Posted in Հայոց լեզու

Ծառա Սիմոնը

Ինձ դուր եկավ այս մոնոներկայացումը։ Մոնոներկայացումը Սիմոնի մասին էր, ով եկել էր գյուղից և աշխատում էր որպես ծառա շատ հարուստ ընտանիքում։ Նրան բոլորն ամենմուր կանչում էին աշխատելու և հանձնարարություններ էին տալիս գոռալով Սիմո՜ն, Սիմո՜ն, այ Սիմոն։ Նա հոգնել էր իր անունն անդադար լսելով և շահագործվելով բոլորի կողմից և իր տիրուհուն խնդրում էր, որպեսզի մի քանի ամսով ետ վերադառնա իր գյուղ և հանգստանա, քանի որ արդեն խելագառվում է իր անունն անդադար ականջներով լսելուց։ Իմ կարծիքով նորմալ է, որ ծառաին պետք է աշխատանքի դնեն և պահանջեն նրանից, որ կատարի տարբեր հանձնարարություններ, սակայն յս տանը նրան չափից շատ էին շահագործում։ Եթե դու ունես ծառա, դա չի նշանակում, որ պետք է ոչինչ չանես, և գործի դնես միայն քո ծառային։ ՆՆԱև այս պատմությունից հասյկացա, որ խելագառվելու պատճառ է անդադար լսել քո անունը, դու սկսում ես ատել անունտ, հոգնում ես անունիցդ և ակամա անընդհատ անունդ ես լսում ականջներումտ, դրանից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ հանգստանար Սիմոնը, սակայն միթե, նրան ոչ ատ շահագործելու դեմքում էլ այդպես կլիներ։

Advertisements
Posted in Հայոց լեզու

Համբերանքի չիբուխը․ վերլուծություն

Այս պատմությունն ինձ շատ դուր եկավ։ Պատմությունը Օհան Ամի անունով մի ծերունու մաիսն էր, ով իր կյանքի ճանապարհն անցնում էր արդարությամբ և պատվով։ Նա անվերջ պայքարում էր իր կյանքի և արդրոեւթյան համար։ Նա պահանջում էր հարուստներին կիսել ունեսվածքն ու հողերը աղքատների հետ հավասար, սակայն հարուստները բոլորին ճնշելով մերժեցին նրանց իսկ Օհան Ամին մնաց և պայքարեց, չհանձնվելով։ Նարան բանտ նստեցրին և նա այնտեղ անցկացրեց չորս մեկուսացված տարիներ, որից հետո նա ազատ արձակվելով, չցանկացավ գնալ իր գյուղ և այդպես էլ չգնաց, քանի որ այնտեղ նա անարդարություն էր տեսնում և դավաճանություն, ինչն իր ընկերներն էին նրան փոխանցել։ Օհան Ամին հավատարիմ էր համարում իր շշանը և պատմում թե նրանք ինչքան նման էր իրար։ Օհան Ամին հանուն արդարության թողել էր իր ընտանիքը, գյուղը, որդիներին, թոռներին ու սարի գլխին միայնակ ապրում էր համբերանքի չիբուղը ծխելով և համբերություն ստանալով։ Քչերն ե նրա նման ուժեղ պայարի պատրաստ հանուն արդարության, բա հենց այդ քչերից մեն է, ով ինձ շատ բան սովորեցրեց կյանքի, ընտանիքի, ընկերների, պայքարի, արդարության և հավատարմության մասին։

Posted in Հայոց լեզու

Գիրք ծաղկանոց․ չորրորդ մաս

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրքի ծաղիկները խորհրդանշում էր սեր, կյանք, ջերմություն, և Զվարթը միշտ այդ ծաղիկները կապում էր մարդկանց հետ, նա մտածում էր, որ այդ ծաղիկները մարդիկ են, նաև այդ ծաղիկները կարծես կյանքի օրենքներ լինեին, կարծես լիներ այն ամեն ինչը, ինչը, որ պարտադիր կամ ուղակի կարևոր է մարդու կյանքի ճանապարհում:

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում:Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Գիրքը, ընթերցանությունը վերածնում է մարդուն,  այն կարծես մարդու մտածելակերպը, հոգին փոխում է, իհարկե ոչ բոլորինը: Չէ որ գիրքը մի ուրիշ մարդու տեսած կյանքն է, մի մարդու կյանքի փորձ է և այդ փորձով այդ կյանքում տեսած պատկերներով, անկումներով և հաջողություններով մարդիկ շատ հաճախ փոխվում են, նրանք իրենց հոգում կարծես զգում են, որ հասկացել են թեկուզ մի բան: Ես իհարկե համաձայն եմ, քանի որ գիրքը շատ լավ սխալները հասկանալու և փոխվելու աղբյուր է, սակայն դու ինքդ էլ պետք է ձեռք բերես այդ փորձը, քո կյանքով:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Ինչպես ասացի Զվարթիամեն բան նմանեցնում էր ծաղիկերը, գարնան բնության գեղեցիկ և լուսավոր ծաղիկները և նրա գիրքը ծաղիկների և բնության մասին էր, այդ պատճառով կոչվում է <<Գիրք ծաղկանց>>, այսինքն ծաղկի գիրք:

Posted in Հայոց լեզու

Դերենիկ Դեմիրճյան (հատված երրորդ)

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

Անիմա-չիմացված

Սաղմոս-օրհներգ

Քիվ-տանիքի դուրս ցցված եզերքը

Աբեղա-վանական

Ծարուրիկ-դաշտային մի ծաղկի անուն

Բանսարկիր-չարախոսել

Դավ-գաղտնի մտածված կամ նախապատրաստված չարամիտ արարք՝ գործ

Հերետիկոս-աղանդավոր

Զատվի-բաժանվել

Կոկոզավիզ-վիզը տնկած, գոռոզ

Դիվահար-ցավագար

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Զվարթը ամեն կերպ փորձում էր մարդկանց ցույց տալ, իր զգացմունքները ու անսահման երևակայությունը։ Նա նաև փորձում էր վստահեցնել մարդկանց, որ երբեկ պետք չէ հանձնվել, միշտ պետք է պայքարել և լինել լավատես, քանի որ ցանկացած իրավիճակ ունի լուծում և բոլորս էլ միշտ կարող ենք մի ելք գտնել, եթե չհուսահատվենք։

Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Երբ մարդ լինում է նախանձ, նա անկախ իրենից մարդկանց վանում է իրենից, և կոտրում այն մարդկանց, ովքեր նրան սիրում են։ Եթե դու նախանձես մեկին ինչ-որ հարցում, դու չես կարող նախանձի հետ մեկ տեղ սիրել նրան։

Posted in Հայոց լեզու

Դերենիկ Դեմիրճյան (հատված 2)

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Վանահայրը կարծում էր, թե Զվարթը չուներ հոգի, և միայն դատարկ մարմինն էր, որ նրան ասում էր, թե ինչ և ինչպես անել, նաև կարծում էր, թե Զվարթը հոգի չունի, որ զգա, նա զգում է իր մարմնով։

Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

 

Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… -Կառուցում են աշխարհն և աշխատանքն շինարարի…

Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… -կառուցում են քաղաք, կառուցում են խոսք, կառուցում են միտք…

Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։-Աշխատանք է անում բնությունը, կառուցում ծառ, շինարան մրջյունն::

Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… -Եղեք և դուք կառուցող և շինարար, որպես աշխարհի մարդիկ, սիրեք աշխատանք, կառուցելն և աշխատելն սուրբ են…

Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:-Չքանա բռնություն, վերացվի գահը և թագավորությունը և մնա շխնարարն:

Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Իմ կարծիքով կառուցելն ամեն բանից վեր է դասվում, քանի որ կյանքը կառուց է։ Բացի այն, որ կառուցված են շենքերն ու ծինությունները, նաև կառուցված է մարդու հոգին, մարդու կյանքն ու ուղղին։ Մարդն ապրելով իր կյանքը ամեն վայրկյան կառուցում է մի նոր զգացում, միտք, ուղղի։ Առանց կառուցելու կյանքը չէր լինի, քանի որ, եթե մարդն իր կյանքի ուղղին չկառուցի ուղղակի կմահանա և վերջ․․․ Ես ինքս կառուցում եմ իմ կյանքը, իմ ուղղին, իմ միտքն ու զգացմունքները։

Posted in Հայոց լեզու

Դերենիկ Դեմիրճյան «Գիրք ծաղկանց»

Գիրք ծաղկանց

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

նառ-քարավանի առաջից գնացող ուղտ

ընծայել-նվիրել, պարգևել

հառաչել-տնքալ

  • Բնութագրիր Զվարթին:

Իմ կարծիքով Զվարթը, այնքան էլ սովորական չեր։ Նա ուներ շեղվածություն և մի փոքր                 խենթ էր։ Նա նաև շատ վառ երևակայություն ուներ և մեծպատկերացումներ, ինչը բոլորը               տարօրինակ էին համարում։ Իմ կարծիքով նա ուղակի օժտված էր բացառիկ ու տարօրինակ           շնորհով, սակայն դա բոլորովին էլ վատ կողմ չէ։ Նա տարբերվում էր բոլորից, սակայն չկար             մեկը, ով կօգներ նրան դառնալ բոլորի նման։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Զվարթը շրջապատված էր մի հասարակությամբ, որտեղ նրան չէին ընդհունում համարելով             խելագառ։ Նրան բոլորը տեսնում էին, որպես տարորինակ ու արտասովոր, սակայն ոչ մեկ               նրան չէր ցանկանում օգնել։ Ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ կարելի է ուղղակի զրուցել                 նրա հետ, փորձել հասկանալ արդյո՞ք Զվարթը տարօրինակ էր, թե նրան այդպես էին                       ընդհունում։ Նրան միայն վատաբանում էին և վիրավորում, օգնելու և ձեռք մեկնելու                       փոխարեն։ Իմ կարծիքով նրան շրջապատող հասարակությունը այդքան էլ հոգատար և                   բարի չէր։

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը:

Զվարթը ուներ վառ երևակայություն և երբ իր տեսածի մասին փորձում էր պատմել,                        կիսվելով իր ընկերների հետ, սակայն ընկերները նրան միանգամից կոպտում ու քարով                    հարվածում էինք, խաբելու համար, հակասելով Զվարթին և իր պատմածին։

  • Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Իմ կարծիքով նրան շրջապատող հասարակությունն այնքան էլ լավը չէր և մի փոքր                         հետամնաց էր։ Նրանք Զվարթին միանգամից որպես խելագառ էին ընդհունել և իրենց                     կարծիքը փոխելու մտադրություն չունեին։ Նրանք շատ կոպիտ և տհաճ մարդիկ էին,                       համենայնդեպս ինձ համար։ Ճիշտ է մի գուցե ես, ինքս էլ նույն կերպ վարվեի, եթե նրանց               տեղը լինեի, սակայն ոչ այդ աստիճանի, ես միայն կմտածեի, որ Զվարթը խնդիրներ ունի,                 սակայն կշբվեի նրա հետ և կնդունեի ինչպես բոլորին։

Posted in Հայոց լեզու

Ամառային ձեռքբերումներ

Ամառ՝ երեք ամիսներ, որոնք սլանում են կարծես մի ակնթարթ։ Ոմանք այդ երեք ամիսների ընթացքում ունենում են ձեռքբերումներ, ոմանք էլ ուղակի անցկացնում են ժամանակը, ապրելով անիմաստ։ Ես կարծում եմ, որ բոլորն էլ հոգեպես գոնե մի փոքր կրթվում են, սակայն քչերն են կարծում, որ դա էլ է համարվում ձեռքբերում։ Ես այս ամռան ընթացքում ձեռք եմ բերել և հոգեպես և ֆիզիկապես նոր ձեռքբերումներ։ Օրինակ՝ ես ամռանը ձեռք եմ բերել նոր ընկերներ՝ Վրաստանում, և նրանց շնորհիվ նաև ձեռք եմ բերել Վրացերեն խոսելու ավելի մեծ հմտություն։ Ամռանը ես նաև ձեռք եմ բերել գիտելիքներ և զգացմունքներ, որոնք ինձ շնորհվել են գրքերի միջոցով։ Կարդացել եմ ավելի քան յոթ գիրք և ձեռք բերել նոր նպատակներ, նմանեցնելով ինձ գրքերի հերոսներին։ Նաև սովորել եմ սպորտային նոր հնարքներ, որոնք արդեն հեշտությամբ կարողանում եմ կիրառել։ Այնպես որ իմ ամառը ձեռքբերումներով լի էր և ես միայն ուրախ եմ դրա համար․․․