Posted in Հասարակագիտություն

Ազատություն․ աֆորիզմներ

Ազա՛տ եղիր՝ օրենքի գերին մնալով։

Միայն հիմարներն են կամայականությունը անվանում ազատություն։

Այն, ինչը որոշ պայմաններում կոչվում է ազատություն, այլ պայմաններում կոչվում է սանձարձակություն։

Ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին:

Պարտականությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար:

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:

 

Advertisements
Posted in Հասարակագիտություն

Ազատություն

Ազատությունն այն է, երբ մարդիկ կարողանում են անել այն, ինչ ցանկանում են, հագնվել, այնպես ինչպես իրենք են ուզում և խոսել ազատ, իրենց նախընտրած թեմաների մասին։ Հայաստանը ազատության առումով սահմանափակ երկիր չի համարվում, բայց կան շատ երկրներ, որոնք ազատության առումով շատ սահմանափակ են և իմ կարծիքով դա շատ սխալ է։ Օրինակ՝ Արաբական էմիրություններում կանայք զրկված են ազատ հագնվելու հատկությունից, նրանք իրավունք չունեն փողոցում շրջել առանց գլխաշորի և երկար զգեստների։ Սիրիայում նույնպես որոշ չափող կա այդ խնդիրը, քանի որ այնտեղ կանայք պետք է հագնվեն այնպես, որ իրենց մազերը չերևան։ Հետաքրքիր է ինչու՞ հենց մազերը։ Այս հարցն ունի իր ինձ համար անտրամաբանական պատասխանը։ Ասում են, թե միակ բանը, որով կինը կարող է գրավել տղամարդուն, դա իր մազերն են, այդ իսկ պատճառով էլ որոշ երկրներում չեն թույլատրում մազերը բաց դուրս գալ փողոց, սակայն իրենց տներում նրանք իրավունք ունեն հագնվելու, այնպես, ինչպես կկամենան և քանի որ նրանք չեն կարողանում դրսում հագնվել ազատ, դրանից ճնշված տանը հագնվում են չափից դուրս բաց, ինչը այնքան էլ ճիշտ չէ, եթե նրանց իրավունքները չոտնահարեին և ազատությունը չսահմանափակեին մի՞թե նրանք կվարվեին այդպես։

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն․ առաջին դաս

Այսօր մեր հասարակագիտության առաջին դասն էր։ Մենք իհարկե պատկերացում չունեինք, թե ինչ է իր մեջ ներառում հասարակագիտությունը և թե ինչ ենք անցնելու այդ առարկայից, այդ իսկ պատճառով էլ մենք դասի սկզբում խոսեցինք և ուսուցչի օգնությամբ  փորձեցինք հասկանալ, թե ինչ է իր մեջ ներառում հասարակագիտություն առարկան և խոսեցինք հասարակության մասին։  Մենք խոսեցինք աշխարհի, մեր միջավայրի, իրավունքների, ազատության և այլ նմանատիպ ու հետաքրքիր թեմաների մասին։ Ինձ շատ դուր եկավ այս առարկան և կարծում եմ, որ հետագայում հետաքրքիր կլինի սովորելը։