Երազանքներ… երազներ… մտորումներ… Բոլորն էլ իրենց կյանքում մի քանի անգամ երազում են ինչ-որ հեքիաթի մասին։ Ես նույնպես ունեմ հեքիաթային ցանկություն։ Ուզում եմ ճախրել, լինել երկնքում, ուզում եմ փայլել, շողալ ու լուսավորել մարդկանց։ Ուզում եմ լինել աստղ, աստղ, որը փայլում է հավերժ, աստղ, որի լույսը չի մարում։ Ուզում եմ լինել մի գիսաստղ, բայց ոչ թե ընկնեմ, այլ մնամ երկնքում և հետքերս թողնեմ՝սավառնելով ամպերի միջով։ Ուզում եմ նայել ամենին ու ամենքին երկնքից։ Ուզում եմ ապրել ամպերիմեջ, լինել լուսնի կողքին։ Աշխարհը տեսնել եմ ուզում վերևից։ Ուզում եմ լինել տիեզերքում՝ ինչպես բոլոր աստղերը։ Եթե լինեմ մի աստղ փոքրիկ…

Advertisements
Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը

Արդյոք կզգաս…

Սրտումս եմ քեզ թաքցրել և չգիտեմ էլ, թե ինչու։ Ամեն վայրկյան մտածում եմ քո մասին և գիտեմ, որ մեկ է, դու ոչինչ էլ չես զգա։ Չես զգա այն ժպիտը, որը ակամա հայտնվում է դեմքիս, երբ տեսնում եմ քեզ։ Չես զգա սերս, երազներս, ապրումներս, կարոտս։ Չես զգա այն ամենն, ինչն իմ մեջ է, իմ հոգում։ Չես զգա, որովհետև չես ուզում զգալ։ Եվ կգա մի օր, երբ ես կմոռանամ քեզ, քո ժպիտը, որը իմ կյանքի իմաստն է դարձել, աչքերդ, որ այդքան սիրում եմ, խոսքերդ, որոնք ցանկացած դեղից էլ լավ են բուժում։ Ու հանկարծ այդ պահին դու կհիշես ինձ։ Կուզենաս ետ բերել ժամանակն ու ապրել զգալով, զգացմունքներով։ Բայց կզգաս, որ արդեն ուշ է, և դու կորցրել ես այն ամենն, ինչը մի ժամանակ չէիր էլ փորձում նկատել…

Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը

Առանց ձյուն ձմեռ․․․

Մի օր, արթնացա և այդ օրը դարձրի անսովոր, տարբերվող մյուս բոլոր օրերից, օրերից, որոնք ամեն առավոտ ինձ պարգևում էին արևի ջերմությունն իմ դեմքի հետ հանդիպումը, հանդիպումը, որը իրականում կարճ, բայց երկար է։ Հանդիպումը, որի ժամանակ զգում ես այն, ինչ երբեկ չես կարող բացատրել, մեկին, ով չի գնահատում արևի շողերի կարևորությունը։ Այդ հանդիպումը մի ակնթարթ է, սակայն ընկնելով քո կյանքի ամենաջերմ ու բարի հիշողությունների գիրկը, այն չի կարող չթվալ աշխարհի ամենաերկար ու հետաքրքիր հանդիպումը։ Հենց այդ հանդիպումն է ստեղծագործ աշխարհի մուտքն ու ելքը։ Առանց այդ հանդիպման ես, նույնն է ինչ առանց ձյան ձմեռը՝ անհետաքրքիր ու տարօրինակ։ Այդ օրը ես չգիտակցելով քայլեր էի կատարում, կարծես րոբոտ լինեի։ Երբ պարկեցի քնելու հիշեցի, որ մի ամբողջ օր չեմ ծիծաղել, փորձեցի ծիծաղել և ծիծաղելով մխիթարվել, սակայն չստացվեց։ Չեի կարողանում ծիծաղել։ Այնպիսի տպավորություն էր, որ ծիծաղս փաղչել է և հեռացել ինձանից, հոգիս խավարել էր, մթնել, դառնացել։ Հասկացա, որ կորցրել եմ ծիծաղս արևի շողերի հետ դեպքս չհպելու պատճառով։ Հիմա ոչ երգում էի, ոչ ծիծաղում, ոչել զգում արևի ջերմությունը, կարծես սառույց լինեի, որ սառել ու կախվել է մի տեղից, որտեղ արև քիչ է և հալվելն անհնար է։

Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը

Առանց ոտքեր արահետով չես քայլի

Նա, ով չի կարող ծիծաղել, ի կարող և երգել։ Երգն ինձ համար մի արահետ է, որով դու անցնում ես քո ամբողջ կյանքում։ Չեմ պատկերացնում  մարդ, ով չերգի։ Ինչպես չեմ պատկերացնում մարդ, ով չծիծաղի։ Երգն ու ծիծաղն ասես լինեն արահետ ու ոտքեր։ Քանի, որ պետք է ունենաս ոտքեր քայլելու համար արահետում։ և իրոք պետք է ունենաս ծիծաղ երգելու համար։ Կարևոր չէ, տխուր թե՞ ուրախ երգ ես երգում, կարևոր չէ, վատ թե լավ առիթների համար ես երգում։ Երգելու համար պետք է ժպիտ և ծիծաղ։ Ծիծաղն է երգին իմաստ տալիս։ Երբ երգում ես և զգում ամեն մի երգի բառն ու հնչյունը, դա քո ծիծաղն է քեզ ներսում խեղտում և հգրամայում մինջև վերջին շունչ երգել։ Ճիշտ է հաճախ է լինում, որ մարդիկ տխրություն են արտահայտում երգի միջոցով, սակայն նրանք դա չեին անի, եթե չունենային զգացողություններ և հուշեր, իսկ հուշերն ու զգացողություններն արդնանում են այն ժամանակ, երբ զգում ես ինչ է ծիծաղը և երբ վայելում ես ծիծաղի հմայքը։ Չես կարող երգել, եթե կորցրել ես քո ծիծաղը,  չե՞, որ առանց ոտքեր արահետով չես քայլի։

Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը, Կոմիտասյան օրեր

Սպասում

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ`

  • Բացատրիր — վնգստում էր ցուրտը, արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր, անքեն ժպտաց, շալակել ուրիշի սապատը, մտքից ծրարված զգացմունքներ:

Վգստում էր ցուրտ – շատ ցուրտ

Արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր – արևը ընթանրապես չի երևում

Անքեն ժպտաց – տխուրը մոռացած ժպտաց

Շալակել ուրիշի սապատը – ուրիշի բեռ քո վրա բարձել

Մտքից ծրարված զգացմունքներ – մտքով առաջացնել զգացմունք

  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝                                                                Իմ կարծիքով Կոմիտասը մտորում էր ժողովրդի ճանապարհի մասին: Կոմիտասը ցանկանում էր, որ յուրաքանչյուր մարդ անցնի իր կյանքի ճանապարհն իր սեփական ոտքերով, ոչ թե ուրիշի վրա դնի իր սապատը։ Նա նաև մտորում էր ապրուստի և հագուստի մասին։ Նա կարծում էր, որ ապրուստն ու հագուստը տրվում է մարդուն իր ծննդի հետ` օդի պես։

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ ամեն մարդ ինքնուրույն անցնելով իր կյանքի ճանապարհը, ստանում է գիտելիքներ, ինքնուրույնություն, ինքնավստահություն և ուժ։ Եթե քո բեռը գցես ուրիշի վրա, կմտածես, որ դու այդ ամենը կարողանում ես անել։ Դու էլ չես ուզենա ապրել պայքարելով։ Քեզ կթվա, որ կյանքում ամեն ինչ էլ կարող ես անել եթե փորձես։ Սակայն երբ ոչ ոք չլինի քո կողքին դու կսկսես նեղվել և չես հասնի ոչնչի։ Պետք է անցնել այդ ճանապարհը ինքնուրույն, որպեսզի հասկանալ կյանքի դժվարությունները և հզորանալ հոգով դրանց միջով անցնելու համար։

Ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում… — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ):

Ի՞նչն է լավագույն պայքարը, փորձը։ Ի՞նչն է քեզ ստիպում ուրախանալ ու տխրել, պայքարել ու հանձնվել, տանջվել ու հասկանալ։ Ի՞նչն է մեզ դասեր տալիս, ի՞նչը եթե ոչ հենց ինքը կյանքը։ Կյանքը, կյանքը մեզ տրվում է ապրելու և մեռնելու համար։ Ապրելով դու օգուտ ու վնաս ես քաղում։ Երբ ծնվում ես հավասարվում ես բոլոր նրանց, ովքեր քեզ պես նոր են ծնվել և ոչինչ անելու ունակ չեն։ Սակայն ծնողների ու բարեկամների օգնությամբ դու անում ես քո կյանքի առաջին պայքարներն ու ստանում ես արդյունքներ։ Գալիս է մի ժամանակահատված, երբ դու շատերին հավասարված, սկսում ես ապրել ինքնուրույն։ Ինքնուրույն ապրելով դու արթնացնում ես քո մեջ՝ բազում նոր ունակություններ և բնավորության գծեր։ Կյանքը երկար ճանապարհ է պատված քարերով ու անհարթ ոլորաններով, հարթություններով ու հրաշքներով, չարով ու բարով։ Կյանքն է մեր ուսուցիչն ու բարեկամը, գողն ու թշնամին։ Միայն կյանքն ունի փորձ, որը փոխանցում է քեզ, անակնկալներ, որը շպրտվում է քո ճանապարհին, լավություններ ու վատություններ, որոնց շնորհիվ կամ պատճառով, շարունակում ես քո ճանապարհը, կամ էլ կանգ ես առնում։ Ծնվել եմ, որ ապրեմ, անցնեմ իմ ճանապարհը, որն անկանխատեսելի է, ապրեմ արթնացնելով իմ հոգու խորքը, ապրեմ, որ ճանապարհս վերջացնեմ ու մահանամ։

Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը

Տարօրինակ երազանք

WIN_20161107_154408

Տխուր եմ։ Երազում եմ անհնար բաների մասին։ Մտածում եմ, որ կյանքում չեմ կարող պայքարել։ Մտորումների մեջ եմ, բայց ժպտում եմ։ Չգիտեմ էլ ինչու, բայց ժպտում եմ։ Բոլորն ինձ տեսնում են ուրախ, բայց ես տխրում եմ։ Տխրում եմ, չգիտեմ էլ ինչու։ Մտորում եմ, բայց չեմ հասկանում։ Գուցե հոգնել եմ ժպտալուց։ Հոգիս խառն է չափից շատ։ Ցանկանում եմ տխրել։ Չգիտեմ էլ՝ ինչ եմ գտել տխրելու մեջ լավ, բայց ուրախությունն ինձ հոգնեցնում է։ Ուզում եմ անցնել մի ճանապարհով, որն ինձ դժվարություններ է բերում։ Չեմ ուզում մնալ ուրախ և անցնել հարթ ճանապարհով։ Ուզում եմ հայտնվել արկածների մեջ։ Ուզում եմ անվերջ տխուր ես մնամ։ Կյանքն ինձ համար այնքան ձանձրալի է։ Չկա ոչ մի բարդ բան ինձ համար։ Ուզում եմ փոխվել, լինել մյուսների պես։ Չեմ կարող ժպտալ հոգուս խորքերում։ Ուզում եմ տխրել որոշ ժամանակ։ Գուցե շատերի համար տարօրինակ է, բայց մեկ է, դա է իմ երազանքը։

Posted in Հայոց լեզու, Իմ մտքի երևակայությունը

Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի․․․

Կյանքը սեր է, իսկ սերը մարդուն դարձնում է գերի։ Սիրում են շատերը, սակայն քչերին է հաջողվում չդառնալ գերի։ Երբ դառնում ես սիրուն գերի մառանում ես ամեն բան։ Այդ գերության ժամանակ անտեսում ես բոլորին և աչք փակում  ամենքի ու ամենի վրա։ Սիրուն գերի դարձած մարդիկ մոռանում են ամեն բան։ Նրանք չեն տեսնում իրենց շուրջ կատարվող իրադարձությունները։ Նրանց համար աշխարհում միայն մի մարդ կա։ Սիրիր, որովհետև սերը վատ բան չէ։ Սակայ զգույշ մնա և մի՛ դարձիր քո սիրուն գերի Մի՛ անտեսիր բոլորին և թույլ մի տուր, որ կյանքում տուժեն մարդիկ քո գերիության պատճառով։ Սիրի՛ր եղիր երազկոտ և միշտ զգույշ եղիր։ Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի․․․