Posted in Կենդանիներ, Կենսաբանություն

Դժոխքի վամպիր

Օվկիանոսի մութ խորքերում է իր սարսափեցնող տեսքով ապրում «անվնաս վամպիրը»: Նրա մարմինն ունի մուգ կարմիր գույն, իսկ աչքերը բաց կապույտ կամ կարմիր` կախված լուսավորությունից: Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ, այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը: Այս ծովային յուրահատկությունը ծածկված է սուր-ծակող փշերով, որոնք ատամներ են հիշեցնում: Այս ամենի պատճառով էլ նա ստացել է հենց «դժոխքի վամպիր» անվանումը: Չնայած այս ամենին, այս կակղամորթը բացարձակապես անվնաս է, եթե ստիպված չէ պաշտպանել: Դժոխքի վամպիրը որսի դուրս չի գալիս և չի փորձում գտնել «կենդանի ուտեստ»: Փոխարենը նա ուտում է ջրիմուռների, զոհ գնացած ձկների և ջրի խորքերում եղած այլ «մթերքների մնացորդներ»: Սնունդը նրան օգնում է հավաքել իր սրածայր ատամները, որոնք հանդիսանում են որպես որսալու հիմնական «գործիք»: Այս ատամները ծածկված են բարակ մազմզուկներով: Այս գլխոտանիները թշնամու հարձակումից պաշտպանվում են՝ փախուստի դիմելով: Նրանք մարմնի խոռոչից ջուրը կտրուկ դուրս են մղում և առաջացած ռեակտիվ ուժով առաջ մղվում:

Advertisements
Posted in Կենսաբանություն

Էկոլոգիական խնդիրներ

Մարդիկ կտրում են ծառերը՝ վառելիք ստանալու համար: Այո թեև փայտը մաքուր վառելիք է , սակայն նա նույպես ունի իր վատ կողմերը: Նրանից անջատվող ծուխը աղտոտում է օդը, որը նույնպես գլոբալ խնդիր է: Ներկայումս պաշտոնական տվյալներով մեր հանրապետության տարածքի 9 %-ն է  անտառածածկ, իսկ բնապահպանական առանձին կազմակերպություններ հիշատակում են ընդամենը 6 %  ցուցանիշ: Էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը՝ նավթը , նույնպես վերջանում է. Ինչ պետք է անենք հետո? Եթե չլինի նավթ, չի լինի էներգիա, ջերմություն, իսկ այդ ժամանակ մարդկությունը կվերանա: Դա տեղի կունենա նաև ջրի պաշարների սպարման դեպքում: Ներկայիս տվայլներով  այսպես շարունակվելու դեպքում 25 տարի անց երկիրր մոլորակի վրա կվերջանա ջրի պաշարները, և մենք ծարավից կմահանանք՛; Այդ ամենը կանխելու մի ձև կա գործել մտածված, և վնաս չհասցնել բնությանը , քանի որ  բնության տված բարիքներ շնորհիվ է որ մենք հիմա կանք:

Posted in Կենսաբանություն

Մալարիա

Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն. բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (տես Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտանար մամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով։ Մալարիայի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ՝ անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա)։ Շիգոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա։ Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի Փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ։ Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ։ Մերոզոիտների մի մասը վերածվում է գամևաոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում։ P1. vivax-ի և P1. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում։ Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր։ Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո և միկրոգամետոցիտները։ Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30 °C է)։

Posted in Կենսաբանություն

Տափակ որդեր

Բոլոր չորս դասերի ներկայացուցիչների մեծ մասը հանդիսանում են մարդու և կենդանիների մակաբույծներ։ Թարթիչավոր որդերի դասի ներկայացուցիչների մեծ մասն ազատ ապրող կենդանիներ են, որոնք բնակվում են քաղցրահամ, աղային ջրավազաններում, հողում։ Սրանց մեջ կան նաև մակաբուծային ձևեր, որոնցից հավանաբար առաջացել են մյուս երեք՝ լրիվ մակաբուծային տեսակներով ներկայացված դասերը։ Սակայն, ինչպես ազատաբնակները, այնպես էլ մակաբույծները ունեն կազմության որոշ ընդհանուր գծեր։ Թարթիչավոր որդերի կամ տուրբելարիաների դասը ընդգրկում է շուրջ 3000 տեսակ, որոնք մեծամասամբ սողուն, բենթոսային կենդանիներ են։ Մանր տեսակների մարմնի երկարությունը տատանվում է մի քանի միլիմետրի սահմաններում, խոշորները՝ հասնում են տասնյակ սանտիմետրերի։ Բայկալ լճի Polycotylus որդի երկարությունը հասնում է 30 սմ, արևադարձային գոտու ցամաքային որոշ տեսակներինը՝ 50-60 սմ։ Մեծ մասի մարմինը տափակացած է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ։ մարմինը տերևաձև կամ իլիկաձև է, գույնը՝ կանաչ, կարմիր, դեղին, սև, վարդագույն, մանուշակագույն։

Posted in Կենսաբանություն

Հողաթափիկ ինֆուզորիա

Ինֆուզորիաների չափերը տատանվում են 12 միկրոնից մինչև 3 մմ։ Մարմինը կազմված է ամուր թաղանթից՝ կորտեքսից և դոնդողանման, հատիկավոր շերտից։ Շարժման օրգանելները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։ Ինֆուզորիաները ունեն 2 տիպի կորիզ, պոլիպլոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկլեուս։ Սեռական պրոցեսը կոնյուգացիայի ձևով է, միաձուլվում են ոչ թե գամետները, այլ անհատները։ Բազմանում են նաև անսեռ ճանապարհով՝ լայնակի կիսվելով կամ բողբոջմամբ։ Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Մեծամասնության մոտ առկա է բջջի օսմոտիկական ճնշումը կարգավորող մեկ կամ մի քանի վակուոլ։ Ինֆուզորիաները դասն ընդգրկում է մոտ 6000 տեսակ և բաժանվում է 5 ենթադասի։ Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում, մտնում են պլանկտոնի և բենթոսի կազմում։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ։

Posted in Կենսաբանություն

Ցեցե ճանճ

Ցեցե միջատների դասի տիպիկ ներկայացուցիչ, ճանճերի Glossinidae ընտանիքից։ Ապրում են Աֆրիկայի արևադարձային և մերձարևադարձային հատվածներում՝ Սահարա և Կալահարի անապատի միջև ընկած տարածքներում։ Ցեցեի խայթոցը խիստ վտանգավոր է, ինչպես մարդու այնպես էլ կենդանիների համար, շատ կենդանիների համար նույնիսկ մահացու է։ Քնախտ հիվանդության հարուցիչի տարածողն է։

Posted in Կենսաբանություն

Կանաչ էվգլենյա

Բույսերը բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։ Բույսերը հանդիսանում են բուսաբանական ուսմունքի կողմից ուսումնասիրվող կարևոր օբյեկտ։ Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում: